Սան Դիեգոյի համալսարան

մասնավոր համալսարան Սան Դիեգոյում, Կալիֆորնիա, ԱՄՆ

Սան Դիեգոյի համալսարան (անգլ.՝ University of San Diego, USD), մասնավոր կաթոլիկ հետազոտական համալսարան Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ 1949 թվականի հուլիսին գրանցվելով որպես Սան Դիեգոյի անկախ քոլեջ կանանց համար և Սան Դիեգոյի համալսարան (բաղկացած տղամարդկանց քոլեջից ու իրավաբանական դպրոցից)՝ 1972 թվականին այդ գիտական հաստատությունները միավորվել են Սան Դիեգոյի համալսարան անվան տակ[6]։ Այդ ժամանակից ի վեր համալսարանն ընդլայնվել է ու ներառել ինը բակալավրիատի և ասպիրանտուրայի դպրոցներ, ինչպես նաև Շայլի-Մարկոսի ճարտարագիտական դպրոցը, Ջոան Բ. Կրոկի անվան խաղաղության դպրոցը և իրավաբանական դպրոցը։ Իրականացնում է բակալավրիատի և ասպիրանտուրայի 89 ծրագրեր, ընդունում է մոտավորապես 9,073 բակալավրիատի, ասպիրանտուրայի և իրավագիտության ուսանողների։ Դասակարգված է բարձր հետազոտական գործունեություն իրականացնող դոկտորական համալսարանների «R2» շարքում[7]։

Սան Դիեգոյի համալսարան
Տեսակմասնավոր համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
Հիմնադրված է1949
Ընդհանուր անձնակազմ2365 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունԳիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[2][3] և Հետազոտական գրադարանների կենտրոն[4][5]
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՍան Դիեգո
Հասցե5998 Alcala Park, San Diego, CA, 92110-2492[1]
Կայքsandiego.edu(անգլ.)
Սան Դիեգոյի համալսարան (ԱՄՆ)##
Սան Դիեգոյի համալսարան (ԱՄՆ)
Սան Դիեգոյի համալսարան, ԱՄՆ
 University of San Diego Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Սան Դիեգոյի համալսարանի Անեղծ ծխական եկեղեցին, որը ցույց է տալիս ճամբարի ճարտարապետական ոճը

1949 թվականին գրանցվել են Սան Դիեգոյի կանանց քոլեջն ու Սան Դիեգոյի համալսարանը, որի կազմում էին գտնվում նաև տղամարդկանց քոլեջն եւ իրավաբանական դպրոցը[8][9][10]։ Կանանց քոլեջն իր դռները բացել է առաջին կուրսեցիների առջև 1952 թվականին։ Այդ ժամանակվա Սան Դիեգոյի թեմի եպիսկոպոս գերապատվելի Չառլզ Ֆ. Բադդին և Հիսուսի Սուրբ Սրտի Ընկերության բարձրակարգ տեղապահ վերապատվելի մայր Ռոզալի Հիլը հաստատությունը վարձակալել են իրենց համապատասխան կազմակերպություններից ստացված միջոցներից՝ որպես «Ալկալայի այգի» հայտնի մի տարածքի վրա, որն անվանվել էր ի պատիվ Սա Դիեգո դե Ալկալայի։ 1954 թվականին բացվել են տղամարդկանց քոլեջն ու իրավաբանական դպրոցը[11]։ Մոտ երկու տասնամյակ այս դպրոցները համագոյակցել են Ալկալի այգում։ 1972 թվականին ստեղծվել է Սան Դիեգոյի միավորված համակրթական համալսարանը և այդ ժամանակից ի վեր համալսարանն արագ զարգացել է և կարողացել ավելացնել իր ակտիվներն ու ակադեմիական ծրագրերը․ ուսանողները, տեղական համայնքը, հովանավորները, շրջանավարտները և շատ կազմակերպություններ անբաժան դեր են խաղացել համալսարանի զարգացման գործում։

