Սիրանուշ Լազյան
հայ դերասան
Սիրանուշ Պողոսի Լազյան (հունիսի 19, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի:
Սիրանուշ Լազյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1986 (34 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Դերասան Սամվել Դանիելյանի կինն է:
ԿենսագրությունԽմբագրել
Սիրանուշ Լազյանը ծնվել է 1986 թվականին Երևանում: 2003 թվականին ավարտել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 միջնակարգ դպրոցը` միաժամանակ սովորելով Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Ասմունք և թատերգություն» խմբակում[1]: 2004 թվականից Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասանուհի է[2]:
ՆերկայացումներԽմբագրել
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
«Մահապարտը» | Մերի | |
«Տիկին Բուքը» | Մարիհեն | |
Վահե Քաչա | «Գիշատիչների խնջույքը» | Ֆրանսուազ |
Ռ. Մարուխյան | «Չիկարելիի արկածները» | Չիկարելի |
Հովհաննես Թումանյան | «Տերն ու ծառան» | Ծաղրածու |
Ա. Վամպիլով | «Ավագ որդի» | Նինա |
«3 նարնջի մասին» | Նինետա | |
Վարդգես Պետրոսյան | «Վերջին ուսուցիչ» | Աշակերտ Գայանե |
«Ալի Բաբան և 40 ավազակները» | Մարջան | |
Աթաբեկ Խնկոյան | «Մկների ժողովը» | Ցիցո |
Կարինե Խոդիկյան | «Հրեշտակ ցպահանջ» | Նարե |
ՖիլմերԽմբագրել
Ֆիլմ | Թվական |
---|---|
«Պահանջվում է միլիոնատեր» | 2010 |
«Poker.Am» | |
«Ուրիշի փոխարեն» | |
«Կանչ» | |
«Լույսի կաթիլներ» | |
«Ազնիվ գողեր» | 2019 |
Մասնակցել է «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակման աշխատանքներին[3]:
ՀեռուստասերիալԽմբագրել
Անվանում | Դեր |
---|---|
Սիրո գերին | Սառա |
Փոխնակ մայրը | Սեդա |
«Վերջին հայրիկը» | |
«Ընտանյոք հանդերձ» սիթքոմ[4] | |
«Այրված անուրջներ» | Անիտա |
«Անավարտ երազ» | Անիտա |
ՄրցանակներԽմբագրել
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի», 2015 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Սիրանուշ Լազյանի կենսագրությունը avproduction կայքում
- ↑ «Սիրանուշ Լազյան – Երևանի Պատանի Հանդիսատեսի Թատրոն»։ youththeater.am։ Վերցված է 2018-06-19
- ↑ «Տեղի կունենա «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ մամուլի ցուցադրությունը»
- ↑ Սիրանուշ Լազյանը՝ «Վերջին հայրիկը» ֆիլմի, «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի ու ընտանիքի մասին