Սամվել Գրիգորյան (բանաստեղծ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Ավանեսի Գրիգորյան (ապրիլի 20, 1907[1], Շոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 5, 1987[2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
Սամվել Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1907[1] |
Ծննդավայր | Շոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հունիսի 5, 1987[2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1929)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Գրական Ադրբեջան[1] |
Պարգևներ | |
Սամվել Գրիգորյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն
խմբագրելՍամվել Գրիգորյանը ծնվել է 1907 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտի շրջանի Շուշիքենդ (ներկայիս Շոշ, Ասկերանի շրջան, Արցախ) գյուղում[3], հասարակ դարբնի ընտանիքում[4][5]։
Սամվելը եղել է ծնողների միջնակ զավակը։ Մայրը և առաջնեկը դարձել են 1918 թ․ սեպտեմբերի 16 -17-ին Բաքվում հայերի ջարդերի զոհ։ Փոքր Սամվելը կրտսեր քրոջ միասին ականատես են եղել այդ տեսարանին իրենց թաքստոցից։ Մոր և ավագ քրոջ կոտորածի պատկերը ամբողջ կյանքում հանգիստ չի տվել բանաստեղծին, հանդիսացել նրա հոգեկան տանջանքների աղբյուրը։ Չնայած դրան՝ բանաստեղծը դառնում է հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության երգիչը[4][5]։
Երիտասարդություն
խմբագրելԱվարտել է Բաքվի միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Երևանում ծանոթացել է Հայաստանի անվանի գրողների, գիտնականների հետ, որոնցից շատերը դասավանդել են նրան։ Նրանց ազդեցության տակ ձևվավորվում է Սամվել Գրիգորյանի աշխարհայացքը, գրական ճաշակը[6]։
Սամվել Գրիգորյանի սերը դեպի պոեզիան արտահայտվել է դեռևս դպրոցական տարիներին։ Առաջին տպագրված բանաստեղծությունը նա գրել էր 16 տարեկան հասակում։ Առաջին հրատարակած բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լիրիկական հույզեր», լույս է տեսել 1934 թվականին, որին հաջորդել են մյուսները[7]։
Հասուն տարիներ
խմբագրելԲաքվում, Երևանում, Մոսկվայում տպագրվել են Ս. Գրիգորյանի շուրջ 40 բանաստեղծությունների ժողովածուներ՝ «Մոր սիրտը», «Լիություն», «Կասպիականի առավոտը», «Հանուն Հայրենիքի», «Սինգարա», «Առանց քեզ», և այլ ժողովածուները Հայկական սովետական հանրագիտարան։ Աշխատել է Ադրբեջանի ԽՍՀ-ի Մինիստրների Խորհրդի Ռադիոկոմիտեում, ղեկավարել է տեղական ռադիոթողարկումների բաժինը, եղել է հայերեն լեզվով թողարկումների խմբագիրը։ 1939 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ Հայկական սովետական հանրագիտարան, 1943 թվականից՝ Ադրբեջանի գրողների միության հայկական սեկցիայի քարտուղար Հայկական սովետական հանրագիտարան 1956-1981 թթ.՝ «Գրական Ադրբեջան» հայալեզու գրական հանդեսի գլխավոր խմբագիրը Հայկական սովետական հանրագիտարան։ Ղեկավարել, խմբագրել և վարել է հայերեն լեզվով Ադրբեջանի հեռուստատեսությամբ երբեմնի հեռարձագվող հաղորդումները։ Մահացել է 1987 թվականին։ Հուղարկավորվել է Բաքու քաղաքի Պատվավոր հուղարկավորումների պուրակում (Պանթեոն)։ Ալեքսանդր Շիրվանզադեից հետո Սամվել Գրիգորյանը երկրորդ հայն է, ում շնորհվել է Ադրբեջանի ժողովրդական գրող/բանաստեղծ կոչումը։
Գործունեություն
խմբագրելՊոեզիա
խմբագրելՄեջբերումներ Սամվել Գրիգորյանի մասին
խմբագրելԳրական հեղինակություն էր և գրական շարժման ղեկավար։» «Ասում են, բանաստեղծի կենսագրությունը պետք է որոնել նրա պոեզիայում։ Ճշմարիտ խոսք է։ Սամվել Գրիգորյանի կենսագրությունը հայրենիքին անմնացորդ նվիրվածության մեջ է, Ղարաբաղի հող ու ջրի սրբությունը հաստատող երգերի մեջ, մարդուն մեծարելու, մարդկայինով իր ներսն ու դուրսը չափելու մեջ։ - Վ. Մնացականյան[8]