 
Ալկալայի համալսարանն Իսպանիայում

1972 թվականի միավորումից հետո համալսարանի զգալի ընդլայնում է տեղի ունեցել 1980-ական թվականների կեսերին, ինչպես նաև 1998 թվականին, երբ բարերար և ՄաքԴոնալդսի ֆինանսիստ Ռեյ Քրոքի կինը՝ Ջոան Քրոքը, Խաղաղության և արդարության ինստիտուտի կառուցման նպատակով Սան Դիեգոյի համալսարանին նվիրաբերել է $25 միլիոն դոլլար։ Քոլեջին տրամադրված այլ նշանակալից նվիրատվություններից են եղել քաշի կորստի մագնատ Ջենի Քրեյգի կողմից[12], գյուտարար Դոնալդ Շայլիի[13], ներդրումային բանկիր և շրջանավարտ Բերտ Դեղերիի կողմից բազմամիլիոն դոլարի նվերների տեսքով, իսկ մահից հետո տիկին Քրոքը խաղաղության դպրոցին թողել է ևս 50 միլիոն դոլլարի նվիրատվություն, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել կառուցել համապատասխանաբար Ջենի Քրեյգի տաղավարը (մարզական ասպարեզ), Դոնալդ Պ. Շայլիի անվան գիտության և տեխնոլոգիայի կենտրոնը, Ջոան Բ. Քրոքի անվան Խաղաղության ուսուցման դպրոցը և Դեղերիի շրջանավարտների կենտրոնը։ Արդյունքում՝ Սան Դիեգոյի համալսարանը ի վիճակի է եղել հյուրընկալել Արևմտյան ափի կոնֆերանսի (WCC) բասկետբոլի մրցաշարերը 2002, 2003 և 2008 թվականներին և այլ միջոցառումներ։ Շայլիի նվերը համալսարանին տրամադրել է լրացուցիչ և ավելի առաջադեմ ուսուցման լաբորատորիաներ, քան այն ունեցել է նախկինում։

2018 թվականի աշնանը Սան Դիեգոյի համալսարանի ուսանողների ընդհանուր թիվը կազմել է 8,905 բակալավրի, մագիստրատուրայի և իրավագիտության ուսանող[14]։

Միջավայր և գտնվելու վայր խմբագրել

 
Միշն ծովածոցի ու Ծովաշխարհի տեսարանը ճամբարից

Ալկալա զբոսայգին գտնվում է Միշն ծովածոցին ու Սան Դիեգոյի այլ մասերին նայող սեղանաձև լեռների վրա։ Համալսարանի հիմնադրի փիլիսոփայությունը հենվել է այն հավատի վրա, թե գեղեցիկ միջավայրում սովորելը կարող է բարելավել ուսանողների կրթության որակը։ Հետևաբար համալսարանի շենքերը կառուցված են 16-րդ դարի իսպանական վերածննդի պլատերեսկո ճարտարապետական ոճով՝ հարգանքի տուրք մատուցելով Սան Դիեգոյի կաթոլիկ ժառանգությանը և Ալկալայի համալսարանին։ 2011 թվականի սեպտեմբերին համարվել է Միացյալ Նահանգների ամենագեղեցիկ համալսարաններից մեկը[15]։

Համալսարանը գտնվում է Սան Դիեգո քաղաքի կենտրոնից մոտավորապես երկու մղոն դեպի հյուսիս, Լինդա Վիստա համայնքի Միշն հովտի հյուսիսային մասում։ Ալկալա զբոսայգու ամենաարևմտյան ծայրերից երևում են Միշն Հիլզ, Հին քաղաք, Փոինթ Լոմա, Օվկիանոս լողափ, Բեյ Պարկ, Միշն լողափ և Խաղաղօվկիանոսյան լողափ համայնքները։ Ճամբարից տեսանել են նաև Խաղաղ օվկիանոսը, Սան Դիեգո նավահանգիստը, Կորոնադո կղզիներն ու Լա Խոլյան։

Վարչարարություն խմբագրել

Լինելով կաթոլիկ համալսարան՝ այլևս ուղղակիորեն չի կառավարվում Սան Դիեգոյի հռոմեական կաթոլիկ թեմի կողմից։ Այսօր համալսարանի գործունեությունը կառավարում է աշխարհիկ տնօրենների խորհուրդը։ Այդուհանդերձ, Սան Դիեգոյի եպիսկոպոս Ռոբերտ Ու․ ՄքԷլռոյը պահպանում է իր տեղը որպես մշտական անդամ ու դպրոցի կողմից «կաթոլիկ» անվանման վերահսկողությունը։

