Քաբուլի անկում (2021)

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը գրավվել է 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբների հարձակման արդյունքում։ Գրավումը տեղի է ունեցել նախագահ Աշրաֆ Հանիի ՝ երկրից փախչելուց և նախագահական պալատից հեռանալուց ժամեր անց։ Աֆղանստանի տարածաշրջանային մայրաքաղաքների մեծ մասը հայտնվել է թալիբների վերահսկողության տակ, երբ ԱՄՆ-ն սկսել է իր զորքերը դուրս բերել, ինչը պետք է ավարտվեր մինչև 2021 թվականի սեպտեմբերի կեսերը։

Քաբուլի գրավում
Աֆղանստանի պատերազմ (2015)
Crowds in front of Kabul International Airport.jpg
'
Թվական օգոստոսի 15, 2021
Վայր Քաբուլ
Արդյունք Թալիբանի հաղթանակ
Հակառակորդներ
Աֆղանստան Աֆղանստան
  • Թալիբան շարժում
Աֆղանստան Աֆղանստան
Ոչ ռազմական օգնություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հրամանատարներ
Հայբաթուլա Ախունդզադա
Աբդուլ Գանի Բարադար[5]
Սուահիլ Շահին[6]
Աշրաֆ Հանի (արտաքսված)[7]
Կողմերի ուժեր
անհայտ Աֆղանստանի Իսլամական Հանրապետության զինված ուժեր

Լարված բանակցությունները շարունակվում են թալիբների պատվիրակության և աֆղան պաշտոնյաների միջև, թեև դժվար թե դրանք այլ արդյունքի հանգեցնեն, քան կառավարության անվերապահ հանձնումը [9][10][11]։ Թալիբները պահանջել են իշխանության խաղաղ փոխանցում[11], իսկ Աֆղանստանի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ենթարկվել դրան [12]։ Այնուամենայնիվ, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պահանջել է իշխանությունը փոխանցել անցումային կառավարությանը, մինչդեռ թալիբները ցանկանում են իշխանության ամբողջական փոխանցում[13]։ ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են իրենց ներկայությունը Քաբուլում[14]։

ՆախապայմաններԽմբագրել

2021 թվականի մայիսի 1-ին՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի մեծ մասի դուրսբերմանը զուգընթաց «Թալիբան» շարժման զինյալներն իրենց դաշնակիցների հետ լայնածավալ հարձակում են սկսել։ Ամբողջ երկրում արագ պարտություն կրելուց հետո Աֆղանստանի ազգային բանակը քաոսի մեջ է հայտնվել։ Օգոստոսի կեսերին միայն երկու ստորաբաժանումներ են մնացել մարտական ​​պատրաստության մեջ՝ 201-րդ կորպուսը և 111-րդ դիվիզիոնը, որոնք տեղակայված է Քաբուլում։ Աֆղանստանի մայրաքաղաքը շրջափակվել է այն բանից հետո, երբ թալիբների ուժերը գրավել են Մեհթարլան, Շարանան, Գարդեզը, Ասադաբադը և այլ քաղաքներ, ինչպես նաև երկրի արևելյան տարածքները։ Քաղաքի անկմանը նախորդող օրերին Քաբուլում իրավիճակի կանխատեսումները կտրուկ վատացել են։ Օգոստոսի սկզբին ԱՄՆ պաշտոնյաների կանխատեսումով Քաբուլը կարող է դիմանալ մի քանի ամիս, սակայն գրավմանը նախորդող շաբաթը ավելի մռայլ կանխատեսումներ է բերել։ Թալիբների Քաբուլ հասնելուց հինգ օր առաջ սպասումները ավելի հոռետեսական են դարձել, և վերլուծությունը ցույց է տվել, որ մայրաքաղաքը կդիմանա «30-ից 90 օր»[15], իսկ վերջին երկու օրերին պաշտոնյաները ակնկալում էին, որ քաղաքը կընկնի մեկ շաբաթվա ընթացքում[16]։

