Չիեսա դի Սան Սեբաստիանո (անգլ.՝ Church of Saint Sebastian), 16-րդ դարի կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Իտալիայի Վենետիկ քաղաքի Դորսոդուրոյի շրջանում։ Եկեղեցում պահվում է նկարիչ Պաոլո Վերոնեզեի նկարների շարքը, ինչպես նաև Տինտորետտոյի և Տիցիանի նկարները։ Եկեղեցին նաև Վենետիկյան եկեղեցիների երգչախմբային ասոցացիայի մաս է կազմում։ Այն գտնվում է Կամպո դի Սան Սեբաստիանոյի վրա՝ Ռիո դի Սան Բազիլիոյի մոտ, շատ մոտ է Գիուդեկա ջրանցքին։ Այն Վենետիկի հինգ քվեարկող եկեղեցիներից մեկն է, որոնցից յուրաքանչյուրը քաղաքի միջոցներով կառուցվել է ժանտախտի համավարակից հետո[1]։ Շինարարությունից հետո եկեղեցին նվիրվել է ժանտախտի դեմ պայքարի գլխավոր սրբին, այս դեպքում Սուրբ Սեբաստիանին։

Սան Սեբաստիանո
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՏարածաշրջանԴորսոդուրո
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՎենետիկի պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը1506 և 16-րդ դար
ՆվիրվածՍուրբ Սեբաստիան
ԱնվանվածՍուրբ Սեբաստիան
ՃարտարապետAntonio Abbondi?
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված1506 և 16-րդ դար
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 San Sebastiano (Venice) Վիքիպահեստում
Զանգակատուն և ապսիդ

Պատմություն խմբագրել

Սան Սեբաստիանոն տեղակայված է նախկին հիվանդանոցի տարածքում, որը հիմնադրվել է Գերոլիմին հայրերի կողմից 1393 թվականին։ 1396 թվականին հիվանդանոցին մոտ կառուցվել է աղոթատուն, որը նվիրված էր Սուրբ Մարիամին։ Հետագայում այն ընդլայնվել է, և 1468 թվականին վերածվել եկեղեցու` նվիրված սբ. Սեբաստիան նահատակին, որը Եվրոպայում եղել է ժանտախտի և համաճարակների դեմ պայքարի գլխավոր հովանավոր-սրբերից։ Ուստի եկեղեցին համարվում է Վենետիկի մեծ ժանտախտ-եկեղեցիներից մեկը, որը կառուցվել է աստվածային պատիժը մեղմացնելու համար, ինչպիսին համավարակը դիտվում էր միջնադարում[2]։

1506 թվականից սկսած մի շարք փոփոխություններ, ներառյալ վերակառուցումն ու ընդլայնումը, որոնք վերահսկում էր ճարտարապետ Անտոնիո Աբոնդին (հայտնի է որպես Սկարպանինյո), եկեղեցուն տվել է ներկայիս տեսքը։ Ընդարձակումն ավարտվել է 1548 թվականին, և 1562 թվականին եկեղեցին ի վերջո օծվել է[3]։ Այն ունի միանավ կառուցվածք, որը նախագծված է լատինական խաչի վրա։ Այն ունի գավիթ, որից վեր գտնվում է երգչախումբը, և ապսիդ, որից ցած` գմբեթի տակ, կանգնում է քահանան[4]։ Եկեղեցու ճարտարապետական ոճը Վերածննդի է[2]։ Վերականգնման նախագիծը ձեռնարկվել է 1867 թվականին[5]։

Արտաքին տեսք խմբագրել

Սան Սեբաստիանոն ունի պարզ ճակատ, որը պարունակում է ճակտոն՝ նետից վիրավորված սուրբ Սեբաստիանի պատկերը։ Դռան մոտ են գտնվում եկեղեցու հետ առավել սերտ կապ ունեցող երկու սրբերի՝ սուրբ Սեբաստիանի և սուրբ Ջերոմի փոքր պատկերները[2]։

Ներքին հարդարանք խմբագրել

Եղբայր Բերնարդո Տորլիոնիի հանձնարարականի համաձայն՝ Վերոնայում ծնված նկարիչ Պաոլո Վերոնեզեն 1555-1570 թվականներին անցկացրել է երեք շրջան՝ զարդարելով Սան Սեբաստիանոյի ներսում գտնվող տարբեր հատվածներ։ Այն ներառում էր նկարներ, առաստաղի կտավներ և ֆրեսկոներ` նավի և խորանի պատերին։ Վերոնեզեն նաև զարդարել է սրբարանի և երգչախմբի մասերը, իսկ ավարտելուց հետո` երգեհոնի և խորանի մեծ մասը[3]։