Կրթական ծրագրեր խմբագրել

 
2003 թվականին բացված Դոնալդ Փ․ Շայլիի անվան գիտության և տեխնոլոգիայի կենտրոնը

Սան Դիեգոյի համալսարանն առաջարկում է ավելի քան 80 ծրագրեր բակալավրիատի, մագիստրոսական և դոկտորանտուրայի մակարդակներում։ Բաժանված է վեց դպրոցների ու քոլեջների։ Արվեստի և գիտությունների քոլեջը և Իրավաբանական դպրոցը համալսարանի ամենահին ակադեմիական բաժիններն են։

Բարձրագույն կրթության հաստատությունների Կարնեգիի դասակարգմամբ համալսարանն ունի R2 Բարձր հետազոտական գործունեությամբ դոկտորական համալսարանի վարկանիշ։ Քարնեգին այս վարկանիշը տալիս է «այն հաստատություններին, որոնք շնորհել են առնվազն 20 գիտական/կրթաթոշակային գիտությունների դոկտորի կոչումներ և ունեցել են առնվազն 5 միլիոն դոլար ընդհանուր հետազոտական ծախսեր։

Վարկանիշ խմբագրել

2021 թվականին «Լավագույն ընտրության դպրոցները» Սան Դիեգոյի համալսարանը դասել են քաղաքային ամենագեղեցիկ համալսարանի կարգում[16]։

2013 թվականին «QS Global 200 Business Schools» բրիտանական ընկերությունը Սան Դիեգոյի համալսարանի MBA ծրագիրը համարել է 59-րդը Հյուսիսային Ամերիկայում[17]։

2014 թվականին համարվել է Միացյալ Նահանգների լավագույն 482-րդ քոլեջը «Payscale և CollegeNet» քոլեջների վարկանիշների սոցիալական շարժունակության ինդեքսի կողմից[18]։

2021 թվականին «The Princeton Review»- ն Սան Դիեգոյի համալսարանը համարել է 6-րդ ամենագեղեցիկը, 8-րդը կյանքի լավագույն որակի առումով, արտերկրում սովորելու ամենահայտնի 14-րդ ծրագիրը և 18-րդ կանաչ քոլեջը[19]։

