Սիրո գերին (սերիալ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Սիրո գերին», Շանթ ՀԸ եթերում ցուցադրվող բազմասերիանոց հեռուստանովել է։
Ժանր | մելոդրամա |
---|---|
Ստեղծող | Ումբերտո Կիկո Օլիվյերի |
Երկիր | ![]() |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Գլխավոր ռեժիսորներ Մհեր Խաչատրյան Հայկ Կբեյան Երկրորդ ռեժիսորներ Էրիկ Ղուկասյան Մերի Առաքելյան Ռեժիսորի օգնականներ Արմինե Ավագյան Հերմինե Բադալյան |
Գլխավոր դերերում | Սոֆյա Պողոսյան Աշոտ Տեր-Մաթևոսյան Մարինե Խաչատրյան |
Պրոդյուսեր | Գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյան Գծային պրոդյուսեր Լիլիթ Կետիկյան |
Սցենարիստ | Պատմության հեղինակ Ումբերտո Կիկո Օլիվյերի Հայկական ադապտացում Անի Հայկազյան Գոհար Մեժլումյան |
Օպերատոր | Վարդան Ուռումյան Գուրգեն Ջանիբեկյան Նելսոն Սարգսյան |
Երաժշտություն | Արամ Սաթյան |
Խմբագիր | Թեհմինա Գոմցյան |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 204 |
Հեռուստաալիք | Շանթ հեռուստաընկերություն |
Ընկերություն | Շանթ հեռուստաընկերություն |
Նախորդ | Անցյալի ստվերներ |
Հաջորդ | Ուրիշի հոգին |
Կապակցված | Բանտարկյալը (2004) |
Կարգավիճակ | Ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
15-ամյա Անուշ Բաբայանը (Սոֆյա Պողոսյան)
իր չգործած հանցանքի պատճառով դատապարտվում է 15 տարվա ազատազրկման։ Նրա հանցանքը համարվում էր մեծահարուստ Էմմա Սանթրոսյանի (Սյուզան Ղևոնդյան) որդու՝ Փայլակ Սանթրոսյանի սպանությունը։ Անուշը բանտում երեխա է ունենում, որին Արփի (Մարինկա Խաչատրյան) է կոչում։ Նրա քույրը՝ Հասմիկը, (Գայանե Բալյան) համոզում է Անուշին, որ աղջկան տա իրեն, այլապես Արփին կմեծանար բանտում։ Անուշն ի վերջո համաձայնում է, բայց Հասմիկին խնդրում, որ նա Արփիին պատմի իր մասին և Արփիի ամեն քայլի մասին նամակ գրի։ Քաղաք գնալով Հասմիկը հանդիպում է մեծահարուստ Բաբկեն Սանթրոսյանին (Տիգրան Մնացականյան), ընկերանում նրա հետ ու որոշ ժամանակ անց հայտնում, որ Արփին իր և Բաբկենի աղջիկն է։ Բաբկենը պատիվը փրկելու համար ամուսնանում է Հասմիկի հետ և Արփիին ընդունում, որպես իր սեփական աղջիկ։ Անցնում են տարիներ, բանտում հայտնում են, որ Անուշը համաներվել է և կարող է հաջորդ օրը բանտից դուրս գալ։ Այդ գիշեր բանտային չարագործ Ռուզանը (Շողեր Սմբատյան) իր խմբի հետ ստիպում է Անուշին և իր լավագույն ընկերուհուն՝ Սոնային (Արմենուհի Հակոբյան) փախուստ կատարել բանտից, այդպիսով չի թողնում, որ Անուշը վայելի իր համաներումը և հակառակը նրա անազատության ժամկերը երկարացվի։ Այդ գիշեր Անուշը անցկացնում է իրենց բանտից հեռու՝ Հայաստան-Թուրքիա սահմանին։ Երբ արթնանում է, տեսնում է իր գլխավերևում կանգնած մի երիտասարդ տղայի, որը պատահականորեն էր այդտեղ հայտնվել՝ որսի համար։ Այդ տղան օգնում է Անուշին գնալ քաղաք։ Անուշը բացարձակ պատկերացում չունի, որ իրեն հանդիպած տղան՝ Էմմա Սանթրոսյանի որդին է՝ Ռուբեն Սանթրոսյանը (Աշոտ Տեր-Մաթևոսյան)։ Այսպիսով՝ սկսում են զարգանալ հեռուստանովելի իրադարձությունները։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Կերպար | Նկարագրություն |
