Սթինա Վիրսեն Հեդենգրեն (շվեդ.՝ Stina Wirsén Hedengren, հունիսի 5, 1968(1968-06-05)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ, գծանկարիչ, ծաղկող, գրող։

Սթինա Վիրսեն
շվեդ.՝ Stina Wirsén Hedengren
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1968(1968-06-05)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննկարազարդող
ԱմուսինPompe Hedengren?
Ծնողներմայր՝ Carin Wirsén?
 Stina Wirsén Վիքիպահեստում
Արտաքին մեդիաֆայլեր

Կենսագրություն խմբագրել

 

1992 թվականին ավարտել է արվեստի, արհեստների և դիզայնի քոլեջը։ Աշխատել է որպես պրոֆեսիոնալ ծաղկող։ 1990-ից մինչև 2010 թվականը եղել է շվեդական խոշորագույն «Dagens Nyheter» թերթի գլխավոր նկարիչը։ 2000 թվականից սկսած՝ անցկացնում է միջազգային մակարդակի դասախոսություններ և սեմինարներ։

Գործունեություն խմբագրել

Այժմ Սթինա Վիրսենը Շվեդիայի ամենահայտնի նկարչուհիներից մեկն է։

Հիմնական ուշադրությունը հատկացնում է 2-6 տարեկան երեխաներին։ Աշխատել է երեխաների հետ աշխարհի տարբեր երկրներում, օրինակ՝ Աբու Դաբիում, Տոկիոյում, Բոլոնիայում, Ումեոյում, Ստոկհոլմում և այլն։

Գրել և նկարազարդել է մի շարք մանկական գրքեր, անիմացիոն ֆիլմերի հեղինակ է, զբաղվում է նորաձևության տարբեր բրենդների, հանրախանութների և ռեստորանների, թերթերի և ամսագրերի գովազդների, գովազդային արշավների ստեղծմամբ։

Սթինան պատկերազարդման մի ամբողջ ուղղության հիմնադիր է։ Նրա դրամատիկ և, միևնույն ժամանակ, զվարճալի նկարները ճշգրտորեն արտացոլում են գրքերի մթնոլորտը և հերոսների տրամադրությունը։

Վիրսենի աշխատանքների թվում են․

  • Շվեդիայի փոստի համար պատրաստված 8 նամականիշերից բաղկացած շարքը, որոնք արտացոլում են շվեդ տարբեր մոդելավորողներին պատկերող արտադրանքները։
  • ՄԱԿ-ի համար մարդու իրավունքներին նվիրված գրաֆիկական նկարազարդումների շարքը։ Այն ցուցադրվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ մարդու իրավունքների տարելիցի 50-ամյա հոբելյանի առթիվ։
  • Google Doodle-ի նկարազարդումը, որը 2015 թվականին՝ Շվեդիայի ազգային օրը, հրապարակվել է ամբողջ աշխարհում Google-ի գլխավոր էջում։

Սթինա Վիրսենի աշխատանքները ցուցադրվել են Ստոկհոլմում գտնվող Շվեդիայի ազգային թանգարանի և Սվեն Հարիսի Գեղարվեստի թանգարանի «Շվեդիայի նորաձևություն 2000-2015» ցուցահանդեսներում, Արվեստի կենտրոնում (Գոա, Հնդկաստան), Շվեդիայի պարի թանգարանում, Տոկիոյում Շվեդիայի դեսպանատանը, գեղարվեստի Konstnärshuset ցուցահանդեսում (Ստոկհոլմ) և այլուր։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • Jag har fått en klocka! (1991)
  • Sakboken (1995)
  • Djurboken (1995)
  • Liten och stor (1995)
  • Tussas Kalas (1996)
  • Siffror och Nuffror (1997) (համահեղինակ)
  • Hedvig! (համահեղինակ)
  • Hedvig och sommaren med steken (համահեղինակ)
  • Hedvig och Hardemos prinsessa (համահեղինակ)
  • Hallå därinne! (2010) (համահեղինակ)
  • En stjärna vid namn Ajax (համահեղինակ)
  • Systern från havet (համահեղինակ)
  • Full cirkus på Sockerbullen (2012) (համահեղինակ)
  • Jag (2012)
  • Liten՝ գիրք երեխաների խոցելիության և մեծահասակների պատասխանատվության մասին։ Հանձնարարվել է Շվեդիայի փոխհատուցման և հանցագործությունների զոհերի աջակցության վարչության կողմից (Brottsoffermyndigheten) (2015)։

Մանկական գրքերի շարքեր խմբագրել

 

Rut och Knut խմբագրել

  • Rut och Knut lagar mat
  • Rut och Knut ställer ut
  • Rut och Knut gräver ut
  • Rut och Knut klär ut sig
  • Rut och Knut börjar träna
  • Rut och Knut och lilla Tjut
  • ABC med Rut och Knut
  • Lilla ABC med Rut och Knut
  • Supershow med Rut och Knut

Vem? խմբագրել

  • Vems byxor? (2005)
  • Vem är arg? (2005)
  • Vem bestämmer? (2006)
  • Vem blöder? (2006)
  • Vems mormor? (2007)
  • Vem är ensam? (2007)
  • Vem är söt? (2008)
  • Vem är borta? (2008)
  • Vem är bäst? (2009)
  • Vem sover inte? (2009)
  • Vem är död? (2010)
  • Vems kompis? (2010)
  • Vems bebis? (2011)
  • Vem städar inte? (2011)
  • Vem kommer nu? (2012)
  • Vem är sjuk? (2012)
  • Vem är var? (2012)
  • Vems hus? (2015)
  • Vem är stor? (2016)
  • Vems syskon? (2016)

Brokiga խմբագրել

  • En liten skär och många små brokiga (համահեղինակ)
  • Dela! (2013)
  • Titta! (2014)
  • Bygga! (2014)
  • Nej! (2015)
  • Rita! (2015)
  • En liten skär och alla bråkiga brokiga (համահեղինակ)

Մրցանակներ խմբագրել

  • Թերթի ձևավորման միության մրցանակ (1997)
  • Սկանդինավյան իլյուստրատորների միության մրցանակ (2001)
  • Expressen Heffaklump Award մրցանակ (մանական գրականության համար)
  • Stockholms Stads Kulturpris
  • Nordiska Tecknares մրցանակ
  • Elsa Beskow-plaketten մրցանակ (2000)[3]
  • Expressens Heffaklump մրցանակ
  • KOLLA! Svenska Tecknares

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթինա Վիրսեն» հոդվածին։