Սլովեն Գրադեց (սլովեներեն՝ Slovenj Gradec, գերմաներեն՝ Windischgrätz կամ Windischgraz[2][3], բառացի թարգմանած՝ նշանակում է «սլովենական փոքր ամրոց»), քաղաք Սլովենիայի հյուսիսային մասում, պատմական Ստորին Շտիրիա մարզում, ներկայումս ներառված է Սլովենիայի Կորոշկա (Koroška) կամ Ստորին Կարինթիա վիճակագրական տարածաշրջանի մեջ։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 7 523[4]։

Բնակավայր
Սլովեն Գրադեց
սլովեն.՝ Slovenj Gradec
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես173,7 կմ²
ԲԾՄ413±1 մետր, 409 մետր
Պաշտոնական լեզուսլովեներեն
Բնակչություն7249 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ2380
Ավտոմոբիլային կոդSG
Պաշտոնական կայքslovenjgradec.si
Սլովեն Գրադեց (Սլովենիա)##
Սլովեն Գրադեց (Սլովենիա)

Աշխարհագրություն խմբագրել

Սլովեն Գրադեցն ընկած է Միսլինյա գետի հովտում, Ավստրիայի հետ Սլովենիայի սահմանի մոտ, Մարիբորից 45 կիլոմետր դեպի արևմուտք, Լյուբլյանայից 65 կիլոմետր դեպի հուսիս-արևելք։

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում Գրադեցն առաջին անգամ հիշատակվել է 1091 թվականին՝ որպես Կարինթիայի դուքս Շպանհայմի սեփականություն։ Երբ ազնվականական այդ տոհմը մարել է, բնակավայրն անցել է Շպանյամների բարեկամ, բավարական Անդեխս տոհմի կոմսերին, որոնք նրա անվանումը փոխել են՝ դարձնելով Վինդիշգրաց (Windischgraz)[5]: Հայտնի է, որ նրանք մոտավորապես 1185 թվականից այստեղ իրենց սեփական դրամն են հատել։

Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1267 թվականին։ 14-րդ դարից գտնվել է Հաբսբուրգների տիրապետության տակ, պարսպապատվել է[5]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վինդիշգրացը պատկանել է Հարավսլավիայի թագավորությանը, և քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմող գերմանախոս ընտանիքներից շատերը գաղթել են հարևան Ավստրիա (1880 թվականին բնակիչների շուրջ 75%-ը գերմանախոս էին և միայն 25%-ն էին սլովենախոս)։ Մնացածներն էլ հեռացել են կամ արտաքսվել Երկրորդ աշխարհամարտից հետո[6]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Քաղաքի կենտրոնում 19-րդ դարի շինություններ կան։ Նրա սահմաններում պահպանվել են նաև ավելի հին՝ միջնադարյան կառույցներ. պարիսպների որոշ հատվածներ, գոթիկա, Վերածննդի, բարոկկո ոճերով կառուցված եկեղեցիներ (1251 թ.՝ Սբ. Եղիսաբեթ Թուրինցու, 1428 թ.՝ Սբ. Հոգու, ավելի ուշ ժամանակների Սբ. Յուլիա[7], Սբ. Պանկրատիուս եկեղեցիները)։ Քաղաքի մերձակայքում են գտնվում Սուրբ Քսավերի Մեշկոյի հուշասրահն ու եկեղեցին, շուրջ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է գոթական Վոդից բերդը, 10 կիլոմետրի վրա էլ՝ հինհռոմեական "Colatio" դամբանատեղին[7]։

Գրադեցի ամենամեծ պատմամշակութային հուշարձանը կենտրոնական հրապարակի վրա գտնվող եկեղեցին է (1235 թ.), որի հարևանությամբ գոթիկա ոճով կառուցված, որմնանկարներով զարդարված մատուռ կա (15-րդ դար)։ Տեսարժան կարևոր վայրերից է կոմպոզիտոր Հուգո Վոլֆի հայրենական տունը, որտեղ ծնվել է նա 1860 թվականին, երիտասարդ տարիքում մեկնել Վիեննա և լայն ճանաչման հասել[5]։ Զբոսաշրջիկներին կարող են հետաքրքրել նաև քաղաքում գործող հնագիտական թանգարանը՝ 1500-ից ավելի ցուցանմուշներով և պատկերասրահը։

Պատկերասրահ խմբագրել

Անվանի անձինք խմբագրել

Սլովեն Գրադեցում են ծնվել կամ որոշակի ժամանակ ապրել անվանի մի շարք անձինք, այդ թվում[7]՝

  • կոմպոզիտոր Հուգո Վոլֆը
  • օլիմպիական չեմպիոնուհի, դահուկորդուհի Թինա Մազեն
  • ձեռնագնդորդ Վիդ Կավտիչնիկը
  • դերասանուհի, հեռուստաաստղ Կատարինա Չասը
  • բասկետբոլիստ Բոշտիան Նախբարը
  • ֆուտբոլիստ Մարկո Շուլերը
  • գրող Վինկո Օշլակը
  • թենիսիստուհի Կատարինա Սրեբոտնիկը

Քույր քաղաքներ խմբագրել

Սլովեն Գրադեցը սերտ բարեկամական հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8] .

2009 թվականին էլ մշակութային համագործակցության պայմանագիր է կնքել Սլովակիայի Բարդեյով քաղաքի հետ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letnoStatistical Office of the Republic of Slovenia.
  2. Andrees Handatlas. Velhagen & Klasing, Leipzig 1928.
  3. Der Große Brockhaus. 15. Auflage, Leipzig 1928–35, Bd. 20, S. 359.
  4. «Slovenia: Koroška» (engleski). City population. Վերցված է 20. 04. 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 «Zgodovina» (slovenski). Občina Slovenj Gradec. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 20. 04. 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Référence souhaitable, équivalente aux Décrets Benes pour les Sudètes.
  7. 7,0 7,1 7,2 „Dobrodošli v Slovenj Gradcu - mestu glasnik miru“. Javni zavod za turizem i šport SPOTUR Slovenj Gradec, 2011.
  8. 8,0 8,1 Partnerska mesta
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Partnerska mesta» (slovenski). Občina Slovenj Gradec. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 20. 04. 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովեն Գրադեց» հոդվածին։