Ռոբերտ Կալվին «Բոբբի» Բլենդը (հունվարի 27, 1930(1930-01-27)[4][2] կամ հոկտեմբերի 27, 1930(1930-10-27)[5], Rosemark, Թենեսի, ԱՄՆ[6] - հունիսի 23, 2013(2013-06-23)[1][2][3][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ով հայտնի է Բոբբի «Բլու» Բլենդ մասնագիտական անունով, հանրահայտ ամերիկացի բլյուզ երգիչ է։ Բլենդին հաճախ անվանում էին «բլյուզի առյուծ» և «բլյուզի Սինատրա»։ Բոբբի Բլու Բլենդի վրա մեծ ազդեցություն է գործել Նաթ Քինգ Քոլը։ Բլենդը ստեղծել և զարգացրել է երաժշտությունը, որը գոսպելի, բլյուզի և R&B-ի խառնուրդ է[7]։

Բոբբի «Բլու» Բլենդ
BobbyBland1996.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBobby Blue Bland
Ի ծնե անունՌոբերտ Կալվին Բլենդ
Ծնվել է1930 հունվարի 27
Ռոզմարկ, Թենեսի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էհունիսի 23, 2013(2013-06-23) (տարիքը 83)
Ջերմանթաուն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերբլյուզ
սոուլ բլյուզ
R&B
սոուլ
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, խմբի առաջատար
Գործիքներվոկալ
հարմոնիկա
ԼեյբլChess, Modern, Malaco, Duke, ABC
Պարգևներ
Գրեմի կյանքի նվաճումների համար
Կայքbobbybluebland.com
Commons-logo.svg Bobby Bland Վիքիպահեստում

Բլենդը 1981 թվականին ընդգրկվել է Բլյուզի փառքի սրահում, իսկ 1992 թվականին՝ Ռոքնռոլի փառքի սրահում։ Նա 1997 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի։

Վաղ տարիներըԽմբագրել

Բլենդը ծնվել է Թենեսի նահանգի Ռոզմարկ քաղաքում։ Նրա հայրը՝ Այ Ջի Բրուքսը, ընտանիքը լքել է Ռոբերտ Բլեդնի ծնվելուց հետո։ Ռոբերտն իր Բլենդ ազգանունը վերցրել է խորթ հորից։ Բոբբի Բլենդը դպրոց չի հաճախել և երբեք կրթություն չի ստացել[8]։

1947 թվականին մոր հետ Մեմֆիս տեղափոխվելուց հետո նա սկսել է երգել գոսպել (ավետարանական երաժշտություն) խմբերում։ Նա այցելում էր քաղաքի հանրահայտ Բիլ փողոցը (Beale Street), որտեղ շփվել է այնպիսի հանրահայտ երաժիշտների հետ, ինչպիսիք են Բի Բի Քինգը, Ռոսկո Գորդոնը, Ջունիոր Պարկերը, Ջոն Էյսը[9]։

Վաղ կարիերանԽմբագրել

1950-1952 թվականներին Բոբբի Բլեդնը մի շարք երգեր է ձայնագրել, որոնք հաջողություն չբերեցին։ Նա երկու տարի ծառայել է ԱՄՆ բանակում, որտեղ ստեղծագործում էր երգիչ Էդդի Ֆիշերի հետ։ Բլենդը 1954 թվականին վերադարձավ Մեմֆիս, որտեղ պայմանագիր ստորագրեց Duke Records-ի հետ։ Ստուդիայի համար նա առաջին սինգլը թողարկեց 1955 թվականին։

1956 թվականին նա շրջագայության մեկնեց Ջունիոր Պարկերի հետ և սկզբնական շրջանում նրա վարորդն էր։ Նա օգնել է նաև Բի Բի Քինգին և Ռոսկո Գորդոնին[10] : Հետաքրքիր է, որ ի տարբերություն բլյուզ երաժիշտների մեծամասնության, Բլենդը ոչ մի գործիք չէր նվագում։

Հաջողությունները և հետագա կարիերանԽմբագրել

Բոբբի Բլենդի հաջողությունները սկսել են 1957 թվականին, երբ Farther Up the Road կատարմամբ զբաղեցրեց R&B չարթի առաջին հորիզոնականը։ Դրան հաջորդեցին ևս մի քանի հիթեր՝ Little Boy Blue (1958)։ Նույն թվականին նա Պարկերի հետ միասին թողարկեց Blues Consolidated ալբոմը։ Նրա ստեղծագործություններից R&B չարթում առաջին հորիզոնականն են զբաղեցրել նաև I Pity The Fool-ը, That's The Way Love Is-ը (1963 թ.)։

