Սիրիա-թուրքական սահմանը — ժամանակակից պետական սահմանն է Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև։

Ընդհանուր երկարությունը` 822 կմ: Թուրքիան` նարնջագույն, Սիրիան` կանաչ

Ժամանակակից գծագրությունը ձեռք է բերել 1939 թվականին[1]` Թուրքիայի կողմից Հաթայ պետության աննեքսիայից` բռնակցումից հետո։

Ներկայիս երկարությունը 822 կիլոմետր է[2]։

Ձգվում է այսպես կոչված Ջեզիրեով, որը Միջագետքի հյուսիսային մասն է, հատում է Եփրատ գետը և մի որոշ հատված արևելքում անցնում Տիգրիս գետով։ Անցնում է մոտավորապես հյուսիսային լայնության 37-րդ աստիճանի զուգահեռականով, արևելյան երկայնության 37-րդ և 42-րդ միջօրեականների միջև։ Արևմտյան մասում՝ Միջերկրական ծովի մերձակայքում թեքվում է դեպի հարավ անցնելով Կիլիկիայի հարավային գավառների մոտով, որոնք այժմ ընդգրկված են Թուրքիայի Հաթայի մարզի մեջ. ապա անցնում է Օրոնտես կամ Էլ-Ասի գետով և դուրս է գալիս Միջերկրական ծովի առափ՝ Ջեբել ալ-Ակրա լեռան մոտ, որը գտնվում է սիրիական Լաթակիայի մարզում (մուհաֆազ)։

Պատմություն խմբագրել

 
Սիրիայի, նախկինում՝ Կիլիկիայի Հայկական Թագավորության Քեսապ քաղաքը` Ջեբել ալ-Ակրա լեռան գագաթից (Թուրքիա)
 
Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ Սայքս-Պոիկոյի համաձայնագրի քարտեզը. կանաչով պատկերված է ռուսական գոտին` ապագա անկախ Արևմտյան Հայաստանը, կապույտով` ֆրանսիական գոտին` Կիլիկիան, Փոքր Հայքը և Սիրիան, որի տարածքում գտնվում էր նաև ապագա անկախ Լիբանանը, կարմիրով` բրիտանական գոտին` Իրաքը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Հորդանանը, որի տարածքում գտնվում էր ապագա Իսրայելը
 
Թուրքիայի սահմանները Սևրի պայմանագրով (1920), ինչը մերժվեց քեմալականների կողմից
 
Թուրքիայի սահմանը` որոշված 1923 թվականի Լոզանի պայմանագրով

Թուրքիայի տրոհումը և սահմանները ըստ Սայքս-Պիկոյի համաձայնագրի խմբագրել

Սիրիա-թուրքական սահմանի գծագրի ձևավորումը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության տրոհումից հետո, որն իր հերթին Առաջին աշխարհամարտի արդյունքներից մեկն էր։ Սահմանի ձևավորման համար հիմք ծառայեց Սայքս—Պիկոյի համաձայնագիրը, կնքված Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև՝ 1916 թվականին։

