Սեմ ֆիլիպս (անգլ.՝ Sam Phillips, հունվարի 5, 1923(1923-01-05)[1][2], Florence, Ալաբամա, ԱՄՆ - հուլիսի 30, 2003(2003-07-30)[2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի երաժշտական պրոդյուսեր, ով 1950-ական թվականներին կարևոր դեր է խաղացել ռոքնռոլի զարգացման գործում։ Նա Մեմֆիս (Թենեսի) քաղաքում հմնադրել է «Sun Records» և «Sun Studio» ձայնագրման ստուդիաները, որտեղ ձայնագրություններ է արել Էլվիս Փրեսլիի, Ռոյ Օրբիսոնի, Ջերի Լի Լյուիսի, Կառլ Պերկինսի, Ջոնի Քեշի, Հոուլին Վուլֆի համար։ 1954 թվականին նա սկսել է Փրեսլիի կարիերան։ 1969 թվականին վաճառել է «Sun»-ը Շելբի Սինգելթոնին։

Սեմ Ֆիլիպս
անգլ.՝ Sam Phillips
Ծնվել էհունվարի 5, 1923(1923-01-05)[1][2]
ԾննդավայրFlorence, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 30, 2003(2003-07-30)[2] (80 տարեկան)
Մահվան վայրՄեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր, երաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև և Jack Emerson Lifetime Achievement Award for Executive?[3]

ֆիլիպսը վաղ ներդրող է եղել «Holiday Inn» հյուրանոցների ցանցում։ Նա սեփականատեր էր և աշխատեցրել է ռադիոկայաններ Մեմֆիսում, Ալաբամա նահանգի Ֆլորենցիա քաղաքում, և Ֆլորիդա նահանգի Լեյք Ուորթ քաղաքում։ Նա հանդես է եկել ռասայական հավասարության օգտին և օգնել է տրոհել ռասայական խոչընդոտները երաժշտական արդյունաբերության մեջ։

Վաղ կյանքԽմբագրել

Ֆիլիպսը ութ երեխաներից ամենափոքրն էր, ով ծնվել է Ալաբամա նահանգի Ֆլորենցիա քաղաքի մոտակայքում գտնվող 200 հա ֆերմայում, Մադժ Էլլայի և Չարլզ Թուքեր Ֆիլիպսի ընտանիքում[4]։ Սեմի ծնողներին էր պատկանում իրենց ագարակը, չնայած այն գրավադրված էր[5]։ Երեխա ժամանակ նա ծնողների հետ բամբակ է հավաքել դաշտերում՝ սևամորթ աշխատողների կողքին։ Դաշտերում երգող սևամորթ բանվորներին լսելը մեծ տպավորություն է թողել երիտասարդ Ֆիլիպսի վրա[6]։

Ֆիլիպսը հաճախել է Ֆլորենցիայի նախկին Սուրճի ավագ դպրոցը։ Նա վարել է դպրոցական նվագախումբը և ցանկություն է ունցել քրեական պաշտպանության փաստաբան դառնալ։ Սակայն նրա հայրը սնանկացել է Մեծ ճգնաժամի ժամանակ և մահացել է 1941 թվականին՝ ստիպելով Ֆիլիպին հեռանալ ավագ դպրոցից իր մոր և հորաքրոջ մասին հոգալ տանելու համար։ Ընտանիքին աջակցելու համար նա աշխատել է մթերային խանութում, այնուհետև` թաղման սրահում։ 1942 թվականին 19-ամյա Սեմը հանդիպել է իր ապագա կնոջը՝ 17-ամյա Ռեբեկա «Բեքի» Բերնսին, այդ ժամանակ նրանք երկուսն էլ աշխատում էին Ալաբամա նահանգի Շեֆիլդ քաղաքում գտնվող WLAY ռադիոկայանում։ Նա հաղորդավար էր, իսկ Ռեբեկան, ով դեռ սովորում էր ավագ դպրոցում, իր քրոջ հետ ռադիոհաղորդում ունեին («Խոհանոցային քույրեր»), որտեղ նրանք նվագում և երգում էին։ 2013 թվականի հունվարի 18-ին Ալաբամայի Չանին ամսագրում տպագրված հոդվածում, որը պատվել է Բեքիին, Սեմն ասել է. «Ես սիրահարվել եմ Բեքիի ձայնին, նույնիսկ նախքան նրան հանդիպելը»։ Բեքին, Սեմի հետ իր առաջին հանդիպումը, լրագրող Փիթեր Գուրալնիկին նկարագրել է այսպես. «Նա եկել էր անձրևից թրջված, մազերը քամուց խճճված։ Նա հագել էր սանդալներ և այնպիսի ժպիտ ուներ որ ես երբևէ չէի տեսել։ Նա նստեց դաշնամուրի աթոռին և սկսեց խոսել ինձ հետ։ Ես այդ գիշեր ընտանիքիս ասացի, որ ես հանդիպել եմ այն տղամարդուն, որի հետ ուզում էի ամուսնանալ»։ Նրանք ամուսնացել են 1943 թվականին և ունեցել երկու երեխա։ Նրանց ամուսնությունը տևել է 60 տարի մինչև 2003 թվականը՝ Սեմի մահը։ Այրի Բեքի Ֆիլիպսը մահացել է 2012 թվականին՝ 87 տարեկան հասակում[7][8]։

