Սյոզջյու (թուրք․՝ Sözcü- խոսնակ, խոսող), Թուրքիայում հրատարակվող օրաթերթ, որը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով[1]։

Սյոզջյու
թուրք.՝ Sözcü
Sözcü.jpg
Տեսակթերթ
Լեզութուրքերեն
ԽմբագիրՄեթին Սարըքընաջըն, Մեթին Յըլմազ
Հիմնադրվել է2007 թվականի հունիսի 27
ՀիմնադիրԲուրաք Աքբայը
ԵրկիրԹուրքիա
Հրատարակման վայրՍտամբուլ
ԳրասենյակՍտամբուլ, Թուրքիա
Կայքsozcu.com.tr

ՊատմությունԽմբագրել

Թուրքական Սյոզջյու օրաթերթը հիմնադրվել է 2007 թվականի հունիսի 27-ին Ստամբուլում։ Ստեղծվել է Դողան լրատվական գործակալությանը (Doğan Media Grubu) պատկանող Գյոզջյու (Gözcü) թերթի հիման վրա, որը տպագրվել է 1996 թվականի մայիսի 15-ից մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը։ Այն փակվել է որոշ ֆինանսական խնդիրների պատճառով [2]։ Ինչևէ, Գյոզջյու անունը շուտով փոխվեց Սյոզջյուի, բոլոր հեղիանակային իրավունքները փոխանցվեցին և թերթը շարունակեց իր գործունեությունը։ Կարգախոսն է` «Եթե լռի Սյոզջյուն, ապա կլռի Թուրքիան» («Sözcü susarsa, Türkiye susar»): Թերթի հիմնադիրն է Բուրաք Աքբայը, ով ծնվել է Ստամբուլում 1971 թվականին[3]։

Թերթը պատկանում է Էսթեթիկ Յայընին։ Խմբագիրն է Մեթին Սարըքընաջըն, իսկ գլխավոր խմբագիրը` Մեթին Յըլմազը։

Ստեղծման օրվանից ի վեր թերթն ավելացնում է ընթերցողների քանակը։ 2016 թվականի հունիսի դրությամբ, թերթը վաճառվել է 290.310 տպաքանակով [4], իսկ 2018 թվականի սեպտեմբերին` 266.454 տպաքանակով` զբաղեցնելով երրորդ տեղը երկրում ամենաշատ վաճառվող թերթերի շարքում և զիջելով միայն «Սաբահին» (Sabah) և Հուրիեթին[5]։

Սյոզջյուն երկրում ամենաշատ վաճառվող թերթերից մեկն է, որի հիմնական պատճառ կարելի է համարել հակակառավարական կողմնորոշումը։ Այն բացահայտ կերպով քննադատում է 2002 թվականից իշխանության եկած Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ, թուրք.՝ Adalet ve Kalkınma Partisi) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին [6]։ Թերթը պաշտոնապես որդեգրել է հանրապետականության և քեմալիզմի գաղափարախոսություն[7]։

2017 թվականի մայիսի 19-ին Սյոզջյու թերթը մեղադրվեց «զինված ահաբեկաչական խմբավորումներին օգնելու և նրանց հետ կապ ունենալու», ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ ուղղված զինված գործողությունները հեշտացնելու» մեջ[8]։ Այս մասին թերթի գլխավոր խմբագրի` Մեթին Յըլմազի խոսքում մասնավորապես ասվում է. «Մենք այս տեղեկությունները գիտեինք, ավելի վաղ արդեն իսկ ասվել էր, մեր ականջին էր հասել։ Անընդհատ ասում էին, որ մեր դեմ նման գործողություն են իրականացնելու։ Կարծում եմ` այս գործողությամբ ողջ երկիրն են ուզում խառնել, այն էլ` մայիսի19-ին. նման օրով, աթաթյուրքական թերթի նկատմամբ այսպիսի գործողություն կարելի՞ է արդյոք իրականցնել։ Ինչո՞ւ են այս օրն ընտրել։ Մարդկանց համբերությունը փորձելու համար» [9]։ Կարևոր է նշել, որ մայիսի 19-ին Թուրքիայում նշվում է «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հիշատակի, երիտասարդության և սպորտի օր»։

