«Սնոուդեն» (անգլ.՝ Snowden), ռեժիսոր Օլիվեր Սթոունի նկարահանած քաղաքական կենսագրական թրիլերը, որի սցենարը գրել են Օլիվեր Սթոունը և Կիրան Ֆիցջերալդը Լյուկ Հարդինգի «Սնոուդենի փաստաթղթերը։ Աշխարհի ամենափնտրվող մարդու պատմությունը» և Անատոլի Կուչերենի «Ութոտնուկի ժամը» գրքերի հիման վրա։ Էդվարդ Սնոուդենի դերը խաղացել է ամերիկացի դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիթը։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին[11], իսկ Ռուսաստանում՝ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին[12]։

Սնոուդեն
անգլ.՝ Snowden
Երկիր ԱՄՆ
 Գերմանիա
 Ֆրանսիա
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա, թրիլեր, մարտաֆիլմ և գրքերի էկրանավորում
ԹեմաԷդվարդ Սնոուդեն, global surveillance disclosures (2013–present)? և Ազգային անվտանգության գործակալություն
ՀիմքThe Snowden Files?
Թվականսեպտեմբերի 22, 2016[1][2][3][…], սեպտեմբերի 16, 2016[3][4] և սեպտեմբերի 9, 2016[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՕլիվեր Սթոուն[6][7][8][…]
ՊրոդյուսերՄորից Բորման
Սցենարի հեղինակՕլիվեր Սթոուն և Kieran Fitzgerald?
ԴերակատարներՋոզեֆ Գորդոն-Լևիթ[6][7][8], Մելիսա Լեո, Շեյլին Վուդլի, Զաքարի Քուինտո, Թոմ Ուիլկինսոն, Սքոթ Իսթվուդ, Լոգան Մարշալ-Գրին, Թիմոթի Օլիֆանտ, Բեն Շնետցեր, Լաքիթ Ստենֆիլդ, Ռիս Իվանս, Նիկոլաս Քեյջ, Ջոելի Ռիչարդսոն[9], Մայքլ Բենց[9], Դեմետրի Գորիցաս[9], Էդվարդ Սնոուդեն[9], Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ[9], Հիլարի Քլինթոն[9], Բարաք Օբամա[9], Միշել Օբամա[9] և Դոնալդ Թրամփ[9]
ՕպերատորԷնթոնի Դոդ Մենթլ
ԵրաժշտությունՔրեյգ Արմսթրոնգ
ՄոնտաժԱլեքս Մարկես և Լի Փերսի
Պատմվածքի վայրՄերիլենդ
Նկարահանման վայրԳերմանիա, Հոնկոնգ, Մյունխեն և Բավարիա
Տևողություն134 ± 1 րոպե
Բյուջե40 000 000 $[10]
Շահույթ34 308 695 $
Պաշտոնական կայքէջ
 Snowden (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ամերիկացի պրոֆեսիոնալ ծրագրավորող, ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին, ով 2013 թվականի հունիսին մամուլի հրապարակմանն է հանձնել ԱԱԳ գաղտնի տեղեկությունները, որից հետո ստիպված է եղել փախչել ԱՄՆ-ից և մի շարք ճանապարհորդություններից հետո երեք շաբաթ անցկացրել է մոսկովյան օդանավակայանում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ Էդվարդ Սնոուդեն Էդվարդ Սնոուդեն
Շեյլին Վուդլի Լինդսի Միլլս Լինդսի Միլլս
Մելիսա Լեո Լորա Պոյտրաս Լորա Պոյտրաս
Զակարի Կուինտո Գլեն Գրինվալդ Գլեն Գրինվալդ
Թոմ Ուիլկինսոն Յուեն Մակասկիլ Յուեն Մակասկիլ
Սքոթ Իսթվուդ Թրևոր Ջեյմս ԱԱԳ գործակալ Թրևոր Ջեյմս
Իվանս Ռիս Կորբին Օ’Բրայան Կորբին Օ’Բրայան
Նիկոլաս Քեյջ Հենկ Ֆորեստեր Հենկ Ֆորեստեր
Թիմոթի Օլիֆանտ Ժենևա ԿՀՎ գործակալ Ժենևա
Ջոելի Ռիչարդսոն Ջանին Գիբսոն Ջանին Գիբսոն
Բեն Շնետցեր Գաբրիել Սոլ Գաբրիել Սոլ
Կիթ Ստենֆիլդ Պատրիկ Հեյնս Պատրիկ Հեյնս
Էդվարդ Սնոուդեն ինքն իրեն է խաղում
Անատոլի Կուչերենա բանկետում ռուսական բիզնեսմեն

