Սինթիա Էրիվո (անգլ.՝ Cynthia Erivo, հունվարի 8, 1987(1987-01-08)[1], Stockwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի և դերասանուհի։ «Թոնի» (2016), «Դրամա Դեսկ» (2016) և «Գրեմմի» (2017) մրցանակների դափնեկիր։

Սինթիա Էրիվո
Ծննդյան թիվ՝հունվարի 8, 1987(1987-01-08)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Stockwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝երգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 7248827
cynthiaerivo.net

Կենսագրություն խմբագրել

Էրիվոն ծնվել է Լոնդոնի հարավային մասում՝ նիգերիացի ներգաղթյալների ընտանիքում և ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան[5][6]։

2013 թվականին Էրիվոն խաղացել է լոնդոնյան՝ «Մանուշակագույն դաշտերի ծաղիկներ» մյուզիքլում, իսկ դրանից առաջ խաղացել է բրիտանական՝ «Գործիր, քույրի′կ» մյուզիքլում[7][8]։ 2014 թվականին ձայնագրել է ամերիկյան՝ «Կուլիսների հետևում» ֆիլմի երգերից մեկը[6]։

2015 թվականին Էրիվոն մեկնել է ԱՄՆ, որտեղ նորամուտը նշել է բրոդվեյան բեմում՝ «Մանուշակագույն դաշտերի ծաղիկներ» մյուզիքլի նոր տարբերակով՝ մարմնավորելով Սելիայի կերպարը։ Դերը նրան մի շարք մրցանակներ է բերել, այդ թվում՝ «Թոնի»՝ մյուզիքլում կնոջ լավագույն դերի համար[9]։

2019 թվականին Էրիվոն մարմնավորել է Հարիեթ Թաբմենին «Հարիեթ» ֆիլմում, որի համար առաջադրվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակներում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2018՝ Ոչ մի լավ բան «Էլ Ռոյալ» հյուրանոցում
  • 2018՝ «Այրիներ»
  • 2019՝ «Հարիեթ»
  • 2020՝ «Օտարական»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2016-2017 Theatre World Award RecipientsTheatre World Award.
  3. Cynthia ErivoOkayAfrica.
  4. https://www.screennation.org/newpage9ef7ec17
  5. «Leading Ladies: Cynthia Erivo 'I want to do everything'». whatsonstage.com. Whats On Stage. 2014 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 Wolf, Matt. «A Star Is Born! Meet Cynthia Erivo, Who Plays Celie in John Doyle’s London Premiere of 'The Color Purple'», london.broadway.com, 17 July 2013, accessed 25 May 2016
  7. «The Color Purple – review». theguardian.com. The Guardian. 2013 թ․ հուլիսի 21. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. «Complete Casting Announced for The Color Purple at London's Menier Chocolate Factory». london.broadway.com. Broadway.com. 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. «http://variety.com/2016/legit/news/2016-tony-awards-nominations-full-list-award-nominees-1201765161/». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինթիա Էրիվո» հոդվածին։