Հարիեթ Թաբմեն
Հարիեթ Թաբմեն (անգլ.՝ Harriet Tubman, մարտի 6, 1822[2], Դորչեստր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[3] - մարտի 10, 1913[4][5], Օբերն, Նյու Յորք, ԱՄՆ[6]), աֆրոամերիկյան ժողովրդի հերոսուհի, աբոլիցիոնիստ, պայքարել է ԱՄՆ-ում ստրկության վերացման և սոցիալական բարեփոխումների համար։ Փախել է ստրկությունից, այնուհետև օգտագործելով ստրկության դեմ պայքարող ակտիվիստների «Ստորգետնյա երկաթուղի» կոչվող ցանցի օգնությունը՝ 13 փուլով փրկել է 70 ստրուկների՝ այդ թվում իր ընտանիքին։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ որպես խուզարկու ծառայել է Միության բանակում։ Ավելի հասուն տարիքում Թաբմենը կանանց ընտրական իրավունքների պաշտպան է եղել։
Հարիեթ Թաբմեն անգլ.՝ Harriet Tubman[1] | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1822[2] |
Ծննդավայր | Դորչեստր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[3] |
Մահացել է | մարտի 10, 1913[4][5] (91 տարեկան) |
Մահվան վայր | Օբերն, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Գերեզման | Fort Hill Cemetery[2] և Harriet Tubman grave |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրոն | քրիստոնեություն[7] |
Մասնագիտություն | գրող, բուժքույր, իրավապաշտպան, աբոլիցիոնիստ, քաղաքական ակտիվիստ, հետախույզ, սուֆրաժիստ և ֆեմինիստ |
Ամուսին | John Tubman?[7] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Harriet Tubman Վիքիպահեստում |
Վաղ տարիքում գլխի վնասվածք է ստացել, երբ իր բարկացած վերահսկիչը ծանր մետաղյա բեռը ցանկանալով նետել այլ ստրուկի վրա, վրիպել և հարվածել է նրան։ Ցնցումն առաջացրել է գլխացավ և հիպերսոմնիա, որոնք ուղեկցել են նրան ամբողջ կյանքի ընթացքում։ Վնասվածքից հետո Թաբմենն սկսել է տեսնել տարօրինակ տեսիլքներ և վառ երազներ, որոնք նա վերագրել է Աստծուն։ Այս փորձառությունները, զուգակցված նրա մեթոդիստական դաստիարակության հետ, ստիպել են նրան դառնալ բարեպաշտ կրոնական։
1849 թվականին Թաբմենը փախել է Ֆիլադելֆիա, սակայն շուտով վերադարձել է Մերիլենդ, որպեսզի փրկի իր ընտանիքը։ Աստիճանաբար, խումբ խումբ, նա իր բարեկամներին տեղափոխել է նահանգից։ Արդյունքում ստրկությունից ազատել է տասնյակ մարդկանց։ Ճանապարհորդելով գիշերը և ծայրահեղ գաղտնիության պայմաններում՝ Թաբմենը (կամ «Մովսես», ինչպես նրան անվանում էին) «երբեք չէր կորցնում ուղևորին»։ 1850 թվականին Փախստական ստրուկների մասին օրենքի ընդունումից հետո օգնել է փախստականներին գնալ դեպի հեռավոր հյուսիս՝ Բրիտանական հյուսիսային Ամերիկա (Կանադա)։ Նա նաև օգնել է ազատ արձակված ստրուկներին աշխատանք գտնել։ 1858 թվականին Թաբմենը ծանոթացել է Ջոն Բրաունի հետ և օգնել նրան կազմակերպել և կողմակիցներ գտնել 1859 թվականի արշավի համար։
Երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը, Թաբմենը ծառայել է Միության բանակում՝ սկզբում որպես խոհարար և բուժքույր, ավելի ուշ՝ զինված հետախույզ և լրտես։ Լինելով պատերազմի ժամանակ զինված խումբը ղեկավարող առաջին կինը՝ նա առաջնորդել է դեպի Կոմբախի-Ֆերրի խումբը, որն ազատ է արձակել ավելի քան 700 ստրուկի։ Պատերազմից հետո նա տեղափոխվել է տուն, որը ձեռք է բերել 1859 թվականին Օբերնում, որտեղ նա հոգ էր տանում իր ծեր ծնողների մասին։ Նախքան հիվանդանալը Թաբմենն ակտիվորեն մասնակցում էր կանաց ընտրական շարժմանը։ Դրանից հետո նրան ընդունել են ծեր աֆրոամերիկացիների ապաստարան, որը տարիներ առաջ ինքն էր հիմնել։ Մահվանից հետո նա դարձել է ազատության համար պայքարի խիզախության օրինակ։
Կենսագրություն
խմբագրելԿյանք անազատության մեջ
խմբագրելԱրամինտա Ռոսը ծնվել է ստրուկներ Հարիեթ Գրինի և Բեն Ռոսի ընտանիքում, մեծացել է Դորչեստր շրջանի ագարակում։ Ընտանիքի տասնմեկերորդ երեխան էր։ Նրա ծննդյան տարեթիվը և վայրը հայտնի չեն։ Յոթ տարեկանից աշխատում էր որպես աղախին՝ կատարելով տարբեր տնային աշխատանքներ և խնամելով հարևան ագարակատերների երեխաներին։ Ինչպես իր հարազատները, նա ևս սկսել է աշխատել այգիներում։
12 տարեկանում Արամինտան գլխի ուժեղ հարված է ստացել, որը նրան անհանգստացրել է ամբողջ կյանքի ընթացքում՝ դառնալով նաև տեսիլքների պատճառ։ Նա խանութում էր, երբ սպիտակամորթ վերահսկիչը նրա օգնությունը պահանջեց մեկ այլ սպիտակամորթ ստրուկի ծեծելու համար։ Երբ նա մերժեց և կանգնեց վերահսկիչի ճանապարհին, վերջինս երկու ֆունտ կշռաքարով հարվածեց նրա գլխին։ Արամինտան հազիվ փրկվեց մահից, իսկ վերականգնվելու համար ամիսներ պահանջվեցին։
24 տարեկանում նա ամուսնացել է ազատ աֆրոամերիկացի Ջոն Թաբմենի հետ։ Բայց երբ նա խոսակցություններ էր սկսում ստրկությունից դեպի հյուսիս փախչելու մասին, ամուսինը սպառնացում էր, որ եթե Հարիեթն այդպիսի բան անի, ինքը նրան կհանձնի։ Սակայն Հարիեթը զգուշանում էր, որ իրեն կվաճառեն, և երբ նա, այդուհանդերձ, 1849 թվականին որոշեց փախչել հյուսիս, դա արեց իր եղբայրների՝ Բենի և Հենրիի հետ՝ առանց ամուսնուն որևէ բան ասելու։ Փախուստի առաջին փորձն անհաջող էր։ Թաբմենի հետ փախչող եղբայրները ստիպեցին նրան վերադառնալ։ Հաջողությամբ ավարտվեց միայն երկրորդ փորձը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 A century after Harriet Tubman died, scholars try to separate fact from fiction // The Washington Weekly Post / M. Murray — Washington: Fred Ryan, 2013. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 JSTOR — 1995.
- ↑ 7,0 7,1 Larson K. C. http://www.harriettubmanbiography.com/harriet-tubman-biography.html
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/harriet-tubman/
- ↑ https://njhalloffame.org/hall-of-famers/2008-inductees/harriet-tubman/
- ↑ https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 538)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիեթ Թաբմեն» հոդվածին։ |