Նշանավոր շրջանավարտներ խմբագրել

  • Սատամ բին Աբդուլազիզ Ալ Սաուդ, 1965 (BA), 1975 թվականի Սան Դիեգոյի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[26], Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի ավագ անդամ, թագավոր Աբդուլազիզի որդին, Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադի 12-րդ կառավարիչ։
  • Կառլոս Բուստամանտե, 1969 (BA), Տիխուանայի քաղաքապետ[27]։
  • Ջորջ Կոկեր, 1976 (BA), Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հանգստի անցած հրամանատար, որը Վիետնամի պատերազմի ընթացքում որպես ռազմագերի ցուցաբերած արտասովոր հերոսության համար արժանացել է ռազմածովային խաչի[28]։
  • Սալվատորե Կորդիլեոնե, 1978 (JCD), Կանոնական իրավունք, Սան Ֆրանցիսկոյի արքեպիսկոպոս[29]։
  • Էրիկ Մասելմեն, 1978 (BA), ամերիկացի բասկետբոլի մարզիչ, ներկայումս հանդիսանում է Նևադայի համալսարանական բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչն ու «Սակրամենտո Քինգսի» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» նախկին գլխավոր մարզիչը[30]։
  • Լոուել ՄքԱդամ, 1983 (MBA), Verizon Communications ընկերության նախագահ և գործադիր տնօրեն, որին անդամագրվել է 2000 թվականին[31][32]։
  • Խուան Վարգաս, 1983 (BA), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Կալիֆոռնիայի 51-րդ կոնգրեսական շրջանից[33]։
  • Լորենցո Ֆերտիտա, 1991 (BBA), ձեռնարկատեր, կազինոյի գործադիր և սպորտի խթանող (MMA)[34]։
  • Էնդրյու Ֆայերստոն, 1998 (BBA), ձեռնարկատեր, կազինոյի գործադիր և սպորտի խթանող (MMA)[35]։
  • Մոնտե Վռեմ, 2000 (JD & MBA), մասնավոր բաժնետիրական «StepStone Group» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն[36]։
  • Ռայան Զինկե, 2003 (MS), Միացյալ Նահանգների ներքին գործերի նախկին նախարար[37]։
  • Ջոնի Քիմ, 2013 (BA), ԱՄՆ ռազմածովային ուժերի բժիշկ, տիեզերագնացության թեկնածու[38]։
  • Թոդ Գլորիա, 2000 (BA), Կալիֆոռնիայի նահանգային ժողովի նախկին անդամ ու Սան Դիեգոյի ներկայիս քաղաքապետ[39]։
  • Ջոկո Վիլինկ, հեղինակ, փոդքասթեր ու Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի պաշտոնաթող սպա[40]։
  • Ռայլի Ադամս, «Վոշինգթոն նեշնլզի» բեյսբոլի հիմնական լիգայի խաղացող[41]։
  • Էլիսոն Էրմիթիջ, նախկին լողորդ և դերասանուհի։
  • Փոլ Սյուալդ, «սիեթլ մարիներսի» բեյսբոլի հիմնական լիգայի խաղացող[42]։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://sparcopen.org/who-we-are/members/
  3. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  4. http://www.crl.edu/membership/members
  5. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  6. «History of the University of San Diego»։ SanDiego.edu։ University of San Diego։ Արխիվացված է օրիգինալից July 15, 2021-ին։ Վերցված է September 16, 2021 
  7. «Carnegie Classifications Institution Lookup»։ carnegieclassifications.iu.edu։ Center for Postsecondary Education։ Արխիվացված է օրիգինալից 1 August 2021-ին։ Վերցված է 13 September 2020 
  8. «Congressional Record: Senate: Vol. 155 Part 5»։ United States Government Printing Office։ 2009։ էջ 6066։ Վերցված է January 5, 2019։ «However, it was in 1949 that the Most Reverend Charles Francis Buddy, first Bishop of the Diocese of San Diego, and Reverend Mother Rosalie Clifton Hill, Vicar Superior of the U.S. Western Vicariate of the Society of the Religious of the Sacred Heart of Jesus, obtained charters from the State of California to establish San Diego University and the San Diego College for Women, respectively.» 
  9. Ristine Jeff (July 28, 1999)։ «University of San Diego at 50 Faith in Future»։ The San Diego Union-Tribune։ էջ B-1։ «Nov. 22, 1949 -- The State of California grants a charter for San Diego University (College for Men and School of Law) ... Dec. 2, 1949 -- The State of California grants a charter for San Diego College for Women.» 
  10. Mellin Maribeth, Onstott Jane, Devlin Judith (April 22, 2009)։ Insiders' Guide® to San Diego։ Rowman & Littlefield։ էջ 307։ ISBN 9780762755790։ Վերցված է January 5, 2019 
  11. «University of San Diego Buildings and Campus | City of San Diego Official Website»։ www.sandiego.gov (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2018-ին։ Վերցված է September 25, 2018 
  12. LLC CurtCo/SDM (December 2006)։ San Diego Magazine (անգլերեն)։ CurtCo/SDM LLC 
  13. Robbins Gary։ «USD gets $20 million for engineering school»։ sandiegouniontribune.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2018-ին։ Վերցված է September 25, 2018 
  14. «University of San Diego Facts - University of San Diego»։ www.sandiego.edu (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 13, 2018-ին։ Վերցված է September 25, 2018 
