Սիգրիդ Ագնես Մարիա Կաագ (նոյեմբերի 2, 1961(1961-11-02)[1], Ռեյսվեյկ, Նիդերլանդներ[1]), նիդերլանդացի դիվանագետ, քաղաքական և պետական ​​գործիչ։ 2022 թվականի հունվարի 10-ից Նիդեռլանդների առաջին փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնակատար։ «Դեմոկրատներ 66» կուսակցության նախկին ղեկավար (2020-2023), Նիդեռլանդների Գլխավոր նահանգների Երկրորդ Պալատի անդամ (2021-2022), Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար (2021), արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար։ Նիդերլանդների արտաքին առևտրի և համագործակցության զարգացման նախարար (2017-2021)[7], Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար (2018)[8][9]։

Սիգրիդ Կաագ
հոլ.՝ Sigrid Kaag
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1961(1961-11-02)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՌեյսվեյկ, Նիդերլանդներ[1]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[2]
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունՍբ. Անտոնիի քոլեջ, Էքստերի համալսարան և Վարչական ազգային դպրոց
Մասնագիտություննախարար, դիվանագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն և Royal Dutch Shell
ԱմուսինAnis al-Qaq?[3]
Զբաղեցրած պաշտոններMinister for Foreign Trade and Development Cooperation?, Minister of Foreign Affairs?, Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ, Minister of Foreign Affairs?, Leader of the Democrats 66?, Leader of the Democrats 66 in the House of Representatives?, Minister of Finance?, Deputy Prime Minister of the Netherlands? և Leader of the Democrats 66 in the House of Representatives?
ԿուսակցությունԴեմոկրատներ 66[4]
Պարգևներ և
մրցանակներ
 Sigrid Kaag Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 2-ին Ռեյսվեյկում[10][9]։ Դասական դաշնակահարի դուստր էր։ Մեծացել է Զեյստում։

Նա արաբերեն է սովորել Ուտրեխտի համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Կահիրեի ամերիկյան համալսարան, որտեղ 1985 թվականին ստացել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բակալավրի կոչում։ 1987 թվականին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնի քոլեջում ստացել է արվեստի մագիստրոսի կոչում (MA): 1988 թվականին Էքսետերի համալսարանում ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում Միջին Արևելքում։ Նաև սովորել է Հաագայի Կլինգենդաելի միջազգային հարաբերությունների ինստիտուտում և Ֆրանսիայի Ազգային կառավարման դպրոցում (ENA):

Սովորելուց հետո նա աշխատել է Լոնդոնի Royal Dutch Shell-ի հոլանդա-բրիտանական նավթագազային ընկերությունում՝ որպես վերլուծաբան։ Հետագայում աշխատել է Նիդերլանդների[11] արտաքին գործերի նախարարությունում՝ որպես ՄԱԿ-ի քաղաքական հարցերով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։ Դիվանագիտական ​​ծառայության ընթացքում ապրել և աշխատել է Բեյրութում, Վիեննայում և Խարթումում։

1994 թվականից աշխատել է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ)՝ նախ՝ որպես ավագ խորհրդական Սուդանում երեխաների և զինված հակամարտության հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալի գրասենյակում, 1998-2004 թվականներին՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) դոնորների հետ կապերի բաժնի պետ և Երուսաղեմում ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության մերձավորարևելյան գրասենյակի ավագ ծրագրային մենեջեր։ 2007-2010 թվականներին եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում։ 2010-2013 թվականներին Նյու Յորքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավար՝ Հելեն Քլարկի օգնական։ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերը զբաղեցրել Է Սիրիայի քիմիական զենքի ծրագրի վերացման ՄԱԿ-ի և քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության հատուկ համակարգողի պաշտոնը[12], 2015 թվականի հունվարի 17-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 26-ը՝ փոխարինելով Դերեկ Պլամբլիին զբաղեցրել է ՄԱԿ-ի Լիբանանի հարցերով հատուկ համակարգողի (UNSCOL) պաշտոնը[11]։

2017 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակվել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության արտաքին առևտրի և համագործակցության զարգացման նախարար՝ Ռյուտեի երրորդ կաբինետում[11]։ Հալբե Զեյլստրայի հրաժարականից հետո 2018 թվականի փետրվարի 13-ից մարտի 7-ը ժամանակավորապես կատարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի պարտականությունները[8]։ Նա դարձել է երկրի պատմության մեջ առաջին կինը, որը ղեկավարել է արտաքին գործերի նախարարությունը։