Ստեղծում խմբագրել

Աշխատանքներ խմբագրել

2014 թվականի հունիսի 2-ին հայտարարվեց, որ Օլիվեր Սթոունը և Մորից Բորմանը գնել են Լյուկ Հարդինգի «Սնոուդենի փաստաթղթերը։ Աշխարհի ամենափնտրվող մարդու պատմությունը» գրքի իրավունքները, Սթոունը սցենար է գրում, և նկարահանվում է գրքի վրա հիմնված ֆիլմ[13]։ 2014 թվականի հունիսի 10-ին Սթոունը գնեց նաև Անատոլիա Կուրերենի «Ութոտնուկի ժամը» գրքի իրավունքները։ Սթոունը երկու գրքերն էլ օգտագործել է սցենար գրելու ժամանակ[14]։ 2014 թվականի նոյեմբերի 6-ին Open Road Films-ը գնեց ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրության, իսկ Wild Bunch-ը ֆիլմը՝ այն արտասահմանում տարածելու իրավունքները[15]։ 2014 թվականի նոյեմբերի 10-ին Deadline.com-ը հայտնեց, որ Endgame Entertainment-ը կմասնակցի ֆիլմի արտադրությանը[16]։

Քաստինգ խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 21-ին Ջոզեֆ Գորդոն-Լևիթը բանակցություններ սկսեց Էդվարդ Սնոուդենի դերի վերաբերյալ[17]։ 2014 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվեց, որ Գորդոն-Լևիթը կխաղա Էդվարդ Սնոուդենի դերը[18]։ 2014 թվականի նոյեմբերի 14-ին Շեյլի Վուդլին վերջնական բանակցություններ էր վարում Սնոուդենի ընկերուհու՝ Լինդսի Միլսի դերի համար[19]։ 2015 թվականի փետրվարի 2-ին Սքոթ Իստվուդն ընդգրկվեց դերասանական կազմում որպես ԱԱԳ գործակալի դերակատար[20]։ 2015 թվականի փետրվարի 4-ին դերասանական կազմին միացան ևս երեք դերասաններ՝ Մելիսա Լեոն, ով խաղում է Լորա Պոյտրասի դերը, Զակարի Կուինտոն, ով կատարում է Գլեն Գրինվալդի դերը, և Թոմ Ուիլկինսոնը՝ որպես Յուեն Մակասկիլ[21]։ 2015 թվականի փետրվարի 13-ին Variety-ը հայտնեց, որ Բեն Շնետցերը նույնպես կմիանա ֆիլմի[22]։ 2015 թվականի փետրվարի 19-ին Թիմոթի Օլիֆանտը միացավ ֆիլմին որպես ԿՀՎ գործակալի դերակատար[23]։ 2015 թվականի փետրվարի 20-ին Ռիս Իվանսը և Ջոելի Ռիչարդսոնը նույնպես ներառվեցին ֆիլմի դերասանական կազմում[24]։ 2015 թվականի փետրվարի 23-ին Նիկոլաս Քեյջը համաձայնեց խաղալ ամերիկյան հետախուզական ծառայության նախկին աշխատակցի դերը[25]։ 2015 թվականի փետրվարի 25-ին Կիթ Ստենֆիլդը Սնոուդենի կոլեգայի և մոտիկ ընկերոջ դերով ներառվեց ֆիլմում[26]։ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Էդվարդ Սնոուդենը մասնակցել է ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի պրոդյուսեր Իգոր Լոպատենկի խոսքերով՝ Սնոուդենը Մոսկվայում մեկ օր մասնակցել է նկարահանումներին[27]։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումները սկսվել են 2015 թվականի փետրվարի 16-ին Մյունխենում[28] և շարունակվել մինչև մայիս ամսվա կեսերը[24]։