«The Memphis Recording Service» և «Sun Records»Խմբագրել

 
«Sun Studio»-ն՝ Մեմֆիս քաղաքի 706 Յունիոն պողոտայում

1940-ական թվականներին Ֆիլիպսը աշխատել է որպես DJ և ռադիոինժեներ՝ «WLAY (AM)» ռադիոկայանի համար Ալաբամա նահանգի Մուսկլ Շոալս քաղաքում։ Ըստ Ֆիլիպսի, կայանի «բաց ձևաչափը» (հեռարձակելու «սպիտակ» և «սև» երաժիշտների երաժշտությունը հավասարապես) հետագայում ոգեշնչել է իրեն։ 1945 թվականից սկսած՝ նա չորս տարի աշխատել է որպես հաղորդավար և ձայնային ճարտարագետ Մեմֆիս քաղաքում գտնվող «WREC» ռադիոկայանում։

 
78 դեմո ձայնագրություն Սեմ Ֆիլիպսի ստուդիայից Մեմֆիսում

1950 թվականի հունվարի 3-ին Ֆիլիպսը բացել է Մեմֆիսի ձայնագրման ծառայությունը (Memphis Recording Service) Մեմֆիս քաղաքի 706 Յունիոն պողոտայում[9]։ Նա թույլ էր տալիս սիրողական ձայնագրություններ անել և ձայնագրել է այնպիսի կատարողների ինչպիսիք են Բի Բի Քինգը[10], Ջունիոր Փարկերը և Հաուլին Վուլֆը[11], ովքեր կատարել են իրենց առաջին ձայնագրությունները այնտեղ։ Այնուհետև Ֆիլիպսը ձայնագրությունները վաճառել է ավելի մեծ լեյբլների։ Բացի երաժշտական ներկայացումներից, Ֆիլիպսը ձայնագրել է նաև այլ միջոցառումներ, օրինակ՝ հարսանիքներ և թաղումներ, և վաճառել ձայնագրությունները։ «Memphis Recording Service»-ը նաև ստուդիա է ծառայել Ֆիլիպսի սեփական ապրանքանիշի՝ «Sun Record Company»-ի համար, որը նա գործարկել է 1952 թվականին։

Ֆիլիպսը ձայնագրել է երաժշտական տարբեր ոճեր։ Նա հետաքրքրված էր բլյուզով և ասել է. «Բլյուզը ստիպեց մարդկանց՝ «սև» ու «սպիտակ», մտածել կյանքի մասին, թե որքան դժվար է այն, բայց նաև որքան լավը կարող է լինել։ Նրանք երգում էին դրա մասին, նրանք աղոթում էին դրա մասին, նրանք քարոզում էին դրա մասին։ Ահա թե ինչպես նրանք ազատվեցին այն բեռից, որը գոյություն ուներ գիշեր ու ցերեկ»[12]։

