Գոա
Գոա (հինդի՝ गोआ, պորտ.՝ Goa), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, ամենափոքրը տարածքով և 26-րդը (29-ից) բնակչությամբ։ Նախկին պորտուգալական գաղութ Հինդուստան թերակղզում։ Բնակչությունը 3,1046 մլն մարդ է։ Մայրաքաղաքը Փանաջին է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Վասկո դա Գաման։
![]() | |
Երկիր | ![]() |
Մասն է | West India? |
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ |
Մտնում է | Հնդկաստան |
Վարչկենտրոն | Փանաջի |
ԲԾՄ | 1167 մետր |
Օրենսդրական մարմին | Գոայի օրենսդիր ժողով |
Պաշտոնական լեզուներ | կոնկանի[1] |
Բնակչություն | 1 458 545 մարդ (2011)[2] |
Տարածք | 3702 կմ² |
![]() | |
Հիմնադրված է | մայիսի 29, 1987 թ. |
Սահմանակցում է | Մահարաշտրա և Կառնատակա |
Ժամային գոտի | UTC+5:30 |
Փոխարինեց | Գոա, Դաման և Դիու |
ISO 3166-2 կոդ | IN-GA |
Փոստային ինդեքսներ | 403XXX |
goa.gov.in |
Աշխարհագրություն խմբագրել
Գոայի մակերեսը 3702 կմ քառակուսի է, հյուսիսից հարավ ձգվում է 105 կմ, արևմուտքից արևելք՝ 65 կմ։ Այն տարածքով Հնդկաստանի 29 նահանգներից ամենափոքրն է։ Գոան տեղակայված է Հնդկաստանի արևմտյան ափի կենտրոնական հատվածում։ Հյուսիսում սահմանակցում է Մահարաշտայի նահանգին, հարավում և արևելքում՝ Կառնատակային, իսկ արևմուտքում ափերը ողողում է Արաբական ծովի ջրերը։ Ափագծի երկարությունը կազմում է 101 կմ։ Ջրափնյա նեղ գիծը ծով բաժանում է լեռնային սարահարթից, արևելքում՝ Արևմտյան Գաթերի լեռնաշղթայից։ Արևմտյան Գաթերի լեռնաշղթան Դեկանի սարահարթի արևմտյան ծայրամասն է, որի երկարությունը 1800 կմ է։ Լեռնաղշթան զբաղեցնում է նահանգի տարածքի մոտ 15%-ը։ Գոայի ամենաբարձր կետը Սոնսոգորն է, որի բարձրությունը 1167 մետր է։ Գոայի առափնյա գիծը կտրտված է գետերի գետաբերաններով, որոնք սկիզբ են առնում Արևմտյան Գաթերից։ Խոշորագույն գետերը Մանդովին, Զուարին և Չապորան են։
Կլիմա խմբագրել
Գոան ունի տիպային ենթահասարակածային կլիմա, որն արտահայտվում է չոր և խոնավ եղանակով։ Տարվա կեսը (մայիսից հոկտեմբեր) տարածաշրջանում գերակշռում է խոնավ և տաք եղանակը։ Ամենից բարձր ջերմաստիճանը դիտվում է մայիսին, առավելագույն միջինը՝ 33 °C[3], և անգամ այդ ժամանակ պահպանվում է օդի բարձր խոնավությունը (մարտին 73 %[4])։ Մուսսոնի շրջանը սկսվում է հունիսին և ավարտվում է սեպտեմբերին։ Այս շրջանը բնորոշվում է նաև առավելագույն տեղումներով (հուլիսին մոտ 1000 մմ, համեմատության համար Երևանում տարեկան միջին տեղումները 300 մմ է)։ Չոր սեզոնը Գոայում տևում է դեկտեմբերի կեսերից մինչև փետրվար։ Ջերմաստիճանի օրական տատանումներն աճում են հասնելով 10-15 °C-ի։ Գիշերը ջերմաստիճանը կազմում է մոտ 20 °C, ցերեկը՝ 31 °C։ Այս շրջանում տեղումները հազվադեպ են։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գոա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 31,6 | 31,5 | 32,0 | 33,0 | 33,0 | 30,3 | 28,9 | 28,8 | 29,5 | 31,6 | 32,8 | 32,4 | 31,3 |
տեղումների քանակը (մմ) | 0,2 | 0,1 | 1,2 | 11,8 | 112,7 | 868,2 | 994,8 | 512,7 | 251,9 | 124,8 | 30,9 | 16,7 | 2926 |
Աղբյուր՝ Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպություն |
Արեգակնային ակտիվություն խմբագրել
Արևափայլ, ժամերի քանակն ամսում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | Հուն | Փետ | Մար | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ | Տարի |
Արևափայլ, ժամ | 313,1 | 301,6 | 291,4 | 288,0 | 297,6 | 126,0 | 105,4 | 120,9 | 177,0 | 248,0 | 273,0 | 300,7 | 2842,7 |
Միջին արևափայլը մեկ օրում խմբագրել
Դեկտեմբերից մինչև ապրիլ օրական միջին արևափայլի տևողությունը կազմում է 1 ժամ։ Ամենաքիչը հունիսից օգոստոս է՝ 4-ից 5 ժամ[5]։
