Բեն Շնետցեր

ամերիկացի դերասան

Բեն Շնետցեր (անգլ.՝ Ben Schnetzer, փետրվարի 8, 1990(1990-02-08)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Վարկրաֆտ» (Կադգար), «Հպարտություն» (Մարկ Էշթոն) և «Գրքի գող» (Մաքս Վանդերբուրգ) ֆիլմերում խաղացած դերերից հետո։

Բեն Շնետցեր
Ծննդյան թիվ՝փետրվարի 8, 1990(1990-02-08)[1] (34 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 3115493

Ընտանիք և գործունեություն խմբագրել

Բենը ծնվել և մեծացել է Նյու Յորքում՝ դերասաններ Սթիվեն Շնետցերի և Նենսի Սնայդերի ընտանիքում։ Ավարտել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցը[2]։

2010 թվականին նկարահանվել է «Օրենք և կարգ» հեռուստասերիալի մեկ դիպվածում, նաև դարձել «Ուրախ քաղաք» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկը[3]։ 2013 թվականին մասնակցել է «Գրքի գող» ֆիլմի նկարահանումներին՝ խաղալով հրեա փախստական Մաքս Վանդերբուրգի դերը[4]։ 2014 թվականին Շնետցերը «Հպարտություն» ֆիլմում ստացել է Մարկ Էշթոնի դերը, որը նրան արժանացրել է քննադատների բարձր գնահատականին։ «Evening Standard» թերթից Շարլոտա Օ'Սալլիվանն այսպես է նկարագրել երիտասարդ դերասանի ամենադժվար դերերից մեկը․

  Շնետցերը՝ անհեռանկարային CV-ով Նյու Յորքի բնակիչը, այդ դերն ուղղակի ֆանտաստիկ խաղաց[5]։  

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
2007 «Բենի ծրագիրը» Բեն Սթիվենս
2010 «Օրենք և կարգ» Դասթին Հենրի
2010 «Երջանիկ քաղաք» Էնդրյու Հեփլին 8 դիպված
2013 «Գրքի գող» Մաքս Վանդերբուրգ
2014 «Հպարտություն» Մարկ Էշթոն
2014 «Խռովարարների ակումբ» Դմիտրի Միտրոպոուլոս
2015 «Փանկը Սոլթ Լեյք Սիթիից» Ռոս
2016 «Վարկրաֆտ» Կադգար
2016 «Սնոուդեն» Գաբրիել Սոլ
2016 «Այծ» Բրեդ Լենդ
2017 «Ճանապարհորդությունը նպատակ է» Դեն Էլդոն Արտադրությունն ավարտված է
2018 ««Գնդակերպ կայծակ» գործողություն» Զեև Հիրսչ «Սաերետ Միտկալ» ջոկատի մարզիկ
2018 «Ճշմարտությունը Հարրի Քվեբերտի գործի մասին» Մարկուս Գոլդման

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ֆիլմեր

  • 2014 - «British Independent Film Awards» մրցանակաբաշխության «Լավագույն աջակցող դերասան» անվանակարգ «Հպարտություն» (անգլ.՝ Pride) (2014) ֆիլմում դերակատարության համար
  • 2014 - «British Independent Film Awards» մրցանակաբաշխության «Լավագույն խոստումնալից նորեկ դերասան» անվանակարգ «Հպարտություն» (անգլ.՝ Pride) (2014) ֆիլմում դերակատարության համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Ben_Schnetzer
  2. Ben Schnetzer on ‘The Book Thief’ - The New York Times
  3. «'Happy Town' ... not so much | Pittsburgh Post-Gazette». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  4. ‘The Book Thief’ Review: Brian Percival Directs Adaptation of Markus Zusak Novel | Variety
  5. O'Sullivan, Charlotte (2014 թ․ սեպտեմբերի 12). «Pride - film review: 'Bill Nighy and Imelda Staunton escape national treasure status to show us something new'». London Evening Standard. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Շնետցեր» հոդվածին։