Սյումեյե Բոյաջի (թուրքերեն՝ Sümeyye Boyacı. փետրվարի 5, 2003(2003-02-05), Էսքիշեհիր, Թուրքիա), թուրք պարալիմպիկ լողորդուհի, ով մրցում է S5 հաշմանդամության կատեգորիայում ազատ ոճում, թիկնալողում և բատերֆլայում ՝ մասնագիտանալով սպրինտային մրցաձևերում։ Սյումեյեն իրեն դրսևորում է նաև նկարչության ասպարեզում։

Սյումեյե Բոյաջի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝թուրքերեն՝ Sümeyye Boyacı
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 5, 2003(2003-02-05) (21 տարեկան)
Ծննդավայր՝Էսքիշեհիր, Թուրքիա

Կենսագրություն

խմբագրել

Սումեյե Բոյաջին ծնվել է 2003 թվականի փետրվարի 5-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում[1][2]։ Իր ծնողների առաջնեկն է։ Ծնվել է ազդրի հոդախախտմամբ և առանց երկու ձեռքերի (վերին վերջույթների երկկողմանի բնածին ագենեզ)[2][3]։

Սովորել է հայրենի քաղաքի հատուկ տարրական դպրոցում, որտեղ առաջին դասարանում սովորել է ոտքով գրել[4]։

Նկարչուհու կարիերա

խմբագրել

Չորսուկես տարեկանում Սումեյեն սկսել է նկարել ոտքով[3]։ Նա նկարազարդել է Ալթին Բալըքի («Ոսկե ձկնիկը») ռուսական հեքիաթի թուրքերեն թարգմանությունը ( ռուս.՝ Cказка о рыбаке и рыбке, մշակումը՝ Ալեքսանդր Պուշկինի)[5][6]։ Իր այդ աշխատանքը նվիրվել է Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլին, ով այն վերցրել է Ռուսաստան պաշտոնական այցի համար[5]։ 2009 թվականի ապրիլին Բոյաջիի ջրաներկ նկարները ցուցադրվել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված անհատական ցուցահանդեսում։ Աղջիկն իր նկարներից մեկը 2010 թվականին նվիրել է Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևային:[4][7] 2014 թվականին նա իր թղթե աշխատանքներով մասնակցել է Էսքիշեհիրում կազմակերպված թուրքական ավանդական ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսին[8]։

Լողորդուհու կարիերա

խմբագրել

Բոյաջին որոշեց զբաղվել լողով՝ հաշվի առնելով, որ, ձկները լողում են առանց ձեռքերի[3]։ 2008 թվականին նա իր առաջին փորձերը կատարեց այդ ասպարեզում։ 2012 թվականից նրան մարզում է Մեհմեդ Բայրաքը[2]։

2016 թվականի հունիսին աղջիկը Բեռլինում մասնակցեց Գերմանիայի 30-րդ բաց առաջնությանը[9]։ Նա 2016 թվականի ամառային պարալիմպիկ խաղերին մասնակցելու որակավորում է ստացել և ներկայացրել է իր երկիրը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Այստեղ նա չկարողացավ մեդալ նվաճել[2]։ 2017 թվականին մասնակցեց Իտալիայի Լիգուրիա քաղաքում անցկացված եվրոպական պարա-երիտասարդական խաղերին և S1-5 կատեգորիայում բրոնզե մեդալ նվաճեց 50 մ թիկնալողում[2]։

2019 թվականին այդ նույն մրցաձևում նա 45,28 վայրկյան արդյունքով ոսկե մեդալի արժանացավ World Para Swimming World Series-ում, որն անցկացվեց ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքում[10]։ 2019 թվականին Լոնդոնում կայացած պարա-լողի աշխարհի առաջնությունում էլ արծաթե մեդալ նվաճեց՝ բարելավելով իր արդյունքը, որը կազմեց 44,74 վայրկյան[11]։

Ձեռքբերումներ

խմբագրել
Մրցումները Մրցավայրը Մրցաձևը Գրաված տեղը Ժամանակը Ref
Գերմանիայի 30-րդ բաց առաջնություն   Գերմանիա, Բեռլին 100 մ Breaststroke S6 - 4:03.27 [9]
50 մ թիկնալող, պատանեկան-B S5   52.60
50 մ ազատ ոճով S5 - 51.68
50 մ բատերֆլայ S5 - 1:01.27
2016 պարալիմպիկ խաղեր   Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո 50 մ թիկնալող, S5 8 50.34 [1]
Եվրոպական պարա-երիտասարդական խաղեր   Իտալիա, Լիգուրիա 50 մ ազատ ոճով, S1-5 4 52.21 [12]
50 մ թիկնալող S1-5   51.98
2017 թ. աշխարհի առաջնություն   Մեքսիկա, Մեխիկո 50 մ ազատ ոճով, S5 7 47.85 [1]
50 մ բատերֆլայ, S5 6 50.99
50 մ թիկնալող S5 4 46.57
200 մ ազատ ոճով, S1-5 7 3:58.38
2018 World Para Swimming European Championships   Իռլանդիա, Դուբլին 50 մ թիկնալող, S5   45.21 [13][14]
2019 World Para Swimming World Series   ԱՄՆ Ինդիանապոլիս 50 մ թիկնալող, S5   45.28 [10]
2019 թ. աշխարհի պարա-լողի առաջնություն   Միացյալ Թագավորություն Լոնդոն 50 մ թիկնալող, S5   44.74 [11]
2022 թ. աշխարհի պարա-լողի առաջնություն   Պորտուգալիա Մադեյրա 50 մ թիկնալող, S5   41.58 [15]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Athlete Profile Swimming: Boyaci Sumeyye». Paralympic Mexico City 2017. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Athlete Profile Swimming: Boyaci Sumeyye». Paralympic Mexico City 2017. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Efsane değil gerçek deniz kızı». Hürriyet (թուրքերեն). 2008 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  4. 4,0 4,1 «6 yaşındaki Sümeyye'nin inanılmaz azmi». Hürriyet (թուրքերեն). 2009 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  5. 5,0 5,1 «Küçük Sümeyye'den Cumhurbaşkanı Gül'e davet». Hürriyet (թուրքերեն). 2009 թ․ փետրվարի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  6. Ataklı, Can (2017 թ․ հունվարի 22). «Açgözlülük üzerine bir Rus masalı». Sözcü (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  7. «Medvedev bile ona hayran». Vatan (թուրքերեն). 2010 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  8. «Ayakları İle Ebru Yapan Sümeyye Boyacı Vali Tuna'yı Makamında Ziyaret Etti». Milliyet (թուրքերեն). 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  9. 9,0 9,1 «Protokoll 30. Internationale Deutsche Meisterschaften» (PDF) (գերմաներեն). Internationale Deutsche Meisterschaft. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  10. 10,0 10,1 «Sümeyye Boyacı'dan altın madalya». CNN Tğrk (թուրքերեն). 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. 11,0 11,1 «Sümeyye Boyacı dünya ikincisi oldu». Hürriyet (թուրքերեն). 2019 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  12. «SSwimming Competition». 2017 European Para Youth Games. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  13. «Turkey embraces champion Sümeyye». Hürriyet Daily News (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Sümeyye Boyacı wins gold for Turkey at the 2018 World Para Swimming European Championships». balkaneu.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-08-23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  15. Gazioğlu, Fatih (2022 թ․ հունիսի 13). «Sümeyye Boyacı ve Sevilay Öztürk'ten Para Yüzme Dünya Şampiyonası'nda madalya». Anadolu News Agency (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյումեյե Բոյաջի» հոդվածին։