Բացել գլխավոր ցանկը

«Միլիյեթ» (թուրք.՝ Milliyet՝ «Ազգ»), թուրքական օրաթերթ, որը լույս է տեսնում Թուրքիայում: Տպագրվում է լայնածավալ ֆորմատով[2]:

Միլիյեթ
թուրք.՝ Milliyet
Milliyet-ի տիտղոսաթերթ.jpg
Տեսակթերթ
Ժանրհասարակական- քաղաքական
Լեզութուրքերեն
Հիմնադրվել է1950 թվականի մայիսի 3
ՀրատարակիչDemirören Group
ՍեփականատերDemirören Holding
Երկիր{{{2}}} Թուրքիա
Հրատարակման վայրՍտամբուլ
ԳրասենյակԲաղջըլար և Ստամբուլ
Տպաքանակ182 955 (հունվարի 26-ից փետրվարի 1-ը 2015 թվականի)[1]
ԱԳ 
Կայքmilliyet.com.tr
Milliyet Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Milliyet օրաթերթը առաջին անգամ լույս է տեսել 1926 թվականի փետրվարի 11-ին Սըղերթից պատգամավոր Մահմութ Սոյդանի կողմից[3]։ Մինչև 1928 թվականի դեկտեմբերի 1-ը թերթը հրատարակվել է օսմաներենով, այնուհետև՝ լատինատառ թուրքերենով: 1935 թվականին լրագրող Ալի Նաջի Քարաջանի կողմից թերթը գնվել և սկսել է հրատարակվել Թան (ձախակողմյան հայացքներով ընդդիմադիր Թան օրաթերթը հրատարակվել է Ստամբուլում 1935-1945 թվականների ընթացքում) անունով, սակայն 1945 թվականի դեկտեմբերի 4-ին թերթի հրատարակությունը ձախակողմյան հայացքների պատճառով կասեցվել է[4]։

Այն սկսել է վերահրատարակվել Milliyet անվամբ 1950 թվականի մայիսի 3-ին Ստամբուլում: Հարկ է նշել, որ վերահրատարակման սկզբնական շրջանում աջակցել է Դեմոկրատական կուսակցությանը, այնուհետև՝ ձախակողմյան շարժմանը, և այս շրջանում է, որ տպաքանակը 20 հազարից դարձել է 100 հազար:

1970-ական թվականներին սոցիալ-դեմոկրատական ուղղավածության շնորհիվ թերթի տպաքանակը հասել է 200 հազարի: 1970-ականներին ծավալված աննախադեպ ահաբեկչության հետևանքով 1979 թվականի փետրվարի 1-ին Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում սպանվեց Milliyet–ի գլխավոր խմբագիր Աբդի Իփեկչին[5] ահաբեկիչ Մեհմեդ Աղջայի կողմից, ով հարձակում էր իրականացրել նաև Հովհաննես Պողոս II պապի վրա: 1979 թվականին Ա. Ն. Քարաջանի որդին՝ լրագրող Էրջյումենթ Քարաջանը, ով հոր մահից հետո դարձել էր թերթի սեփականատերը, Milliyet–ը վաճառում է գործարար Այդըն Դողանին[6]։ Այնուհետև բաժնետեր Էրդողան Դեմիրյուրենը, որին պատկանում էին բաժնետոմսերի 25%-ը, նույնպես վաճառում է իր բաժնեմասը Դողանին[7]։

1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո թերթը հայտնվել է ծանր պայմաններում, սակայն հանրագիտարանային և ստվարաթղթե խաղալիքների շնորհիվ կարողացել է ապահովել ընթերցողների և տպագրության կրկնակի աճ: 1998 թվականի հոկտեմբերին թերթը գնել է Քորքմազ Յիգիթը, սակայն որոշ ժամանակ անց այն կրկին անցել է Doğan Yayın Holding-ին[8]։

2005 թվականի մարտի 17-ին թերթի գլխավոր խմբագիր է դարձել քաղաքագետ, լրագրող Սեդաթ Էրգինը[9], որից հետո ընդգծվել է թերթի ձախակողմյան ուղղվածությունը: Թերթը սկսել է հանդես գալ իշխանությունների դեմ ուղղված ընդդիմադիր հոդվածներով, հրապարակումներով: 2009 թվականի հոկտեմբերի 1-ից գլխավոր խմբագիր է դարձել Vatan թերթի նախկին խմբագիր Թայֆուն Դևեջիօղլուն: 2011 թվականին Doğan Yayın Holding-ը Milliyet և Vatan թերթերը վաճառել է Demirören Holding-ին[10]։

2012 թվականի փետրվարին Karacan Grubu-ի սեփականատեր Ալի Քարաջանն իր մասնաբաժինը վաճառել է Դեմիրորենին՝ դրանով Milliyet և Vatan թերթերի սեփականության և ղեկավարման բոլոր իրավունքները հանձնելով Demirören Holding-ին[11]։ Ներկայումս Demirören Holding-ին են պատկանում Milliyet, Vatan, Milliyet.com.tr, Gazetevatan.com, Milliyet İnternet TV, Skorer.comUzmanpara, PembeNar լրատվականները[12]։