Ֆինանսական դժվարությունները 1968 թվականին տիպեցին նրան ցրել իր խումբը։ Նա դեպրեսիայի մեջ հայտնվեց և տրվեց հարբեցողությանը, սակայն 1971 թվականին դադարեցրեց խմելը[7]։ Նրան ձայնագրող Duke Records ընկերությունը գնեց ABC Records-ը, որտեղ Բոբբի Բլենդը թողարկեց մի շարք հաջող ալբոմներ, օրինակ, His California Album-ը և Dreamer-ը։ His California Album-ի This Time I’m Gone For Good երգը Բլենդին վերադարձրեց փոփ ոճի թոփ 50 և R&B թոփ 10։

Այս շրջանում Բլենդը կատարեց R&B ամենաուժեղ կատարումներից մեկը՝ Ain't No Love in The Heart of the City-ն։ Այն դարձավ 2011 թվականին էկրան բարձրացած «Լինքոլն փաստաբանի համար» ֆիլմի սաունդթրեքը։

Երաժիշտը 1985 թվականին պայմանագիր ստորագրեց Malaco Records ստուդիայի հետ, որտեղ մի քանի ալբոմ թողարկեց և մի շարք համերգներում հանդես եկավ Բի Բի Քինգի հետ միասին։ Երկու երաժիշտները 1970-ականներին համագործակցել են 2 ալբոմի թողարկման գործում։

1992 թվականին Բլենդն ընդգրկվել է ՌոքնՌոլի Փառքի սրահում՝ որպես «Մեմֆիսի Բիլ սթրիթից երկրորդ լավագույնը Բի Բի Քինգից հետո[11]։

ՄահըԽմբագրել

Բոբբի Բլենդը ստեղծագործել է մինչև կյանքի վերջը։ Նա մահացել է Ջերմանթաունում գտնվող իր տանը 2013 թվականի հունիսի 23-ին։

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիայի ալբոմներԽմբագրել

  • Two Steps from the Blues (Duke 1961/MCA 2002)
  • Here's the Man! - 1962 (Duke Records)
  • Call On Me/That's The Way Love Is - 1963 (Duke Records)
  • Ain't Nothing You Can Do - 1964 (Duke Records)
  • The Soul of The Man - 1966 (Duke Records)
  • Touch of The Blues - 1967 (Duke Records)
  • Spotlighting The Man - 1969 (Duke Records)
  • His California Album - 1973 (Dunhill Records)
  • Dreamer - 1974 (Dunhill Records)
  • Get On Down - 1975 (ABC Records)
  • Reflections In Blue - 1977 (ABC Records)
  • Come Fly With Me - 1978 (ABC Records)
  • I Feel Good, I Feel Fine - 1979 (MCA Records)
  • Sweet Vibrations - 1980 (MCA 27076) (tribute to Joe Scott)
  • Try Me, I'm Real - 1981 (MCA 5233)
  • Here We Go Again - 1982 (MCA 5297)
  • Tell Mr Bland - 1983 (MCA 5425)
  • You've Got Me Loving You - 1984 (MCA 52436)
  • Members Only - 1985 (Malaco Records)
  • After All - 1986 (Malaco Records)
  • Blues You Can Use - 1987 (Malaco Records)
  • Midnight Run - 1989 (Malaco Records)
  • Portrait of the Blues - 1991 (Malaco Records)
  • Years of Tears - 1993 (Malaco Records)

Կենդանի ալբոմներԽմբագրել

  • Together for the First Time (Բի Բի Քինգի հետ) - 1974 (ABC)
  • Bobby Bland and B. B. King Together Again...Live - 1976 (ABC)
  • Live On Beale Street - 1998 (Malaco Records)

Համատեղ ալբոմԽմբագրել

  • Blues Consolidated - 1958 (Duke Records) (Ջունիոր Պարկերի հետ)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Singer Bobby 'Blue' Bland dies at 83
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. Internet Movie Database — 1990.
  5. Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #134775228 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. 7,0 7,1 «Bobby 'Blue' Bland»։ Livinblues։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-24-ին։ Վերցված է 2014-11-26 
  8. «Bobby Bland»։ The Telegraph։ հունիսի 24, 2013 .
  9. Russell Tony (հունիսի 24, 2013)։ «Bobby 'Blue' Bland obituary»։ The Guardian .
  10. «Bobby Blue Bland»։ Pbase, soulful impressions 
  11. «Bobby Bland»։ BBC News։ 2013-06-24 

Արտաքին հղումներԽմբագրել