  15. «"America's Most Beautiful College Campuses", Travel+Leisure (September 2011)»։ Արխիվացված է օրիգինալից November 12, 2013-ին։ Վերցված է November 15, 2013 
  16. «The 50 Most Beautiful Urban College Campuses»։ Best Choice Schools։ Best Choice Schools։ 2021։ Վերցված է August 25, 2021 
  17. [1] Archived June 26, 2013, at the Wayback Machine.
  18. «Social Mobility Index»։ Social Mobility Index։ CollegeNet and PayScale։ 2014։ Արխիվացված է օրիգինալից May 24, 2015-ին։ Վերցված է June 5, 2015 
  19. «University of San Diego - The Princeton Review College Rankings & Reviews»։ www.princetonreview.com։ Արխիվացված է օրիգինալից August 25, 2021-ին։ Վերցված է 2021-08-25 
  20. [Dansby, Andrew (September 10, 2009), "Jim Parsons find smart comedy role", Houston Chronicle] Կաղապար:Verify source
  21. «Ex-Bonanza star improves his baseball stock as collegian»։ Las Vegas Sun (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 2, 2018-ին։ Վերցված է December 2, 2018  Կաղապար:Verify source
  22. Knufken Kelly (2006)։ «Townsend: The Tough Cookie»։ USD Magazine (San Diego, CA: University of San Diego) (Summer)): 25։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2019-ին։ Վերցված է December 23, 2016  Կաղապար:Verify source
  23. English Vogue։ «Mario Testino»։ Արխիվացված է օրիգինալից December 22, 2016-ին։ Վերցված է December 23, 2016  Կաղապար:Verify source
  24. «Whelan, Thomas J. | Federal Judicial Center»։ www.fjc.gov (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2018-ին։ Վերցված է December 2, 2018  Կաղապար:Verify source
  25. Marguerite Ward (January 24, 2017)։ «Chicago Cubs President Theo Epstein shares his 20% rule for getting ahead in your career»։ CNBC 
  26. «USD Magazine / SUMMER 2013»։ UNIVERSITY OF SAN DIEGO։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2016-ին։ Վերցված է August 14, 2015 
  27. «New Tijuana mayor brings binational credentials Page 1 of 2»։ UTSanDiego.com։ November 27, 2010։ Վերցված է August 14, 2014 
  28. «TROOP, CREW AND PACK 179»։ June 30, 2010։ Արխիվացված է օրիգինալից June 30, 2010-ին։ Վերցված է December 2, 2018 
  29. Cordileone Salvatore։ «Archbishop»։ sfarchdiocese.org։ Արխիվացված է օրիգինալից July 23, 2017-ին։ Վերցված է July 23, 2017 
  30. «NBA.com Eric Musselman»։ www.nba.com։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2018-ին։ Վերցված է December 2, 2018 
  31. «Verizon communications inc»։ BusinessWeek։ Արխիվացված է օրիգինալից February 19, 2011-ին։ Վերցված է December 23, 2016 
  32. «Lowell McAdam Wall Street Journal»։ topics.wsj.com։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2017-ին։ Վերցված է December 23, 2016 
  33. «Full Biography»։ Congressman Juan Vargas (անգլերեն)։ December 11, 2012։ Արխիվացված է օրիգինալից December 21, 2018-ին։ Վերցված է December 2, 2018 
  34. Real Time Ranking։ «Lorenzo Fertitta»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից June 17, 2019-ին։ Վերցված է April 6, 2016 
  35. Sennhauser Morgan (September 19, 2016)։ «What Happened to Andrew Firestone- News & Updates - Gazette Review»։ Արխիվացված է օրիգինալից December 24, 2016-ին։ Վերցված է December 23, 2016 
  36. «Monte Brem»։ www.bloomberg.com։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2018-ին։ Վերցված է March 12, 2017 
  37. «Senate confirms Montana Rep. Ryan Zinke as Interior secretary»։ Los Angeles Times։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2018-ին։ Վերցված է December 2, 2018 
  38. «Two USD Alumni Among NASA's 12 Newest Astronaut Candidates»։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2018-ին։ Վերցված է December 2, 2018 
  39. Lipkin Maureen Cavanaugh, Michael։ «San Diego City Councilman Todd Gloria Prepares For Assembly Swearing In»։ Արխիվացված է օրիգինալից December 24, 2016-ին։ Վերցված է December 23, 2016 
  40. «6 College Mind Hacks From a Navy SEAL»։ The Odyssey Online։ May 16, 2016 
  41. Kenney Kirk։ «USD catcher Riley Adams selected by Toronto in third round of MLB Draft»։ San Diego Union-Tribune։ Վերցված է July 31, 2017 
  42. «Paul Sewald Baseball Stats by Baseball Almanac»։ Վերցված է September 16, 2021 

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Boudoin. Burt J. (2001). Fortress on the Hill: Founding the University of San Diego and the San Diego College for Women, 1942-1963 Mission Hills, CA: Saint Francis Historical Society, 0967847737 OCLC 46882831
  • Engstrand Iris H. Wilson, White, Clare (1989)։ The First Forty Years: A History of the University of San Diego 1949–1989։ San Diego, CA: University of San Diego։ էջ 121  OCLC 22975773 and 20464871

Արտաքին հղումներ խմբագրել