Ֆիլիպսը ձայնագրել է այն, ինչ երաժշտական պատմաբան Փիթեր Գուրալնիկը համարել է առաջին ռոքնռոլ ձայնագրություն՝ «Rocket 88»-ը, Ջեքի Բրենսթոնի և Նրա Դելտա Քաթսի կողմից՝ խումբ, որը ղեկավարում է 19-ամյա Իկե Թանները, ով նաև գրել է երգը[13][14]։ Ձայնագրությունը լույս է տեսել 1951 թվականին Չիկագոյի «Chess Records» ձայնագրման ստուդիայի կողմից։ 1950-1954 թվականներին Ֆիլիպսը երաժշտություն է ձայնագրել Բոբբի Բլենդի, Ջեյմս Քոթոնի, Ռուֆուս Թոմասի, Ռասքո Գորդոնի, Լիթլ Միլթոնի, Դը Փրիզնրսի և այլոց համար[15]։

«Sun Records»-ը իր 16 տարվա գործունեության ընթացքում ավելի շատ ռոքնռոլ ձայնագրություններ է կատարել քան իր ժամանակների ցանկացած այլ ձայնագրման ստուդիա՝ արտադրելով 226 սինգլ[16]։

Էլվիս Փրեսլի, Ջոնի Քեշ, Ջերի Լի Լյուիս, Կառլ Պերկինս, Ռոյ ՕրբիսոնԽմբագրել

Ֆիլիպսը իր նպատակների մասին ասել է. «Բոլորը գիտեին, որ ես այստեղ պարզապես պայքարող «կատու» էի, որը փորձում էր զարգացնել նոր և տարբեր արվեստագետներ, ձեռք բերել ինչ-որ ազատություն երաժշտության մեջ, ինչպես նաև օգտագործել այն ռեսուրսները և մարդկանցը, ովքեր չէին հանձնվում»[17]։ Նրան չէր անհանգստացնում սխալվելը, նա մտածում էր զգացողության մասին[18]։

Ֆիլիպսը և Էլվիս Փրեսլին ստեղծել են երաժշտության նոր ձև։ Ֆիլիպսը Փրեսլիի հետ հանդիպել է Մեմֆիսի ձայնագրման ծառայության իր վաղեմի գործընկեր Մարիոն Կեյսկերի միջնորդությամբ, որն արդեն հայտնի անհատականությունն էր Մեմֆիս ռադիոկայանում։ 1953 թվականի հուլիսի 18-ին տասնութ տարեկան Փրեսլին գնացել է ստուդիա՝ մոր ծննդյան օրվա համար ձայնագրություն անելու համար, Կեյսկերը բեռնատարի երիտասարդ վարորդի ձայնի մեջ ինչ-որ տաղանդավոր բան է նկատել, ուստի ձայնագրել է նրան։ Ավելի ուշ նա ցույց է տվել ձայնագրությունը Ֆիլիպսին, ով աստիճանաբար, Քեյսկերի խրախուսանքով, ջերմացել է Էլվիս ձայնագրելու գաղափարի նկատմամբ[19]։

Փրեսլին, ով Ֆիլիպսի ստուդիայում ձայնագրել է Արթուր «Մեծ տղա» Քրուդափի (Arthur "Big Boy" Crudup) «Ամեն ինչ լավ է» («That's all right») երգի իր տարբերակը, դարձել է խիստ հաջողակ, նախ Մեմֆիսում, այնուհետև՝ ողջ Միացյալ Նահանգների հարավում։ Նա լսումներ է անցել Ֆիլիպսի համար, բայց Ֆիլիպսը տպավորվել է միայն այն ժամանակ, երբ նա երգել է «Ամեն ինչ լավ է (Մամա)» երգը։ Նա բերել է երգը Դյուի Ֆիլիպսի մոտ՝ DJ «WHBQ 560» ռադիոկայանում, ներկայացնելու նրա «Red, Hot & Blue» ծրագրով։ Առաջին վեց ամիսների ընթացքում Բիլ Մոնրոյի «Կենտուկիի կապույտ լուսինը» բլյուգրաս երգի Փրեսլիի լավատեսական տարբերակը, մի փոքր ավելի տարածված էր, քան «Ամեն ինչ լավ է (մամա)» երգը։ Չնայած դեռ հայտնի չէին հարավից դուրս, Փրեսլիի սինգլները և տարածաշրջանային հաջողությունները այցեքարտ դարձան «Sun Records»-ի համար, քանի որ շուտով երգող, խոստումնալից մարդիկ հայտնվեցին ողջ տարածաշրջանից։ Երգիչներ, ինչպիսիք են Սոնի Բերգեսը («My Bucket's Got a Hole in It»), Չարլի Ռիչը, Ջունիոր Պարկերը և Բիլլի Լի Ռայլին, ձայնագրվել են «Sun» ստուդիայում որոշ հաջողությամբ, և ուրիշները, ինչպիսիք են Ջերի Լի Լյուիսը, Բի Բի Քինգը, Ջոնի Քեշը, Ռոյ Օրբիսոնը և Կառլ Պերկինսը, դարձել են աստղեր[20]։