Նավի կտրված առաստաղը պարունակում է երեք նկարներ, որոնք պատկերում են Եսթերի գրքի դրվագները, որոնք Վերոնեզեն ավարտել է 1556 թվականին։ Երգչախմբի ետևում գտնվող նկարներում պատկերված է Սուրբ Սեբաստիանի կյանքը, որին նվիրված է եկեղեցին։ Երգեհոնի դռները և ճակատը պարունակում են երեք մաս. The Presentation of Jesus in the Temple, The Washing of Sacrificial Animals in the Temple և The Nativity[4]: Վերոնեզեն նաև նկարել է Աստվածամոր համբարձումը գմբեթում, սակայն այն ոչնչացվել է 18-րդ դարում[6]։

Բարձր գմբեթի ետևում գտնվող նկարը եղել է Վերոնեզեի եկեղեցում ավարտված վերջին աշխատանքը։ Այն տեսարան է, որը պատկերում է փառքի մեջ գտնվող Մադոննային Սուրբ Սեբաստիանի և այլ սրբերի հետ և ավարտվել է 1570 թվականին։ Նկարն ամրացված է նկարչի սեփական դիզայնով բազմագույն մարմարե շրջանակում, որը պատվիրել է վենետիկցի ազնվականուհի Լիզե Քուերինին 1559 թվականին[6]։ Վերոնեզեի կողմից նկարի գաղափարը և կատարումը կարող էին համընկնել Տրենտի խորհրդի վերջին նստաշրջանների հետ, որը 1564 թվականին հրապարակել է մի շարք հրամանագրեր։ Այս հրամանագրերը դատապարտում էին բողոքական պատկերամարտություններ և նորից շեշտը դնում սրբերի պատկերների ոգեշնչող արժեքի վրա (մասնավորապես՝ նահատակության տեսարանների միջոցով)[6]։

Եկեղեցում նրա տասնամյակների աշխատանքից հետո Վերոնեզեն 1588 թվականին մահից հետո թաղվել է այնտեղ[5]։ Գերեզմանը գտնվում է սրբավայրի ձախ կողմում[3]։

Եկեղեցում հայտնաբերված այլ նշանավոր գործերից են Տիցիանի Սբ. Նիկոլասը (1563) և Փարիզ Բորդոնեի, Յակոպո Սանսովինոյի, Յակոպո Պալմա Կրտսերի և Ալեսանդրո Վիտորիայի ստեղծագործությունները։ Ավանդատան մեջ կան Տինտորետտոյի և Բոնիֆացիո Վերոնեզեի ստեղծագործությունները[4]։

Վերոնեզեի նկարները Սան Սեբաստիանոյում
         
Կույսը սրբերի հետ Մորդեցայի հաղթանակը Վաշտի արտաքսումը Սբ. Սեբաստիանի նահատակը Կամար Սբ. Սեբաստիանի համար
         
Ավետում
(1558)
Սբ. Լաուրենսի նահատակություն
(c. 1565)
Սբ. Սեբաստիանի նահատակություն
(1558)
Նահատակություն սուրբ Մարկոսի և Մարսելինուսի


(մոտ 1565)

Սուրբ Սեբաստիան նախատում է Դիոկղետիանոսին


(1558)

         
Ահասուերուսի կողմից թագադրված Եսթեր Կույսի թագադրում Տաճարի ներկայացում
(1560)
Բեթեսդայի կրոնական դրամ
(երգեհոնի վահանակ)
Երգեհոն վահանակի հետ
         
Սբ. Մատթեոս Սբ. Մարկոս Սբ. Ղուկաս Սբ. Ջոն Զարդափոսերով առաստաղ Վերոնեզեի կտավներով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Avery, Harold (February 1966). «Plague churches, monuments and memorials». Proc. R. Soc. Med. 59 (2): 110–116. PMC 1900794. PMID 5906745.
  2. 2,0 2,1 2,2 Allen, Grant (1898). Venice. London: G. Richards. էջեր 116–119. ISBN 0-665-05089-5.
  3. 3,0 3,1 3,2 «Church of St Sebastiano». VeneziaSi. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Church of San Sebastiano». Chorus Associazione. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 Hutton, Edward (1954). Venice and Venetia (4th ed.). էջ 141. ISBN 1-4446-4992-2.
  6. 6,0 6,1 6,2 Humfrey, Peter (2000). «Veronese's High Altarpiece for San Sebastiano». In Martin, John Jeffries; Romano, Dennis (eds.). Venice reconsidered: the history and civilization of an Italian city-state, 1297-1797. Baltimore: Johns Hopkins University Press. էջեր 365–388. ISBN 0-8018-7308-8.

Արտաքին հղումներ խմբագրել