Ալեքսանդրետի սանջակի (Հարավային Կիլիկիա) հանձնումը Թուրքիային խմբագրել

1916 թվականին նախորոշված սահմանի գծագրությունը զգալիորեն փոխվեց Թուրքիայի կողմից Ալեքսանդրետի կամ Անտիոքի նահանգի (թուրքերեն՝ Hatay) բռնակցումով, որը տեղի ունեցավ 1939 թվականին։ 1921 թվականի հոկտեմբերի 20-ի ֆրանս-թուրքական դավադիր պայամանագրով, Ալեքսանդրետի սանջակը առանձնացվել էր որպես հատուկ ինքնավար վարչական միավոր Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական ենթամանդատային տարածքի ներսում, քանզի, այնտեղ բացի հարյուր հազարավոր հայերից և արաբներից, թուրքերի պնդմամբ, իբր, զգալի քանակությամբ թուրքեր էին ապրում։ Մինչև 1925 թվականը, քանի դեռ ֆրանսիացիների ղեկավարծ տարածքները բաժանված էին հինգ այսպես կոչված «պետությունների», Ալեքսանդրետի սանջակը մտնում էր «Հալեպի պետության» մեջ։ 1925 թվականին՝ Ֆրանսիայի ենթամանդատային տարածք հանդիսացող Սիրական հանրապետության ստեղծումից հետո, Ալեքսանդրետի սանջակը մտավ վերջինիս կազմի մեջ։ 1936 թվականին Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Ալեքսանդրետի սանջակի համար նենգամտաբար հորինեց նոր անվանում՝ «Հաթայ»[3], և Ազգերի լիգայում բարձրացրեց «Հաթայի հարցը»։ Շուտով այդ նահանգը ինքնավար կարգավիճակ ստացավ Սիրիական հանրապետության կազմում, իսկ 1938 թվականին անկախացավ, ստեղծելով նոր՝ Հաթայ պետություն։ 1939 թվականի փետրվարին Հաթայի օրենսդիր ժողովն ընդունեց Թուրքիայի հանրապետության բոլոր օրենքները, իսկ մարտ ամսին թուրքական լիրան դարձրեց իր պաշտոնական դրամական միավորը։ 1939 թվականի հունիսի 29-ին Հաթայ պետությունը բռնակցվեց Թուրքիային[4]. Այդ ժամանակ Եվրոպայում սկսվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, ուստի Հաթայի միավորումը Թուրքիային, որը կատարեց թուրքական նոր նախագահը՝ Իսմեթ Ինյոնյուն, տեղի ունեցավ առանց Ֆրանսիայի կողմից որևէ դիմադրության ցուցաբերման։

Սիրիական պահանջատիրությունը խմբագրել

 
Սիրիայի կողմից Թուրքիայից և Իսրայելից հետ պահանջվող տարածքները (կարմիր գույնով) Ալեքսանդրետի նահանգը` Հարավային Կիլիկիայում և Գոլանի բարձունքները

Սիրիան այդպես էլ չճանաչեց Թուրքիայի տիրապետությունը Ալեքսանդրետի նահանգի նկատմամբ։ Ալեքսանդրետի նահանգը Ֆրանսիայի կողմից դավադրաբար Թուրքիային հանձնելու պատճառով Հայկական Կիլիկիայի հայության մնացորդները՝ մոտ 200 հազար հայ, 1939 թվականին ստիպված եղան հերթական անգամ թողնել հայրենի հողերը և թուրքերից փախչել դեպի Սիրիայի տարածք։ Ի դեպ, Հաթայ նահանգում մինչ այժմ ապրում է բավական ուժեղ արաբախոս զանգված, ինչը Սիրիան համարում է այդ տարածքի լևանտական բնույթի ապացույցներից մեկը։

Թուրք-սիրիական սահմանը 1952 թվականից առայսօր խմբագրել

1952 թվականից, այն պահից ի վեր, ինչ Թուրքիան մտավ ՆԱՏՕ-ի մեջ, թուրք-սիրիական պետական սահմանը դարձավ նաև Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական բլոկի սահմանը։ 2011 թվականից, երբ սկսվեց Քաղաքացիական պատերազմ Սիրիայում, թուրք-սիրիական սահմանը դարձավ լարվածության վայր երկրու պետությունների միջև, տեղի ունեցան մի շարք ռազմական բախումներ[5][6], բացի այդ հենց սիրիա-թուրքական սահմանն է, որ դարձավ Սիրիայից փախստականների զանգվածային հոսքի վայրերից մեկը, որտեղից նրանք ուղղվում են հիմնականում դեպի Եվրոպայի երկրներ։

Աշխարհագրություն խմբագրել

 
Տիգրիս–Եփրատ գետային համակարգի քարտեզը, որը հատում է սիրիա-թուրքական սահմանի արևելյան մասը