Հուն | Փետ | Մար | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
10 | 10 | 9 | 10 | 9 | 5 | 4 | 4 | 6 | 8 | 9 | 10 |
Ցերեկվա տևողություն խմբագրել
Գոան գտնվում է աշխարհագրական ցածր լայնությունում, ուստի ցերեկվա տևողությունը շատ չի տարբերվում տարվա տարբեր ամիսներին։ Փետրվարից հոկտեմբեր ցերեկը տևում է 12 ժամ և ավել, իսկ նոյեմբերից հունվար՝ 11 ժամ[5]։
Տեղումներ խմբագրել
Տեղումներով օրեր խմբագրել
Դեկտեմբերից ապրիլ Գոաում տեղումները շատ հազվադեպ են, հունիս և հուլիս ամիսներին գրանցվում են ամենաշատ տեղումներով օրերը, ավելի քան 20 օր[6]
Հուն | Փետ | Մար | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
0,0 | 0,0 | 0,1 | 0,8 | 4,2 | 21,9 | 27,2 | 13,3 | 13,5 | 6,2 | 2,5 | 0,4 |
Քամի խմբագրել
Սեպտեմբերից դեկտեմբեր և հունվարից մարտ քամու միջին արագությունը 6-ից 7 կմ/ժամ է[4]։
Քամու միջին արագություն (կմ/ժ)
Հուն | Փետ | Մար | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
6 | 7 | 7 | 8 | 9 | 11 | 13 | 10 | 7 | 6 | 6 | 6 |
Քամու առավելագույն արագություն (կմ/ժ)
Հուն | Փետ | Մար | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
85 | 74 | 61 | 63 | 56 | 81 | 83 | 93 | 39 | 78 | 74 | 63 |
Պատմություն խմբագրել
Գոայի վրա ոտք դրած առաջին եվրոպացին Աֆոնս դը Ալբուկերկեն էր, որը հասնելով ծովային ճանապարհով, 1502 թվականին նվաճեց Գոան։ Հին Գոան դառնում է Պրորտուգալական Հնդկաստանի մայրաքաղաքը նահանագապետ Աֆոնս դը Աբուկերկեի ղեկավարությամբ։ Վասկո Դա Գաման դը Ալբուկերկեից հետո հաջորդ նահանգապետն էր։ Գոայից կառավարվող հողերն աֆրիկյան Մոմբասայից մինչև չինական Մակաո։ Այդ պահից սկսել է Գոայի ոսկե դարը։ Հին Գոան կոչվել է «եկեղեցիների քաղաք», Արևելքի քրիստոնեական բոլոր տաճարներին գերազանցող ճարտարապետական գեղեցկությամբ։
Լեզուներ խմբագրել
Համաձայն «Գոայի պաշտոնական լեզուների մասին ակտին» 1987 թվականից (անգլ.՝ The Goa, Daman and Diu Official Language Act) Գոա նահանգի պաշտոնական միակ լեզուն կոնկանին է, սակայն հատուկ կարգավիճակ է նախատեսվում մարաթի[7][8][9]։
Կոնկանին նահանգի 61,2% բնակիչների մայրենի լեզուն է։ 1991 թվականի տվյալներով մյուս լեզուներից առավել տարածված են մարաթին (27,12 %), կաննադան (3,41 %), ուրդուն (2,81 %) և հինդին (2,09 %)[10]։
Տրանսպորտ խմբագրել
Նահանգի ավիափոխադրումն իրականացվում է «Դաբոլիմ» օդանավակայանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20160708012438/http://nclm.nic.in/shared/linkimages/NCLM50thReport.pdf
- ↑ 2,0 2,1 2011 census of India
- ↑ В мае 1996 года температура достигала 33,3 °C, в 1997 году превысила эту высоту ртутного столба на 0,7 °C «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-05-ին։ Վերցված է 2011-03-03
- ↑ 4,0 4,1 Climate profile for Panaji | Holiday and Travel | MyWeather2.com
- ↑ 5,0 5,1 Panaji Climate Guide, Goa, India | World Climate Guide
- ↑ World Weather Information Service — Goa
- ↑ Commissioner Linguistic Minorities։ «42nd report: July 2003 – June 2004»։ էջ para 11.3։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-08-ին։ Վերցված է հունիսի 6, 2007
- ↑ «Solving the Language Imbroglio»։ Navhind Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2008
- ↑ «Konkani:The Tussule over the script»։ Navhind Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2008
- ↑ A. R. Fatihi։ «Urdu in Goa»։ Language in India, Volume 2: 2002-12-09։ M. S. Thirumalai, Managing Editor, Language in India։ Վերցված է 2010-01-29
Արտաքին հղումներ խմբագրել
- Գոայի կառավարության պաշտոնական կայք
- Գոա հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Resources on Goa, India Environment Portal