Իրադարձություններն այս շրջանակներում զարգանում են դեռևս սուր կերպով։ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին արված հայտարարության համաձայն` այս ամենի մեջ մեղադրվող լրագրողների դեմ կրկին գործ է հարուցվել։ Պահանջում էին նրանց դատապարտել 7,5-15 տարվա ազատազրկման։ Հետաքննության արդյունքում Ստամբուլի գլխավոր դատախազությունը հինգ լրագրողների, այդ թվում` Ուղուր Դյունդարի և Սայգը Օզթյուրքի վերաբերյալ հետախուզման որոշում է կայացրել [10]։

Սյոզջյուի մի տարբերակ տպագրվում է Գերմանիայում` Արևմտյան Եվրոպայում բնակվող թուրքերի համար։

Սյոզջյու ընկերության հովանավորությամբ տպագրվում են նաև այլ թերթեր, ինչպիսիք են Քորքուսուզը (Korkusuz, թարգ.` անվախ, գործում է 2014 թվականի նոյեմբերի 29-ից), AMK (Açık Mert Korkusuz, թարգ․՝ բացահայտ, խիզախ, անվախ, գործում է 2012 թվականի հունիսի 9-ից)։

Սյոզջյուն ունի նաև իր ինտերնետային կայք` sozcu.com.tr հասցեով։ Այս կայքը ևս, տպագիր թերթի նման, տնօրինում է Բուրաք Աքբայը։ Կայքի պատասխանատուն է Մեդիհա Օլգունը, իսկ թղթակիցն է Գյոքմեն Ուլուն։

Կայքը բաղկացած է մի քանի բաժինների.

  • Խմբագիներ- ներկայացվում են կայքի հոդվածագիրները և նրանց աշխատանքները,
  • Գյունդեմ (Gündem, թարգ.` օրակարգ)- զետեղված են օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները,
  • Սքոր (Skor)- սպորտային լուրերը ներկայացնող կայք, որը գործում է Սյոզջյուին կից,
  • Հայաթ (Hayat, թարգ.` կյանք)- Սյոզջյուին կից գործող այս կայքում ամփոփված են նորաձևության, մշակույթի, զբոսաշրջության, առևտրային կենտրոնների վերաբերյալ տեղեկություններ,
  • Դյունյա (Dünya, թարգ.` աշխարհ)- այս բաժնում անդրադարձ է կատարվում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին,
  • Էքոնոմի (Ekonomi, թարգ.` տնտեսություն)- բաժնում ամփոփվում են տնտեսական նորություններ, որոնք վերաբերում են ինչպես Թուրքիային, այնպես էլ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին,
  • Դիյեր (Diğer, թարգ. ` այլ)- բաժնում կարելի է գտնել աստղագիտության, գիտական աշխարհի, կրթության, առողջապահության մասին նորություններ [11]։

Similarweb կայքի 2018 թվականի դեկտեմբերի 21-ի տվյալներով Թուրքիայում ամենաշատ ընթերցված կայքերի մեջ կայքն զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը [12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Hangi gazete kime ait? - Fotoğraf 1»։ Yeni Akit Gazetesi (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  2. «Gözcü neden kapatıldı?»։ www.haberturk.com (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  3. «Burak Akbay kimdir? Okuduğu okullar ve işte belgeleri!»։ www.sozcu.com.tr (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  4. [web.archive.org/web/20160629133812/https://www.medyatava.com/tiraj «Tiraj Tablosu, 20.06.2016-26.06.2016»]։ Վերցված է 28․12․18 
  5. medyatava@medyatava.com։ «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir»։ www.medyatava.com (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  6. «Sözcü Gazetede Habertürk'ü de tirajda geçti»։ Վերցված է 28․12․18 (չաշխատող հղում)
  7. «Sözcü Gazetesi Hakkında»։ Վերցված է 28.12.18 
  8. DHA։ «(geniş haber) Sözcü Gazetesi'ne yeni dava»։ Hürriyet (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  9. Mynet։ «Son dakika! Sözcü'ye FETÖ operasyonu düzenlendi»։ Mynet Haber (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  10. «Sözcü gazetesi çalışanlarına hapis istemi»։ Վերցված է 2018-12-28 
  11. «Sözcü Gazetesi»։ www.sozcu.com.tr (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  12. «Top Websites in Turkey - SimilarWeb Website Ranking»։ www.similarweb.com։ Վերցված է 2018-12-28