Սեսիլ ֆոն Ցիգեզար
Սեսիլ Բրուկ ֆոն Զիգեսար (անգլ.՝ Cecily Brooke von Ziegesar, հունիսի 27, 1970[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, Բամբասկոտը վերնագրով հայտնի երիտասարդական վեպերի հեղինակ։ Գրողի համանուն վեպի հիման վրա նկարահանվել է «Բամբասկոտը» ամերիկյան հեռուստանովելը։
Սեսիլ ֆոն Ցիգեզար | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1970[1][2][3] (54 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան և մանկագիր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Nightingale-Bamford School?, քոլեջ Կոլբի և Արիզոնայի համալսարան |
Ժանրեր | մելոդրամա |
Ուշագրավ աշխատանքներ | Gossip Girl? և The It Girl? |
Cicily von Ziegesar Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍեսիլը Գյոթեի մտերիմ բարեկամ Սիլվի ֆոն Ցիգեզարի ազգականն է։ Գրողը ծնվել է 1970 թվականի հունիսի 27-ին Կոնեկտիկուտ նահանգի Նորֆոլկ քաղաքում[4]։ Մանկուց երազել է բալետի պարուհի դառնա։ Սեսիլը 3 տարեկանից սկսել է զբաղվել բալետով։ Նա 8 տարեկանում փորձել է ընդունվել «Ամերիկյան բալետի դպրոց» (անգլ.՝ School Of American Ballet), սակայն նրան մերժել են[5]։ Գրողը դեռահասության տարիքում հաճախել է The Nightingale-Bamford School, որը գտնվում է Մանհեթենում[6]։ Նա այնտեղ հասնելու համար ամեն օր արթնանում էր առավոտյան ժամը 6-ին։ Սեսիլը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Colby College , մեկ տարի ապրել է Բուդապեշտում և աշխատել տեղի ռադիոկայանում։ ԱՄՆ վերադառնալուց հետո, նա սկսել է Արիզոնայի համալսարանում գրելու վարպետություն ուսանել, սակայն ուսումը կիսատ է թողել[7]։
Գործունեություն
խմբագրելՍեսիլն տեղափոխվելով Նյու Յորք՝ աշխատանքի է անցել Alloy Entertainment ընկերությունում։ Նա սկսել է գրել վեպեր Նյու Յորքյան բարձր խավի երիտասարդության մասին։ 2002 թվականին նրա վեպը (The New York Times) օրաթերթի տվյալներով ներառվել է բեսթսելլերների բարձր հորիզոնականների շարքում։ Շուտով այն ունեցել է շարունակություն և «Այս աղջիկը»[Ն 1] և «Կարլայլները»[Ն 2]սփին-օֆֆեր։ Դպրոցի նախօրինակը Nightingale ուսումնական հաստատությունն է, որտեղ սովորել է Սեսիլը։ 2007 թվականի աշնանը Ամերիկայում կինոթատրոնների էկրաններին ցուցադրվել է համանուն հեռուստասերիալը։ Այն հիասթափեցրել է գրքի բազմաթիվ երկրպագուներին։ ABC News հարցազրույցում գրողը ասել է.
Վեպի հիմնական սյուժետային գծերը պահպանվել են և լավ է, որ գոնե գործողությունները կատարվել են Նյու Յորքում։ - Սեսիլ Ցիգեզար
|
Անձնական կյանք
խմբագրելԱյժմ գրողն ապրում է Բրուքլինում իր ամուսնու՝ Ռիչարդի, որդու՝ Օսկարի և դստեր՝ Ագնեսի հետ[8][9]։ Նրա ամուսինը աշխատում է Արվեստի հանրային հիմնադրամ (անգլ.՝ Public Art Fund) կազմակերպության գործադիր տնօրեն[10]։ Սեսիլի ընտանիքն ունի երկու կորնիշ ռեքս ցեղատեսակի կատու։ 2011 թվականին Սեսիլն հանդես է եկել «Բամբասկոտը» սերիալի 4-րդ՝ եզրափակիչ եթերաշրջանին հրավիրված աստղի դերում[11]։
Մատենագրություն
խմբագրելԶիգեսարը 13 գրքերի շարքից գրել է միայն 10-ը։ Մյուսները Արևմուտքում տարածում գտած գրպանային գրողների[6] աշխատանքն է, այդ թվում նաև «Այս աղջիկը» և «Կարլայլը» վեպերի շարքը։ Թեև հեղինակը համարվում է Սեսիլ ֆոն Ցիգեզարը։
- 2002 թվական «Բամբասկոտը» (անգլ.՝ Gossip Girl)
- 2002 թվական «Դուք հյացած եք ինձնով»( անգլ.՝ You Know You Love Me)
- 2003 թվական «Ուզում եմ միանգամից ամեն ինչ» (անգլ.՝ All I Want Is Everything)
- 2003 թվական «Իրոք դրան արժանի է»[12] (անգլ.՝ Because I’m Worth It)
- 2004 թվական «Այդպես ինձ դու է գալիս» (անգլ.՝ I Like It Like That)
- 2004 թվական «Դու այն ամենն ես ինչ ես ուզում եմ»[13] (անգլ.՝ You’re the One That I Want)
- 2005 թվական «Ուրիշները այդպես չեն կարողանում»[14] (անգլ.՝ Nobody Does It Better)
- 2005 թվական «Ոչինչ չի կարող մեզ միասին պահել»[15] (անգլ.՝ Nothing Can Keep Us Together)
- 2007 թվական «Դա դու էիր» (անգլ.՝ It Had to Be You)
- 2007 թվական «Ես միշտ կսիրեմ քեզ» (անգլ.՝ I Will Always Love You)
- 2010 թվական (անգլ.՝ Cum Laude)[16][17]
Նշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Public records
- ↑ Ziegesar, Cecily Von (2008 թ․ դեկտեմբերի 18). «Each Year, a Duck Amid the Swans» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 6,0 6,1 «Gossip Girl: The New Young Adult Novel - Adolescence Plus Wealth Equals Big Sales - Nymag». New York Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Gossip Girl: The New Young Adult Novel - Adolescence Plus Wealth Equals Big Sales
- ↑ «Front Page». Colby Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Colby College | Colby Magazine | Fall 2006
- ↑ Gossip Girl: The New Young Adult Novel - Adolescence Plus Wealth Equals Big Sales
- ↑ «'Gossip Girl' author Cecily von Ziegesar». EW.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Ведь я этого достойна». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ты - все, что я хочу». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Другие так не умеют». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ничто не сможет удержать нас вместе». fanfics.me. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: Text "Книга" ignored (օգնություն) - ↑ Lee, Compiled by Felicia R. (2008 թ․ հունիսի 6). «'Gossip Girl' Author Aims Older» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Cum Laude». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլ ֆոն Ցիգեզար» հոդվածին։ |