Հարկ է նշել, որ Էրդողան Դեմիրորենը սերտ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ինչն ապացույցն է այն բանի, որ Դեմիրորենի մահվան առթիվ նախագահ Էրդողանը զանգահարել է Դեմիրորեն ընտանիքին և ցավակցություն հայտնել[13]։ Պետք է նշել նաև, որ Դեմիրորենի որդին՝ Յըլդըրըմ Դեմիրորենը, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է[14]։

2012-2013 թվականներին թերթի ադմինիստրացիան աշխատանքից ազատել է մի շարք աշխատողների, որոնք գրում էին հոդվածներ`քննադատելով թուրքական կառավարությանը[15][16][17][18]: Ներկայումս Milliyet օրաթերթն աչքի է ընկնում իշխանամետ կեցվածքով, ինչի ապացույցը նաև այն է, որ 2013 թվականի հուլիսի վերջին Գեզիի դեպքերին աջակցելու համար գլխավոր խմբագիր Դերյա Սազաքն ազատվել է գլխավոր խմբագրի պաշտոնից, և նրան փոխարինել է Ֆիքրեթ Բիլան[19]: 2013 թվականին հրապարակած հոդվածների համար հեռացվել է նաև Հասան Ջեմալը՝ Ջեմալ փաշայի թոռը[20]։

Համաձայն վիճակագրության, 2018 թվականի դեկտեմբերի 17-23-ի դրությամբ Milliyet օրաթերթի վաճառված տպաքանակը եղել է 127.095 օրինակ, 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 130.902 օրինակ, 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 136.861 օրինակ, իսկ 2015 թվականի գրեթե նույն ժամանակահատվածում՝ 144.892 օրինակ[21]։ 4 տարվա ընթացքում օրաթերթը շարունակական անկում է գրանցել, և 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, 2018 թվականի դեկտեմբերին թերթի վաճառված տպաքանակը նվազել է շուրջ 17, 797-ով:

Comscore-ի տվյալներով, «Milliyet» թերթի կայքը 5-րդ ամենայցելվող կայքն է Եվրոպայում[22]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Tiraj - MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir»։ medyatava.com։ 4 December 2014 
  2. Adam Smith (15 November 2002)։ «Europe's Top Papers»։ campaign։ Վերցված է 7 February 2015 
  3. «Մահմութ Սոյդան»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  4. «II. DÜNYA SAVAŞI TÜRKİYESİ’NDE BİR MUHALEFET ÖRNEĞİ OLARAK “TAN” GAZETESİ»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  5. «ARŞİV ODASI: Abdi İpekçi Suikasti, 1979 - BBC TÜRKÇE»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  6. «Aydın Doğan»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  7. Today's Zaman, 29 April 2011, Competition body approves sale of Milliyet, Vatan dailies for $74 mln
  8. «1926’da başlayan macera: Milliyet»։ Վերցված է Վերցված 2018-12-27 
  9. «Sedat Ergin»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  10. «Doğan Medya, Demirören'e satıldı»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  11. «Ve Karacan hisselerini devretti!»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  12. «Sektörler, Medya»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  13. «Son Dakika: Cumhurbaşkanı Erdoğan'dan Erdoğan Demirören için taziye mesajı»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  14. «Erdoğan Demirören kimdir Recep Tayyip Erdoğan ile ilişkisi nedir? Erdoğan Demirören hayatını kaybetti»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  15. Al Akhbar, 6 January 2012, Firing Turkey’s Ece Temelkuran: The Price of Speaking Out
  16. «Turks sense dawn of new era of power and confidence»։ BBC։ 21 November 2011։ Վերցված է 21 November 2011 
  17. «Turkish PM targets Economist magazine, journalist Nuray Mert»։ Hurriyet Daily News։ 3 June 2011։ Վերցված է 21 November 2011 
  18. Dexter Filkins (9 March 2012)։ «Turkey's Jailed Journalists»։ The New Yorker։ Վերցված է 18 March 2012 
  19. «Gezi Parkı protestoları»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  20. [https://t24.com.tr/haber/derya-sazak-milliyeti-anlatti-imrali-zabitlari-sureci-baska-turlu-yonetilebilirdi-hasan-cemali-kaybetmemeliydik,251037 http://gazetetirajlari.com/HaftalikTirajlar.aspx «Demirören'den Başbakan Erdoğan'a: Sizi üzdük, Milliyet'i istediğinize satmaya hazırım!»]։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  21. «GAZETELERİN HAFTALIK SATIŞ RAPORU»։ Վերցված է Վերցված է 2018-12-27 
  22. Nearly 50 Percent of Internet Users in Europe Visit Newspaper Sites, 19 January 2012

Արտաքին հղումներԽմբագրել