Արևմուտքից դեպի արևելք Սիրիան և Թուրքիան սահմանակցվում են Միջերկրական ծովի ափին՝ Ջեբել ալ-Ակրա լեռանից դեպի հարավ։ Այնուհետև, հյուսիս-արևելք ուղղությամբ սահմանը գնում է Էլ-Ասի կամ Օրոնտ (Օրոնտես) գետով։ Այնուհետև թեքվում է դեպի արևելք՝ Բաբ-էլ-Հավա սահմանային անցակետի մոտ՝ Սիրիայի Հալեպ և Թուրքիայի Իսքենդերուն (Ալեքսանդրետա) քաղաքների միջև։ Ապա սահմանագիծը գնում է դեպի հյուսիս` հասնելով Թուրքիայի Հաթայ և Գազիանթեփ (Այնթապ) նահանգների կցման կետին։ Այդտեղից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի արևելք` Սիրիայի Մեյդան Էքբես քաղաքի մերձակայքում։

Հետագա սահմանագիծն ընթանում է հարաբերականորեն ուղիղ գծի տեսքով՝ Բաղդադի երկաթուղու երկաթուղային ճյուղին զուգահեռ։ Թուրքական կողմից սահմանագիծը գնում է Հարավ-Արևելյան Անատոլիա կոչվող տարածաշրջանի, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի հարավային մասի եզրով։ Սիրիայի կողմից իրար են հաջորդում Հալեպի, Էր-Ռաքքայի և Էլ-Հասաքայի նահանգները (մուհաֆազներ

Վերջին նահանգում սահմանագիծը հպվում է երեք պետությունների` Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի սահմանակցման կետին, որը գտնվում է Տիգրիս գետում։

Սահմանային անցակետեր խմբագրել

Արևմուտքից դեպի արևելք.

Թուրքիա Սիրիա Մանրամասներ
Յայլադաղը մաքսային անցակետ (Yayladağı Gümrük Kapısı) Քեսաբ ավտոմոբիլային
Քարբեյազ (Karbeyaz) Ազմարին (Azmārīn)
Ռեյհանլը Բաբ-էլ-Հավա ավտոմոբիլային
Օնջյուփընար սահմանային անցակետ (Öncüpınar Sınır Kapısı) Բաբ ալ-Սալամե (Bab al-Salameh) ավտոմոբիլային
Իսլահիե Էքբեզ (Ekbez) երկաթուղային
Չոբանբեյ (Çobanbey) Ախտերին երկաթուղային
Կարքեմիշ (Каркамыш) Ջերաբլուս ավտոմոբիլային
Մյուրշիփընար (Mürşitpınar) Այն-էլ-Արաբ երկաթուղային
Ակչաքալե Էթ-Թել-էլ-Աբյադ ավտոմոբիլային
Ջեյլանփընար Ռաս-էլ-Այն ավտոմոբիլային
Շենյուրթ (Şenyurt) Ալ-Դարբասիյա (Al-Darbasiyah) ավտոմոբիլային
Նուսայբին (Մծբին) Էլ-Կամըշլի ավտոմոբոլիային և երկաթուղային
Ջիզրե Այն Դիվար ավտոմոբիլային

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Syria-Turkey Boundary Արխիվացված 2015-04-02 Wayback Machine (1978). «L’Accordo franco-turco del 23 giugno 1939 per la cessione del Sangiaccato di Alessandretta», Oriente Moderno Anno 19, Nr. 8 (Agosto 1939), pp. 438—443.
  2. «Геополитика Турецкая Республика». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  3. Mango, Andrew. Ataturk: The Biography of the Founder of Modern Turkey, (Overlook TP, 2002), стр. 507.
  4. «Республика Хатай (1938—1939) — государство, просуществовавшее 1 год». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  5. «Взрыв сирийского снаряда в Турции: пятеро погибших, 13 раненых» (ռուսերեն). Вести.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Турция начала обстрел Сирии в ответ на выпущенный снаряд» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.