Սամվել Ղարիբյան
Սամվել Աղասիի Ղարիբյան (փետրվարի 1, 1963, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 24, 2014, Մոսկվա, Ռուսաստան), ռուս ուսուցիչ, հիշողություն զարգացնելու համար գրքերի հեղինակ, Գինեսի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր։
Ղարիբյան Սամվել Աղասու Սամվել Ղարիբյան | |
---|---|
Ծնվել է | 1963 փետրվարի 1 |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 2014 օգոստոսի 24 |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | մնեմոնիկ |
Լեզու | հայերեն, վրացերեն, ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | բարձրագույն |
Թեմաներ | հիշողությունն ամրապնդելու գրքեր |
Կայք | samvel.ru |
Կենսագրություն խմբագրել
Սամվել Ղարիբյանը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 1985 թվականին ավարտել է Ռոստով քաղաքի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Երևանում որպես փաստաբան, այնուհետև գործի անցել Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարարությունում։
Մանկուց նա ունեցել է շատ լավ հիշողություն[1]։ Հետագայում աշխատանքին զուգահեռ մշակել է հիշողությունը լավացնող տարբեր մեթոդներ։ Նրա մեթոդիկայի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ կարողացել էր ասելիքը արտահայտել զգացմունքային պատկերների միջոցով, որն էլ ավելի ընկալելի էր դարձնում նյութը երեխաների համար[2]։ Նա կարողացել է զարգացնել մեծ քանակության տպագիր նյութ, բանավոր տեղեկություններ, թվեր, արտահայտություններ անգիր անելու ունակություններ։ 1990 և 2000 թվականներին այս յուրահատկությունները գրանցվեցին «Գինեսի ռեկորդների գրքում»[3][4]։ Առաջին անգամ ռեկորդը արձանագրվել է տաս տարբեր լեզուներով հազար բառ հիշելու և թարգմանելու համար – անգլերեն, գերմաներեն, ուրդու, դարի, ֆարսի, պուրշուերեն, բենգալերեն, էսպերանտո, արաբերեն և իսպաներեն։ Նա մեծ հաջողությամբ է արտաբերել այդ բառերը[3]։ Երկրորդ ռեկորդը գրանցել է անգիր հիշելով ռուսերեն 2000 բառ։ Նա կատարել է ընդամենը 32 սխալ և 100 անգամ օգտվել հուշումներից[4]։
Ղարիբյանը համարվում է հեղինակ ոչ միայն օրիգինալ մնեմոնիկական տեխնիկայի, այլ նաև «համընդհանուր լեզուի ստեղծման ալգորիթմ»-ի։ 1988 թվականից նա հրատարակել է մի քանի գրքեր կապված մնեմոնիկայի հետ և մի քանի պատկերազարդ բառարաններ անգլերեն և հայերեն լեզվով։
Սամվել Ղարիբյանը ամուսնացած է եղել, ունեցել է 2 երեխաներ։
Մահացել է 2014 թվականի օգոստոսի 24-ին Մոսկվայում[5]։ Մահվանից ոչ շուտ նրա մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ[6]։
Հասարակական գործունեություն խմբագրել
Սամվել Ղարիբյանի գաղափարների հիման վրա, որը հրատարակել է «Պառլամենտական թերթ»-ում «Պայթեցնել կոռուպցիան ներսից»[7] հոդվածում, հիմնվել է օրենքի պրեկտ կոռուպցիայի դիմաց տուգանքների մասին, որը հաստատել է Ռուսաստանի նախագահ Դմիտրիյ Մեդվեդևը[8]։
ՀԽՍՀ-ի օգնությամբ Ղարիբյանը Ռուսաստանում պայքար է մղել «Նաշա Ռաշա»-յի դեմ, մասնավորապես Ռավշան և Ջամշուտ կերպարների դեմ, որոնց անվանել է քսենոֆոբիական, քրպարտչական հայ և տաջիկ ժողովուրդների ժողովուրդների հանդեպ[9]։