Տարհանում, մարտեր և բանակցություններԽմբագրել

Հերաթի անկումից հետո, օգոստոսի 12-ին, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարել են Քաբուլի օդանավակայանում համապատասխանաբար 3000 և 600 զինծառայողների տեղակայման մասին, որ ապահովեն իրենց քաղաքացիների, դեսպանատան աշխատակիցների և աֆղան քաղաքացիական անձանց տարհանումը, որոնք աշխատում էին կոալիցիոն ուժերի հետ երկրից դուրս։

Օգոստոսի 15 -ին թալիբների հրամանատարները պաշտոնապես հրամայել են իրենց ուժերին դադարեցնել առաջխաղացումը՝ հայտարարելով, որ իրենք ուժով չեն վերցնի Քաբուլը։ Չնայած այս հրամանին ապստամբներն արդեն մտել էին քաղաք[17]։ Քաբուլի բնակիչները հայտնել են, որ «Թալիբան» շարժման մարտիկները մտել են քաղաքային տարածքներ՝ չնայած իրենց առաջնորդների պաշտոնական հայտարարություններին[9][12]։ Մի քանի բախումներից հետո ապստամբները գրավել են Պուլի-Չարխի բանտը և ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, ներառյալ գերեվարված ԻԼԻՊ-ի և Ալ-Կաիդայի գրոհայիններին[18]։ Թալիբան գրոհայինները բարձրացրել են իրենց դրոշը քաղաքի մի քանի թաղամասերում և որոշ ոստիկանների ստիպել են հանձնել զենքերը[9]։ Թալիբները նաև գրավել են Բագրամի ավիաբազան և Փարվանի կալանավայրը, որտեղ տեղակայված էին 5000 բանտարկյալներ[9][19]։

Մայրաքաղաքի վրա թալիբների հարձակման ժամանակ ամերիկյան ռազմական CH-47 և UH-60, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի CH-46 ուղղաթիռները վայրէջք են կատարել Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ տարհանման համար։ Հաղորդվում է, որ դիվանագետներին կարգադրվել է ոչնչացնել բոլոր գաղտնի փաստաթղթերը[20]։ Խուճապ է տարածվել քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում, և շատերը շտապել են իրենց տներ կամ օդանավակայան, որը մնացել է կառավարության վերահսկողության տակ[9][21]։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ տարհանման է ուղարկում A400M ինքնաթիռը դեսանտային զորախմբով։ Գերմանիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ իրավիճակի հրատապության պատճառով խորհրդարանի անհրաժեշտ հաստատումը կպահանջի տարհանման ավարտից հետո[22]։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ իր կառավարությունը բավարարել է Ամերիկայի խնդրանքը՝ տարհանվածների համար տարանցիկ հանգույց դառնալու համար[23]։ Հաղորդվում է, որ Իտալիայի կառավարությունը իր դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաև աֆղանստանցի 30 աշխատակիցների ընտանիքներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայան՝ կարաբինյերների հսկողությամբ, որպեսզի պատրաստվեն տարհանմանը[24]։