2020 թվականի սեպտեմբերի 4-ին ընտրվել է «Դեմոկրատներ 66» կուսակցության ղեկավար։ 1998 թվականին Էլս Բորստից հետո դարձել է երկրորդ կինը, ով գլխավորել է կուսակցությունը։ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Դեմոկրատներ 66» կուսակցությունն իր ղեկավարությամբ խորհրդարանում ստացել է 24 տեղ[7], ինչը 1994 թվականից ի վեր ամենաբարձր արդյունքն է։

2021 թվականի մայիսի 25-ին միաժամանակ նշանակվել է արտաքին գործերի նախարար՝ փոխարինելով Ստեֆան Բլոկին, որը Բաս վան Վուտի փոխարեն նշանակվել է էկոնոմիկայի նախարար[13]։ Նա հրաժարական է տվել սեպտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ սեպտեմբերի 15-ին Նիդերլանդների Գլխավոր նահանգների երկրորդ պալատը անվստահություն է հայտնել նրան և Անկ Բիջլևելդին՝ Քաբուլի անկումից հետո Աֆղանստանից տարհանման վատ կազմակերպման պատճառով[14][15]։

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Նիդերլանդների գլխավոր Նահանգների երկրորդ պալատի անդամ։ Ղեկավարել է կուսակցական խումբը։

2022 թվականի հունվարի 10-ին նշանակվել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ռյուտեի կոալիցիայի չորրորդ կաբինետում, որը ձևավորվել է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով[16][9]։

2023 թվականի հուլիսի 13-ին նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Օգոստոսի 12-ին «Դեմոկրատներ 66» կուսակցության նոր նախագահ է ընտրվել Ռոբ Յեթենը։

Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի և արաբերենի[17]։

Պարգևներ

խմբագրել

2014 թվականին ստացել է Էքսեթերի համալսարանի իրավունքի դոկտորի (ԼԴ) պատվավոր աստիճան[17]։

2016 թվականին պարգևատրվել է Ուոթելերի խաղաղության մրցանակով[18]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) քաղաքական գործիչ, 1990-ականներին Յասեր Արաֆաթի օրոք նախարարի տեղակալ և Շվեյցարիայում Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) դեսպան Անիս ալ Քոդիի հետ[19]։ Ունեցել է չորս երեխա[11][9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.government.nl/government/members-of-cabinet/sigrid-kaag/curriculum-vitae
  2. https://www.kiesraad.nl/binaries/kiesraad/documenten/proces-verbalen/2023/10/23/definitief-vastgestelde-kandidatenlijsten-tk-2023/Kandidatenlijsten_TK2023.zip
  3. https://www.linda.nl/nieuws/sigrid-kaag-liefde-man-kinderen-huwelijk-gezin/
  4. https://www.kiesraad.nl/binaries/kiesraad/documenten/proces-verbalen/2021/02/16/definitief-vastgestelde-kandidatenlijsten/Onherroepelijk+vastgestelde+kandidatenlijsten+TK+2021.zip (նիդերլ.)Kiesraad, 2021.
  5. https://www.vredespaleis.nl/sigrid-kaag-ontvangt-vredesprijs-2/
  6. https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252/p10?sqid=41dfbd27e43ef81422826bda3046f7bfc02d2ba0
  7. 7,0 7,1 «Партия премьера Нидерландов лидирует на парламентских выборах». РИА Новости. 2021 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  8. 8,0 8,1 «Министр внешней торговли Нидерландов возглавила МИД». РИА Новости. 2018 թ․ փետրվարի 14. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Sigrid Kaag» (հոլանդերեն). Rijksoverheid.nl. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 13-ին.
  10. «Kaag S.A.M. (D66)» (հոլանդերեն). Tweede Kamer der Staten-Generaal. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Leadership. Ms. Sigrid Kaag». UNSCOL (անգլերեն). United Nations. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  12. «Сигрид Кааг назначена главой миссии по ликвидации химоружия в Сирии». Интерфакс. 2013 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  13. «В Нидерландах министр экономики ушел в отпуск из-за эмоционального выгорания». Lenta.ru. 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. «Глава МИД Нидерландов ушла в отставку из-за афганского кризиса». Интерфакс. 2021 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  15. «Тома де Брюйна назначили и.о. министра иностранных дел Нидерландов». ТАСС. 2021 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  16. «Новое правительство Нидерландов приступит к работе 10 января». ТАСС. 2021 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 13-ին.
  17. 17,0 17,1 «Honorary graduates 2014-15. Ms Sigrid Kaag (LLD)» (անգլերեն). University of Exeter. 2014 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  18. «Belangrijke vredesprijs voor Nederlandse VN-diplomate Sigrid Kaag». de Volkskrant (հոլանդերեն). DPG Media B.V. 2016 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  19. «Пропалестинская активистка назначена замглавы МИД Нидерландов». Лехаим. 2017 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգրիդ Կաագ» հոդվածին։