Այլ բիզնես հետաքրքրություններԽմբագրել

Խելամիտ ներդրումների միջոցով Ֆիլիպսը մեծ հարստություն է կուտակել։ Նա առաջին ներդրողներից մեկն է եղել «Holiday Inn»-ում[21], հյուրանոցների ցանց, որը պատրաստվում էր ընդլայնվել համաժողովրդական արտոնության։ Նա ներգրավվել է այդ գործի մեջ Էլվիս Փրեսլիի հետ պայմանագիրը RCA Records-ին վաճառելուց անմիջապես հետո՝ 35,000 դոլլարով, որը նա բազմիցս բազմապատկել է «Holiday Inn»-ի հետ։ Նա նաև ստեղծել է երկու դուստր ձեռնարկությունների ձայնագրման լեյբլ՝ «Phillips International Records» և «Holiday Inn Records»:

Նրան է պատկանել Մեմֆիսում գտնվող «Sun Studio Café»-ն։ Մասնաճյուղերից մեկը գտնվել է Մեմֆիսի առևտրի կենտրոնում։

Ֆիլիպսը և իր ընտանիքը հիմնադրել են «Big River Broadcasting» ընկերությունը, որին պատկանում է մի քանի ռադիոկայաններ Ֆլորենցիայում, Ալաբամա նահանգում, ներառյալ WQLT-FM, WSBM և WXFL[22] : 1959 թվականին նա նաև հիմնել է WLIZ ռադիոկայանը Ֆլորիդայի Ուորթ լճի ափին։

Ռոքնռոլի փառքի սրահԽմբագրել

1986 թվականին Սեմ Ֆիլիպսը առաջին խմբի մեջ էր, որն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում,և նրա ռահվիրա ներդրումը ժանրում ճանաչվել է Ռոքաբիլի փառքի սրահում։ Նա առաջին ոչ-կատարող (non-performer) ընտրվածն էր։ 1987 թվականին նրան տեղափոխել են Ալաբամաի երաժշտության փառքի սրահ։ 1991 թվականին նա ստացել է Գրեմմի հոգաբարձուների մրցանակ՝ կյանքի ընթացքում ձեռք բերված նվաճումների համար։ 1998 թվականին նա տեղափոխվել է Բլյուզի փառքի սրահ, 2001 թվականի հոկտեմբերին՝ Երկրի փառքի երաժշտական սրահում, իսկ 2012 թվականին՝ Մեմֆիսի անվան փառքի երաժշտական սրահի հանդիսավոր բացման դասում։

Հետագա տարիներ և մահԽմբագրել

Ֆիլիպսը մահացել է շնչառական անբավարարությունից Մեմֆիս քաղաքի Ս. Ֆրանցիսկ հիվանդանոցում, 2003 թվականի հուլիսի 30-ին, միայն մեկ օր առաջ նախքան «Sun Studio»-ն նշանակվեց ազգային պատմական հուշարձան, և ընդամենը մեկ ամիս առաջ «Sun Records»-ի ձայնագրման նախկին աստղ Ջոնի Քեշի մահից՝ 2003 թվականի սեպտեմբերի 12-ին։ Ֆիլիպսը թաղվել է Memphis Memorial Park գերեզմանատանը։

