Սենտիմոն, ինչպես և համարժեք սենտեսիմոն և սենտավոն մի շարք իսպանախոս երկրների հիմնական դրամական միավորների մանրուն դրամն է։ Իսպաներեն՝ céntimo։

Վենեսուելայի 50 սենտիմո դրամը։

Իսպաներեն «սենտիմո» բառը, ճիշտ ինչպես նույնարմատ այլ դրամանիշների անունները (օրինակ՝ ֆրանսիական centime-ը կամ ամերիկյան cent-ը), լատիներեն centum (ցենտում - «հարյուր») բառի հոլովում է, և այստեղից էլ՝ այդ դրամական միավորների իմաստը՝ մեկ հարյուրերորդ։

Պատմություն

խմբագրել

1848 թվականին Իսպանիան հետևեց եվրոպական այլ երկրների օրինակին և ընդունեց դրամանիշների տասնորդական սիստեմ։ Այդ թվականին Սեգովիայի դրամահատարանում արտադրվեց բարեփոխված դրամական համակարգի առաջին մետաղադրամը՝ կես ռեալը, որի մեկ հարյուրերորդն էր սենտիմոն։ «Սենտիմո» անվամբ առաջին մետաղադրամը հատվել է նույնպես Սեգովիայի փողերանոցում, 5 սենտիմո պղնձե դրամի տեսքով (1854

Այդուհետև այս դրամական միավորը տարածվեց ամբողջ իսպանալեզու աշխարհում, երբեմն՝ «սենտեսիմո» և «սենտավո» անուններով։ Այս վերջին երկու դրամանիշները նույն «սենտիմոն» են, պարզապես աշխարհագրական և բարբառային գործոնների ազդեցությամբ ստացել են յուրովի անվանումներ։ Որպես հետևանք, «սենտավո» ձևը դարձավ ամենատարածված անվանումը, հատկապես՝ Լատինական Ամերիկայում։

Օգտագործումը

խմբագրել

1854 թ. սկսած սենտիմոն թողարկվել է Իսպանիայում, ապա՝ տարածվել իսպանական գաղութներ։ Ստորև նշված երկրների շարքից սենտիմոն այլևս չի օգտագործվում միայն Իսպանիայում և Պուերտո Ռիկոյում. Իսպանիայում 2002 թ. պեսետային փոխարինեց եվրոն, իսկ Պուերտո Ռիկոյի պաշտոնական դրամական միավորը ԱՄՆ դոլարն է։ Ստորև՝ սենտիմոյի տեսակները՝ ըստ պետությունների ժամանակակից սահմանների.

 
Իսպանիայի 1879 թ. 10 սենտիմո բրոնզե դրամը։

Տեսնել նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century), 2nd Edition
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century)