Հաղորդվում էր, որ Հնդկաստանի կառավարությունը պատրաստել էր C-17 ինքնաթիռը՝ հնդկական դիվանագիտական ​​անձնակազմին տարհանելու համար, սակայն ակնկալում էր, որ Թալիբանը ավելի երկար ժամանակ կպահանջի Քաբուլը գրավելու համար[25]։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին որոշել է հրաժարվել իշխանությունից, և կձևավորվի ժամանակավոր կառավարություն՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների գլխավորությամբ[26]։ Այս հայտարարությունից հետո մարտերը հանդարտվել են[9]։ Նաև հաղորդվել է, որ առավոտյան ժամը 11:17-ին Թալիբանի բանակցողները ժամանել են նախագահական պալատ՝ իշխանության փոխանցումը սկսելու համար[27]։ Չնայած բանակցությունները լարված են եղել, կառավարությունը հայտարարել է ապստամբներին խաղաղ ճանապարհով Քաբուլը հանձնելու պատրաստակամության մասին[11][12] և խաղաղ բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել[21]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Afghan president flees the country as Taliban move on Kabul»։ AP NEWS։ 2021-08-15։ Վերցված է 2021-08-15 
  2. «Afghan President Ghani leaves country – reports»։ BBC News։ 2021-08-15։ Վերցված է 2021-08-15 
  3. Joanna Walters; Alex Mistlin; Jessica Murray; Helen Sullivan (2021-08-15)։ «Taliban claim they will soon declare ‘Islamic Emirate of Afghanistan’ after President Ghani said to have fled – live»։ The Guardian 
  4. «‘At the gates’: Taliban ready to take Afghan capital» 
  5. «The Taliban's terrifying triumph in Afghanistan»։ Economist։ 15 August 2021։ Արխիվացված է օրիգինալից 15 August 2021-ին։ Վերցված է 15 August 2021 
  6. «'At the gates': Taliban ready to take Afghan capital»։ www.aljazeera.com։ Արխիվացված է օրիգինալից 15 August 2021-ին։ Վերցված է 15 August 2021 
  7. Batchelor Tom (15 August 2021)։ «Afghan president Ashraf Ghani flees capital Kabul for Tajikistan as Taliban enter city»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 15 August 2021-ին։ Վերցված է 15 August 2021 
  8. 8,0 8,1 Roggio Bill (14 August 2021)։ «Taliban encircling Afghan capital Kabul, prepping final assault through east»։ FDD's Long War Journal։ Արխիվացված է օրիգինալից 14 August 2021-ին։ Վերցված է 15 August 2021 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Mistlin, Alex; Sullivan, Helen; Harding, Luke; Borger, Julian; Mason, Rowena (2021-08-15)։ «Afghanistan: Kabul to shift power to 'transitional administration' after Taliban enter city – live updates»։ The Guardian։ ISSN 0261-3077։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  10. «Afghanistan: Heavy fighting ongoing on the outskirts of Kabul as of early Aug. 15; a total blackout reported in the city»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  11. 11,0 11,1 11,2 «Taliban enter Kabul, await 'peaceful transfer' of power»։ AP NEWS։ 2021-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  12. 12,0 12,1 12,2 «Afghanische Regierung kündigt friedliche Machtübergabe an»։ FAZ։ 2021-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  13. «Taliban officials: there will be no transitional government in Afghanistan»։ Reuters։ 2021-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  14. «NATO says it is helping keep Kabul airport open for evacuations»։ Reuters։ 2021-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  15. Lamothe Dan (10 August 2021)։ «U.S. officials warn collapse of Afghan capital could come sooner than expected»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 11 August 2021-ին։ Վերցված է 11 August 2021 
  16. «Taliban expected to reach Afghan capital Kabul 'in seven days', ITV News learns»։ ITV News։ 2021-08-13։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-14-ին։ Վերցված է 2021-08-14 
  17. «Afghanistan Live Updates: Taliban Advances on Kabul; U.S. Embassy Evacuation Underway»։ The New York Times։ 2021-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  18. Ankel Sophia (2021-08-15)։ «Video shows thousands of prisoners, reportedly including Islamic State and al Qaeda fighters, freed from Kabul jail by the Taliban»։ Business Insider։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին 
  19. «Afghan forces surrender Bagram air base to Taliban»։ The Economic Times։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  20. «Taliban Fighters Enter Kabul As Helicopters Land At U.S. Embassy»։ NPR.org։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  21. 21,0 21,1 Tanzeem Ayesha (2021-08-15)։ «Reports: Taliban Enter Kabul»։ VOA։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  22. «Germany sending A400M planes for Kabul evacuation – Bild am Sonntag»։ Reuters։ 2021-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  23. «Albania ready to temporarily house Afghan refugees, PM Rama says»։ Reuters։ 2021-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  24. «The Latest: Afghan leaders form council to meet Taliban»։ ABC News։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  25. «India preps to evacuate envoys, citizens still in Afghanistan as Taliban enters Kabul»։ Hindustan Times։ 2021-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  26. «Afghan president to abdicate after Taliban entered Kabul: Sources»։ Al Arabiya English։ 2021-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  27. «Afghan official tells AP that Taliban negotiators heading to presidential palace to prepare for a 'transfer' of power»։ ABC News։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15