Թողարկում խմբագրել

ԱՄՆ-ում պրեմիերան նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին[24]։ 2015 թվականի աշնանը պրեմիերան հետաձգվեց մինչև 2016 թվականի մայիսի 13-ին[29][30]։ 2016 թվականի փետրվարի 19-ին պրեմիերան կրկին հետաձգեցին մինչև 2016 թվականի սեպտեմբերի 16-ը[11]։

Տես նաև խմբագրել

  • «Քաղաքացի չորս» — 2014 թվականին նկարահանված փաստագրական ֆիլմ Էդվարդ Սնոուդենի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kino.de/film/snowden-at-2016/
  2. Kinopolis (գերմ.) — 1905.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. Տորոնտոյի կինոփառատոն — 1976.
  6. 6,0 6,1 http://www.imdb.com/title/tt3774114/
  7. 7,0 7,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=229359.html
  8. 8,0 8,1 http://www.filmaffinity.com/es/film892502.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. https://www.boxofficemojo.com/movies/?id=snowden.htm
  11. 11,0 11,1 McNary, Dave (2016 թ․ փետրվարի 19). «Joseph Gordon-Levitt's 'Snowden' Release Date Pushed Back» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  12. «Сноуден» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  13. Kemp, Stuart (2014 թ․ հունիսի 2). «Oliver Stone to Direct Edward Snowden Film» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  14. Kemp, Stuart (2014 թ․ հունիսի 10). «Oliver Stone Options Novel by Edward Snowden's Russian Lawyer» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  15. McClintock, Pamela (2014 թ․ նոյեմբերի 6). «Oliver Stone's Edward Snowden Film Fails to Find Major Studio Home» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  16. Fleming Jr, Mike (2014 թ․ նոյեմբերի 10). «Oliver Stone's Edward Snowden Movie Acquired By Open Road & Endgame – Update» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  17. Fleming Jr, Mike (2014 թ․ սեպտեմբերի 21). «Joseph Gordon-Levitt Circling Edward Snowden Role In Oliver Stone Film» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  18. Alter, Charlotte (2014 թ․ նոյեմբերի 10). «Joseph Gordon-Levitt Will Play Edward Snowden in New Movie» (անգլերեն). Time. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  19. Siegel, Tatiana (2014 թ․ նոյեմբերի 14). «Shailene Woodley in Talks to Star in Oliver Stone's Snowden Film (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  20. Patten, Dominic (2015 թ․ փետրվարի 2). «Scott Eastwood Joins Oliver Stone's Edward Snowden Pic» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  21. Sneider, Jeff (2015 թ․ փետրվարի 4). «Melissa Leo, Zachary Quinto, Tom Wilkinson to Play 'Citizenfour' Trio in Oliver Stone's Edward Snowden Movie (Exclusive)» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  22. Kroll, Justin (2015 թ․ փետրվարի 13). «'Pride' Actor Joins Oliver Stone's Edward Snowden Film» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  23. Fleming Jr, Mike (2015 թ․ փետրվարի 19). «Timothy Olyphant Follows 'Justified' With Oliver Stone's Edward Snowden Film» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  24. 24,0 24,1 24,2 McNary, Dave (2015 թ․ փետրվարի 20). «Oliver Stone's 'Snowden' Set for Christmas Release in U.S.» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  25. Jaafar, Ali (2015 թ․ փետրվարի 23). «Nicolas Cage Joins Oliver Stone's 'Snowden'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  26. Patten, Dominic (2015 թ․ փետրվարի 25). «Oliver Stone's 'Snowden' Pic Adds 'Straight Outta Compton' Actor» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  27. «Сноуден снялся в фильме о себе». Lenta.ru. 08.09.2016. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  28. «ON THE SET FOR 2/16/15: DAVID O. RUSSELL STARTS LENSING 'JOY', 'MAZE RUNNER 2′ WRAPS & MORE» (անգլերեն). SSN Insider. 2015 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  29. Siegel, Tatiana (2015 թ․ սեպտեմբերի 14). «Oliver Stone's 'Snowden' Pushed to 2016 (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  30. Busch, Anita (2015 թ․ հոկտեմբերի 7). «'Snowden's' New Release Date: Early Summer 2016» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնոուդեն» հոդվածին։