---|---|---|
Սոֆյա Պողոսյան | Անուշ Բաբայան | Գլխավոր հերոսուհին։ Ռուբենի սիրելին, Հասմիկի քույրը, Արփիի մայրը |
Աշոտ Տեր-Մաթևոսյան | Ռուբեն Սանթրոսյան | Գլխավոր հերոսը։ Անուշի սիրելին, Էմմայի որդին |
Մարինկա Խաչատրյան | Արփի Միրզոյան | Անուշի իրական դուստրը |
Տիգրան Մնացականյան | Բաբկեն Միրզոյան | Հասմիկի ամուսինը |
Գայանե Բալյան | Հասմիկ Միրզոյան | Բաբկենի կինը, Անուշի քույրը |
Սյուզան Ղևոնդյան | Էմմա Սանթրոսյան | Ռուբենի և Փայլակի մայրը, Սոկրատի քույրը |
Սևակ Սանթրոսյան | Սոկրատ | Գլխավոր արական չարագործը։ Էմմայի փաստաբանը |
Սյուզան Պապյան | Լիլի Սանթրոսյան | Գլխավոր իգական չարագործը։ Փայլակի կինը, Էմմայի հարսը |
Մարիամ Արիստակեսյան | Ժաննա | Հարբեցող, սիրահարված է Ռուբենին (Նրան սպանել է Լիլին) |
Արմենուհի Հակոբյան | Սոնա | Անուշի լավագույն ընկերուհին |
Կարեն Գալստյան | Ռազ | Սոկրատի թիկնապահը |
Շողեր Սմբատյան | Ռուզան (Գլազ) | Լիլիի համախոհը |
Հայկ Հովհաննիսյան | Միկա Մեսրոպյան | Արփիի ընկերը |
Ադրիանա Գալստյան Էմմա Մանուկյան |
Լինա | Արփիի զարմուհին |
Բեն Ավետիսյան | Էրիկ | Արփիի լավագույն ընկերը |
Տաթևեր Խանջյան | Գոհար | Տեր Գրիգորի քույրը (Նրա սպանության պատվերը տվել է Սոկրատը) |
Գուրգեն Անտոնյան | Տեր Գրիգոր | Քահանա |
Լուիզա Կարապետյան | Նանա | Սիրահարված է Բաբկենին |
Տաթևիկ Ղարիբյան | Ռայա | Միրզոյան ընտանիքի սպասուհին |
Աննա Տարախչյան | Լուսինե | Միրզոյան ընտանիքի սպասուհին |
Շուշան Երիցյան | Էլեն | Խորենի քույրը, սիրահարված է Ռուբենին (Նրան սպանել է Լիլին) |
Սիրանուշ Լազյան | Սառա | Սանթրոսյան ընտանիքի սպասուհին |
Արաքսյա Կետիկյան | Անկա | Նանայի քույրը (Նրան սպանել է Միկան) |
Աշոտ Հակոբյան | Հակոբ | Ռուբենի փաստաբանը |
Էրվին Ամիրյան | Խորեն | Անուշի փաստաբանը |
Արմեն Սարգսյան | Հայրապետ «Հայրո» | Լուսինեի սփյուռքահայ ընկերը |
Մարիաննա Գևորգյան | Սվետլանա | Լուսինեի սկեսուրը |
Նանե Գասպարյան | Սիրան | Անկայի և Նանայի մայրը |
Հարություն Կրիկյան | Մրդո |
ՑուցադրությունԽմբագրել
Երկիր | Վերնագիր | Հեռուստաալիք | Պրեմիերա | Ավարտ | Օրեր | Ժամ |
---|---|---|---|---|---|---|
Հայաստան | Սիրո գերին | Շանթ ՀԸ | 2014, Սեպտեմբերի 1 | 2015, Հունիսի 26 | երկուշաբթի-ուրբաթ | 21։00 |
ԱՄՆ | Սիրո գերին (հայերենով) | Artn Shant |