Սանտյագո Կանյիսարես

իսպանացի ֆուտբոլիստ

Խոսե Սանտյագո Կանյիսարես Ռուիս (իսպ.՝ José Santiago Cañizares Ruiz; դեկտեմբերի 18, 1969(1969-12-18)[1][2], Մադրիդ, Իսպանիա[3]), իսպանացի ֆուտբոլային դարպասապահ և ավտոարշավորդ։ 45 հանդիպում է անցկացրել Իսպանիայի ազգային հավաքականում, 1994, 1998, 2006 թվականների աշխարհի և 1996, 2000, 2004 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 1992 թվականի օլիմպիական չեմպիոն։

Սանտյագո Կանյիսարես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 18, 1969(1969-12-18)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա[3]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Կանյիսարեսը Մադրիդի «Ռեալի» սան է։ 1988-1998 թվականներին Սանտյագոն փորձում էր ամրապնդվել թիմում։ Սկզբում «սերուցքայինների» ղեկավարությունը խաղացողին վարձակալությամբ էր տալիս «Էլչեին», «Մերիդային» և «Սելտային» (որի կազմում Կանյիսարեսը նորամուտը նշել է Պրիմերայում)։ 1994 թվականին Սանտյագոն չի վարձակալվել և 4 մրցաշրջան մնացել է մադրիդյան ակումբում, սակայն երկար ժամանակ նա մնացել է որպես պահեստային դարպասապահ՝ սկզբում փոխարինելով Ֆրանցիսկո Բույոյին, իսկ ավելի ուշ՝ Բոդո Իլլգներին: Առաջին մրցաշրջանում՝ 1997/98 Կանյիսարեսը հանդես է եկել որպես «Ռեալի» հիմնական դարպասապահ։ Սանտյագոն մասնակցել է 26 հանդիպման, Իլգները՝ 12։

1998 թվականին Կանյիսարեսը տեղափոխվել է «Վալենսիա», որտեղ պետք է փոխարիներ կարիերան ավարտած Անդոնի Սուբիսարետային։ Սանտյագոն 21-րդ դարասկզբի «Վալենսիայի» կարևոր ֆուտբոլիստ էր, որն իրեն վառ էր դրսևորում թե ազգային, թե միջազգային ասպարեզում։ Կանյիսարեսի հետ «չղջիկները» 2-ական անգամ նվաճել են երկրի առաջնությունը և գավաթը, երկու անգամ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը։ 2007 թվականի դեկտեմբերի 20-ին «Վալենսիայի» ղեկավարությունը (կոնֆլիկտի նախաձեռնողը ակումբի այն ժամանակվա մարզիչ Ռոնալդ Կումանն էր) խզեց պայմանագիրը Կանյիսարեսի (ինչպես նաև Դավիդ Ալբելդայի և Միգել Անխել Անգուլոյի) հետ։ 2008 թվականի գարնանը Կումանի հեռացումից հետո Կանյիսարեսը վերադարձել է թիմ՝ փոխարինելով «Վալենսիայի» վնասվածք ստացած դարպասապահներ Տիմո Հիլդեբրանդին և Խուան Լուիս Մորային։ 2008 թվականի մայիսի 18-ին Սանտյագոն հրաժեշտի հանդիպում է անցկացրել, որում «Վալենսիան» հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին»։

Միջազգային

խմբագրել

Կանյիսարեսը խաղացել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում։ Օլիմպիական հավաքականի կազմում նա հաղթել է իսպանացիների համար Բարսելոնայում կայացած օլիմպիադայում։

Իսպանիայի հավաքականում Կանյիսարեսը նորամուտը նշել է 1993 թվականի նոյեմբերի 17-ին դանիացիների հետ 1994 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում այն բանից հետո, երբ իսպանացիների հիմնական դարպասապահ Անդոնի Սուբիսարետան կարմիր քարտ է ստացել։ Սանտյագոն անառիկ է պահել սեփական դարպասը և օգնել հավաքականին շատ կարևոր հաղթանակ տանել ուղղակի մրցակցի նկատմամբ (1:0)։

Ավելի հաճախ ազգային հավաքականում Կանիսարեսը երկրորդ դարպասապահն էր։ «Կարմիր ֆուրիայի» կազմում անցկացրած 45 խաղերից միայն 5-ն է նա անցկացրել աշխարհի և եվրոպական առաջնություններում։ Սանտյագոն մեկ հանդիպում է անցկացրել 1994 թվականի աշխարհի առաջնությունում, 3-ը՝ Եվրո-2000-ում, ևս մեկը՝ 2006 թվականի աշխարհի առաջնությունում։ Նա նաև ընդգրկվել է Եվրո-1996-ի, 1998-ի աշխարհի առաջնության և Եվրո-2004-ի հայտացուցակում, սակայն այդ մրցաշարերում ոչ մի հանդիպում չի անցկացրել. 90-ականներին եղել է Սուբիսարետայի, 2004-ին՝ Կասիլյասի փոխարինողը։

Դարպասապահը հայտնի է նաև նրանով, որ անհեթեթ վնասվածքի պատճառով բաց է թողել 2002 թվականի աշխարհի առաջնությունը. գտնվելով իր տանը՝ Կանյիսարեսը ոտքին օդեկոլոնի սրվակ է գցել՝ կոտրելով այն և բեկորներով կտրելով աքիլեսյան ջիլը[4]։ Այնուամենայնիվ, դարպասապահը որպես երկրպագու մեկնել է Կորեա ու Ճապոնիա և մասնակցել հավաքականի մի շարք հանդիպումների, այդ թվում՝ քառորդ եզրափակչի՝ Կորեայի Հանրապետության դեմ խաղին, որում իսպանացիները 3:5 հաշվով պարտվել են 11 մետրանոցներով։

Անձնական կյանք

խմբագրել

Կանիսարեսը երկու անգամ ամուսնացել է։ Նա ունի յոթ երեխա, այդ թվում՝ եռյակ, որը ծնվել է Մայտե Գարսիայի հետ երկրորդ ամուսնության ընթացքում[5]։

2018 թվականի մարտի 23-ին Կանիսարեսը հայտնել է, որ իր 5-ամյա որդին՝ Սանտին, մահացել է քաղցկեղից[6]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել

Իսպանիայի հավաքական

Ռեալ Մադրիդ
«Վալենսիա»

Անձնական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Santiago Cañizares inaugura mañana en Puertollano el pabellón con su nombre (իսպ.) // La InformaciónCádiz: 2013.
  4. «Не попавшие в восточный экспресс» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2002-05-28. Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին.
  5. «Santiago Cañizares, la aventura de ser padre... de siete hijos». Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին. Վերցված է 2019-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Muere el hijo de Santiago Cañizares a los cinco años». Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին. Վերցված է 2019-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Կանյիսարես» հոդվածին։