Պարգևներ խմբագրել
- 1990 - մեդալ և դիպլոմ «Գինեսի ռեկորդների գրքի»։
- 1991 - ԽՍՀՄ-ի ռեկորդների գրքում գրանցվում «Դիվո-90։ Հրաշքներ։ Ռեկորդներ։ Ձեռքբերումներ»։
- 1993 - Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Բալթիկայի ռեկորդների գրքում գրանցվում «Դիվո-93։ Հրաշքներ։ Ռեկորդներ։ Ձեռքբերումներ»։
- 1998 - Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Բալթիկայի ռեկորդների գրքում գրանցվում «Դիվո։ Հրաշքներ։ Ռեկորդներ։ Ձեռքբերումներ»։
- 2000 - «Գինեսի ռեկորդների գրքի» երկրորդ մեդալ և դիպլոմ։
- 2001 - Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Բալթիկայի ռեկորդների գրքում գրանցվում «Դիվո։ Հրաշքներ։ Ռեկորդներ։ Ձեռքբերումներ»։
- 2004 - գրանցվել է ««Լեվշա» ռեկորդների գրքում»։
Մատենագրություն խմբագրել
Մենագրություն խմբագրել
- 1988 - «Հիշողության և մտածողության ակտիվացում»
- 1990 - «Սուպերակտիվացում հիշողության էմոցիաներով»
- 1993 - «Հիշողության դպրոց»
- 2001 - «Հիշողության դպրոց 2»
Բառարաններ խմբագրել
- 1996 - «Իմ նոր Բաբելոն։ Բառարան-բանալի հիշողության։ 1300 անգլերեն բառեր»
- 2000 - «Իմ նոր Բաբելոն։ Բառարան-բանալի հիշողության։ 1300 անգլերեն բառեր», 2-րդ հրատարակություն
- 2002 - «Անգլերենը առանց անգլերենի։ Բառարան-բանալի հիշողության 1500 անգլերեն բառերի ռուսերեն թևավոր արտահայտությունների օգնությամբ»
- 2004 - «Անգլերենը առանց անգլերենի 2։ Բառարան-բանալի հիշողության 2000 անգլերեն բառերի ռուսերեն թևավոր արտահայտությունների օգնությամբ»
- 2008 - «Հայերեն լեզու։ Էլեմենտար!Հիանալի! Հրաշք - բառարան Հայերենը առանց հայերենի», Մոսկվա, «samvel.ru» հրատարակություն
- 2008 - Հրաշք-բառարան բանալի 3500 անգլերեն բառերի հիշողության համար «Անգլերենը առանց անգլերենի», Մոսկվա, «samvel.ru» հրատարակություն
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Гарибян Самвел Агасинович — досье в «Аргументах и фактах»
- ↑ Валентина Ефимова. (ноябрь 2000)։ «Абсурд, укрепляющий память»։ Будь здоров։ Արխիվացված օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 25
- ↑ 3,0 3,1 Книга рекордов «Гиннесса», 1991 г. с. 16. Москва, изд-во «Прогресс».
- ↑ 4,0 4,1 Борис Примочкин. (2000)։ «Новый рекорд запоминания»։ Электронные пампасы № 6։ Արխիվացված օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 25
- ↑ 24 августа 2014 г. ушёл из жизни замечательный человек — Самвел Гарибян.(չաշխատող հղում)
- ↑ «Гений против болезни: бороться и верить!»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-30-ին։ Վերցված է 2015-04-11
- ↑ Самвел Гарибян. (14 июля 2005)։ «Взорвать коррупцию изнутри!»։ Парламентская газета։ Արխիվացված օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 25
- ↑ Пётр Могунов. (4 марта 2011)։ «Клин вышибают клином»։ Парламентская газета։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 25
- ↑ «Армян с таджиками ссорят враги России: Самвел Гарибян»։ REGNUM։ 23 июля 2010։ Արխիվացված օրիգինալից 2013-03-14-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 25