Սեն Դիե դե Վոժ ( ֆր.՝ Saint-Dié-des-Vosges ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Գրանդ Էստ երկրամասի Վոգեզներ դեպարտամենտում։ Ընկած է երկրի մայրաքաղաք [6] Փարիզից մոտավորապես 345 կմ դեպի արևելք, մերձակա խոշոր բնակավայրից՝ Մեց քաղաքից 110 կմ դեպի հարավ-արևելք, Էպինալ քաղաքից 39 կմ դեպի արևելք։ Զբաղեցնում է 46,15 քառակուսի կիլոմետր տարածք: Բնակչության թվաքանակը 2013 թվականի դեկտեմբերի տվյալներով եղել է 22 306[7], 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 19 319:

Բնակավայր
Սեն Դիե դե Վոժ
ֆր.՝ Saint-Dié-des-Vosges[1][2]
ֆր.՝ Saint-Dié[2]
ֆր.՝ Ormont[3]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես46,15 կմ²
ԲԾՄ343 մետր
Բնակչություն19 319 մարդ (հունվարի 1, 2021)[4]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ88100[5]
Պաշտոնական կայքsaint-die.eu(ֆր.)
Սեն Դիե դե Վոժ (Ֆրանսիա)##
Սեն Դիե դե Վոժ (Ֆրանսիա)

Ճարտարապետական հուշարձաններ

խմբագրել
  • Մայր տաճար
  • Թանգարան

Կրթություն

խմբագրել

Քաղաքում գործող ուսումնական հաստատություններից համբավված է հատկապես տեխնոլոգիայի համալսարանական ինստիտուտը (IUT):

Պատմություն

խմբագրել

Համայնքը մինչև 2015 թվականը Լոթարինգիայի տարածաշրջանի մաս էր կազմում։ 2016 թվականի հունվարի 1- ից մտել է նոր ձևավորված Գրանդ Էստ տարածաշրջանի կազմի մեջ [8] ։

Ժողովրդագրություն

խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Տնտեսություն

խմբագրել

2010 թվականին քաղաքի աշխատունակ (15-ից մինչև 64 տարեկան) 13 367 բնակիչներից տնտեսական ակտիվություն են դրսևորել 9128-ը, 4239—ը եղել են ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 68,3%, իսկ 1999 թվականին եղել է 69,2%): 9.128 աշխատունակ ակտիվ բնակչներից աշխատել են 7.131-ը (3636 տղամարդ և 3495 կին), 1997-ը գրանցված են եղել որպես գործազուրկ (1077 տղամարդ և 920 կին): 4239 աշխատունակ, բայց ոչ ակտիվ բնակիչներից 1362-ը եղել են աշակերտ կամ ուսանող, 1256—ը՝ թոշակառու, 1621-ը չեն աշխատել այլ պատճառներով:

2011 թվականին համայնքում հաշվվել է հարկման ենթակա 9683 տնային տնտեսություն՝ 20.701 բնակչով: Ընդ որում՝ յուրաքանչյուր հարկատուի միջին եկամուտը կազմել է 14 807 եվրո[9]:

Քույր քաղաքներ

խմբագրել

Սեն Դիե դե Վոժի քույր քաղաքներն են[10]՝

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. 2,0 2,1 décret du 21 décembre 1999 portant changement de nom de communes (ֆր.) // Journal officiel de la République française — 1999. — ISSN 0242-6773
  3. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=31211
  4. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  5. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  6. Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
  7. «Décembre 2013» (ֆրանսերեն). Официальный сайт города. Վերցված է 2014-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Виписка з протоколу Ради міністрів 18.06.2014 Національних зборів Франції(Ֆրանսերեն)
  9. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  10. «Saint-Dié-des-Vosges, une ville ouverte sur le monde». saint-die.eu (ֆրանսերեն). Saint-Dié-des-Vosges. Վերցված է 2023-01-15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Դիե դե Վոժ» հոդվածին։