Սիմոն Նիկոլայի Ջանաշիա (վրաց.՝ სიმონ ჯანაშია, 13 (26) հուլիսի, 1900[1], գյուղ Մաքվանեթի, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն (ներկայում՝ Օզուրգեթի շրջան, Վրաստան) - 15 նոյեմբերի, 1947, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պատմաբան և բարերար, Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից մեկն ու նույն ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Սիմոն Ջանաշիա
վրաց.՝ სიმონ ჯანაშია
Ծնվել էհուլիսի 26, 1900(1900-07-26)
Makvaneti, Քութայիսի նահանգ, Օզուրգեթի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 5, 1947(1947-11-05) (47 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Թբիլիսիի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
 Simon Janashia Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սիմոն Ջանաշիան ծնվել է 1900 թվականի հուլիսի 13-ին (26-ին)[1] (այլ տվյալներով՝ նոյեմբերի 5-ին (18)) Մաքվանեթի գյուղում։ Նրա հայրը վրացի ճանաչված մանկավարժ, ազգագրագետ ու հասարակական բարերար Նիկոլոզ Ջանաշիան (1872-1918) է։

1922 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ 1924-1947 թվականներին նա նույն համալսարանում աշխատել է որպես դասախոս (1924-1930), պրոֆեսորի օգնական (1930-1935) և պրոֆեսոր (1935-19471936 թվականին դարձել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Վրաստանի մասնճյուղի Լեզվի, պատմության ու նյութական մշակույթի ինստիտուտի տնօրեն։

1941 թվականին եղել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից մեկը։ 1941-1947 թվականներին աշխատել է որպես Ակադեմիայի փոխնախագահ։ 1943 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

1940-ական թվականներին Սիմոն Ջանաշիան եղել է Մցխեթում ու Արմազիում (Արևելյան Վրաստան) իրականացվող հնագիտական պեղումների կազմակերպիչներից մեկը։

1942 թվականին արժանացել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի (1942), իսկ 1947 թվականին «Վրաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև XIX դարի սկիզբը» (Ն. Բերձենիշվիլիի ու Ի. Ջավախիշվիլիի հետ համատեղ) աշխատության համար ստացել է Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով։

Սիմոն Ջանաշիան մահացել է 1947 թվականին Թբիլիսիում։ Թաղված է Մթածմինդա պանթեոնում։

Դեռևս խորհրդային տարիներից Սիմոն Ջանաշիայի անունն է կրում Վրաստանի պետական թանգարանը։

Գործունեություն

խմբագրել

Սիմոն Ջանաշիայի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ ոլորտներին՝

  • վրացիների ու իբերակովկասյան այլ ժողովուրդների էթնոգենեզ,
  • ավատատիրությունը Վրաստանում ու Կովկասում,
  • Հին Վրաստանի պատմություն,
  • հին Վրաստանի հնագիտություն,
  • Իբերիայի և Կոլխիդայի թագավորությունների պատմություն,
  • քրիստոնեության պատմությունը Վրաստանում,
  • Վրաստանի ու Կովկասի պատմության աղբյուրներ,
  • վրացերեն, սվաներեն, աբխազերեն, ադիգեերեն և այլ լեզուներ։

Սիմոն Ջանաշիան ավելի քան հարյուր գիտահետազոտական աշխատությունների հեղինակ է (որոնց թվին են պատկանում տասը մենագրություններ)։ 1949-1968 թվականներին Թբիլիսիում հրատարակվել է նրա աշխատությունների ժողովածուն։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • «Սիմոն Ջանաշիա», Թբիլիսի, 1948 (վրացերեն)։
  • Շոթա Մեսխիա «Վրաստանի պատմության ակնառու ուսումնասիրողը», Թբիլիսի, 1960 (վրացերեն)։
  • Սիմոն Ջանաշիա (1900-1947)։ Կենսամատենագրություն, Թբիլիսի, 1976 (վրացերեն, ռուսերեն և անգլերեն)։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Ջանաշիա» հոդվածին։