Ուրիշի փոխարեն
Ուրիշի փոխարեն, հայ ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի հեղինակային կատակերգությունն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանում[1]։
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | Արկածային սիրային կատակերգություն |
Թվական | 2014 թվական |
Պրեմիերա | 2014, նոյեմբերի 19 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Հրանտ Երիցկինյան |
Սցենարի հեղինակ | Աշոտ Աբրահամյան Սարգիս Մնոյան |
Դերակատարներ | Հովհաննես Ազոյան Վահագն Սիմոնյան Սաթի Ջանիբեկյան Սոս Ջանիբեկյան Թամարա Պետրոսյան Արամո |
Օպերատոր | Արտյոմ Աբովյան |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=AGFQCk2oekY |
Սյուժե
խմբագրելՖիլﬕ գլխավոր հերոսը մի երիտասարդ տղա է, ում ընտանիքը հեռացել է Հայաստանից և հաստատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն ժամանակ, երբ տղան դեռ փոքր է եղել[2]։ Տղան ամերիկյան միջավայրում սովորել է բժշկություն և դարձել պլաստիկ վիրաբույժ։ Նրա ծնողները միշտ պնդում են, որ նա պետք է ամուսնանա, սակայն նա դեռ ամուսնանալու մտադրություն չունի։
Արսենի հայրը որոշում է չերկարացնել որդու ամուսնության ծրագիրը և որդուն ամուսնացնել նրա ընկերոջ աղջկա՝ Շողիկի հետո, քանի որ վերջինիս ընտանիքը ժամանելու էր Նահանգներ հանգստանալու նպատակով։
Լսելով այս մասին, Արսեն Ջանփուլադյանը առիթ է ման գալիս երկրից հեռանալու համար։ Կլինիկայի բժիշկներից մեկը, նրան օգնում է այդ հարցում։ Հայաստան պետք է ժամաներ պլաստիկ վիրաբույց Չախմախչյանը, ով ապօրինի վիրահատություններ էր կատարում ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Լատինական Ամերիկայում։
Նա հանկարծակի կոտրում է ոտքը և նրա փոխարեն Հայաստան է ժամանում Արսենը։ Պարզվում է, որ Չախմախչյանը Հայաստան ժամանելիս պետք է վիրահատեր մի հանցագործի, որպեսզի նա հանդես գար ուրիշի փոխարեն։
Երբ Արսենը ժամանում է Հայաստան, հանցագործի խոսնակը՝ Ժիրայրը, փորձում է ամեն կերպ կաշառել երիտասարդ բժշկին, սակայն չի ստացվում։ Արդյունքում Ժիրայրը գողանում է Արսենի ընկերուհուն, ում հետ ծանոթացել էր բժիշկը Հայաստանում։
Արսենը և իր ընկերը ժամանում են փրկել աղջկան։ Բայց չեն կարողանում, և Արսենը ստիպված վիրահատում է հանցագործին։ Օգնության է հասնում Արսենին հետևող գաղտնի գործակալը, ում օգնությամբ էլ նրանք կարողանում են փրկել աղջկան՝ Տաթևին։
Ի վերջո, նրանք ամուսնանում են և մնում են Հայաստանում։
Դերեր
խմբագրել- Հովհաննես Ազոյան - Ժիրայր, բանասեր
- Վահագն Գալստյան - Արսենի ընկերը, Շուստ
- Սաթի Ջանիբեկյան - Ժասմին (Հասմիկ), հատուկ գործակալ
- Թամարա Պետրոսյան - Տաթև, խմբագիր
- Սոս Ջանիբեկյան - Արսեն, պլաստիկ վիրաբույժ
- Արամո - հանցագործ
Ֆիլմի մասին
խմբագրելՍցենարը գրվել է գարնանը, նկարահանումները սկսել ենք ամառվա սկզբին ու վերջացրել ենք աշնանը։ Նկարահանումները տևել են մեկ ամիս - Հրանտ Երիցկինյան
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mediamax. «Ինչպես է անցել "Ուրիշի փոխարեն" ռոմանտիկ կատակերգության պրեմիերան». bravo.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Urishi Poxaren / Ուրիշի փոխարեն (Full Movie)». merojax.tv. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.