Ուշագրավ դերակատարումներԽմբագրել

  • Փոլ Էյդինգը խաղացել է Ֆիլիպսի դերը «Մթնշաղի գոտի» սերիալի «Անցյալի և ապագայի թագավորը» դրվագում[23]։
  • Թրեյ Ուիլսոնը խաղացել է Ֆիլիպսի դերը «Մեծ կրակի գնդակներ» ֆիլմում՝ Ջերի Լի Լյուիսի մասին կենսագրական, որը թողարկվել է 1989 թվականի հունիսին։
  • Գրեգորի Իտցինը խաղացել է Ֆիլիպսի դերը «Քվանտային ցատկ» սերիալի նախավերջին «Մեմֆիս մեղեդի» էպիզոդում[24]։
  • «Անցեք գիծը» ֆիլմում Ֆիլիպսին մարմնավորել է Դալլաս Ռոբերթսը[25]։
  • CBS-ի «Էլվիս» մինիսերիալում Ֆիլիպսին մարմնավորել է Թիմ Գուինին[26]։
  • CMT հեռուստաալիքի «Sun Records» դրամատիկ հեռուստասերիալում մարմնավորել է Չադ Մայքլ Մյուրեյը[27]։
  • 2016 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Լեոնարդո Դի Կապրիոն ներկայացնելու է Սեմ Ֆիլիպսին առաջիկա ֆիլմում՝ հիմնվելով Փիթեր Գուրալնիկի «Սեմ Ֆիլիպս՝ մարդ ով ստեղծել է ռոքնռոլը» գրքի վրա[28]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. https://americanamusic.org/awards
  4. Bertrand Michael T. (April 2014)։ «Phillips, Sam»։ American National Biography։ Վերցված է October 22, 2016 
  5. {{| url = https://familysearch.org/ark:/61903/1:1:MX8J-6N9%7C title = Charles Phillips | year = 1920 | location = Oakland, Lauderdale, Alabama, United States | roll = 27 | page = 68 | line = 28 | enumdist = 22 | filmnum = 1820027 | nafilm = T625 | accessdate = 2019-03-10}}
  6. «Sam Phillips Obituary»։ The Times։ 1 August 2003։ Վերցված է 6 October 2011 
  7. Laing David (1 August 2003)։ «Obituary: Sam Phillips»։ The Guardian։ Վերցված է 6 October 2011 
  8. DeWitt Howard A. (1994)։ Elvis: The Sun Years։ Popular Culture Ink։ ISBN 1-56075-020-0 
  9. Palmer, 1982, p. 219
  10. Palmer, 1982, p. 220
  11. Palmer, 1982, p. 234
  12. Olsen, Eric P. "Founding Father: Sam Philips and the Birth of Rock and Roll." The World and I. Washington, May 2001. p. 76.
  13. Palmer, 1982, p. 222
  14. Guralnick, Peter (2015). Sam Phillips: The Man Who Invented Rock 'n' Roll. New York: Little, Brown. 978-0-316-04274-1.
  15. Palmer, 1982, p. 225
  16. «Sam Phillips: Inducted in 1986. The Rock and Roll Hall of Fame and Museum»։ Rockhall.com։ 2013-04-15։ Վերցված է 2015-09-08 
  17. Naylor Jerry, Halliday Steve (2007)։ The Rockabilly Legends: They Called It Rockabilly Long Before They Called It Rock and Roll։ 22:00։ ISBN 978-1-4234-2042-2 
  18. «The Man and the Mistakes That 'Invented Rock 'n' Roll'»։ NPR։ 23 November 2015։ Արխիվացված է օրիգինալից 20 September 2016-ին։ Վերցված է 22 October 2016 
  19. Guralnick Peter (1994)։ Last Train to Memphis: The Rise of Elvis Presley։ Boston: Little, Brown։ էջեր 59–62 
  20. Guralnick Peter (30 October 2015)։ «Elvis Presley: How Sun Records Boss Sam Phillips Discovered a Star in 1954»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2016-ին։ Վերցված է 22 October 2016 
  21. Martin, Douglas (August 1, 2003)։ «Sam Phillips, Who Discovered Elvis Presley, Dies at 80»։ New York Times։ Վերցված է 25 April 2017 
  22. «Ownership Report for Commercial Broadcast Stations (BOA-19991130ABY)»։ Federal Communications Commission։ December 10, 1999 
  23. «The Once and Future King full cast & crew»։ IMDb.com 
  24. «Memphis Melody cast»։ Quantum Leap TV.com 
  25. «Walk the Line full cast & crew»։ IMDb.com 
  26. «Elvis full cast & crew»։ IMDb.com 
  27. url=https://www.imdb.com/title/tt5583410/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
  28. «Leonardo DiCaprio To Play Music Pioneer Sam Phillips; Launched Elvis, Howlin' Wolf, Johnny Cash & Jerry Lee Lewis»։ Deadline.com։ 2016-10-21 

Արտաքին հղումներԽմբագրել