|
Սամվել Գրիգորյանի բանաստեղծությունները՝ գրված պարզ, հստակ լեզվով, լակոնիկ կերպով արտահայտող խորը մտքեր, վերապրած և էմոցիոնալ, սերտ կապված են Հայրենիքի կյանքին, սնվում են նրա բուն բնությունից, սարերից և գետերից, հողից և բուսականությունից։ - Կ. Տարիվերդիևա[9]
|
Գրիգորյանի բանաստեղծություններից են՝ «Մոր երգը», «Իմ Ղարաբաղ», «Աղավնիներ», «Սիրում եմ», «Առանց քեզ», «Գարուն», «Հայաստան», «Արաքսի ափին», «Մոր շունչը», «Հրազդան»։
Սամվել Գրիգորյանի ստեղծագործության հիմնական թեմաներից են՝ քնարերգությունը, հայրենասիրությունը, տարբեր ազգերի բարեկամությունը։ Գրել է նաև բալադներ, լեգենդներ, պիեսներ։ Տպագրել է նաև հուշեր մեծանուն բանաստեղծների, դերասանների, արվեստի գործիչների, օրինակ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի, Ջաբար Ջաբարլիու, Սամեդ Վուրղունի, Եղիշե Չարենցի, Թաթուլ Հուրյանի, Պետրոս Ադամյանի, Ավետիք Իսահակյանի, Վահրամ Փափազյանի, և այլոց հետ իրեն հանդիպումների մասին։ Մոտ 40 բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ՝ տպագրած հայերեն, ռուսերեն ադրբեջաներեն, այլ լեզուներով։ Գրիգորյանի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Պավել Սորինը, Վերա Զվյագինցևան և այլք[10]։
Թարգմանչական գործունեություն
խմբագրելՍամվել Գրիգորյանը զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ։ Հայերեն է թարգմանել մի շարք անվանի ադրբեջանական, ռուսական, այլ ազգի բանաստեղծների ստեղծագործությունները։ Ավետիք Իսահակյանը բարձր է գնահատել նրա թարգմանությունները[9]։ Միայն ադրբեջանական պոետների ստեղծագործությունների թարգմանությունները կազմում են տասնյակից ավելի ժողովածուներ։ Թարգմանել է Նիզամի, Խագանի, Մեխսեթի, Ֆիզուլի (Ֆուզուլի), Վագիֆ, Սաբիր, և այլոց բանաստեղծությունները։ 1947 թվականից սկսած Գրիգորյանը հայերեն է թարգմանել մոտ երկու հազար ադրբեջանական բայաթիներ։ Թարգմանել է մի շարք ռուսական (Պուշկին, Լերմոնտով, Սերգեյ Եսենին), ինչպես նաև այլ ազգի բանաստեղծներին։
Հասարակական գործունեություն
խմբագրելՍամվել Գրիգորյանը ակտիվ հասարակական գործիչ էր։ Յոթ անգամ ընտրվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, որից երեք անգամ նաև հանրապետության Գերագույն սովետի նախագահության անդամ։ Պատրաստել է Ադրբեջանում երիտասարդ հայ բանաստեղծներին ու գրողներին, որոնց ստեղծագործությունները տպագրում էր իր ղեկավարած «Գրական Ադրբեջան» հանդեսում, ձայնը հնչեցնում Ադրբեջանի ռադիոյով և հեռուստատեսությամբ հայերեն լեզվով թողարկվող ծրագրերում։
Պարգևատրումներ, կոչումներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Ժողովուրդների բարեկամություն շքանշան
- ԽՍՀՄ բազմաթիվ մեդալներով և պատվոգրեր
- Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ
Բանաստեղծությունների ժողովածուներ
խմբագրել- Լիրիկական Հույզեր, 1934, Բաքու, Ազերնեշր
- Հայրենիքի համար, Բաքու, Ազերնեշր, 1939, 222 էջ։
- Խիզախ արծիվը, Բաքու, Ազերնեշր, 1942, 23 էջ։
- Մոր սիրտը, 1944, Բաքու, Ազերնեշր, 132 էջ։
- Լիություն, Բաքու, Ազերնեշր, 1949, 79 էջ։
- Կասպիական առավոտը, 1954, Բաքու, Ազերնեշր, 105 էջ։
- Կրակներ, 1958, Երևան, Հայպետհրատ
- Ծաղկիր, ազատ իմ Հայրենիք, 1961, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
- Սինգարա, 1965, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
- Թող այսպես լինի, 1965, Երևան, Հայաստան
- Երկեր, երկհատորյակ,1968, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
- Падает снег, 1972, Москва, Советский писатель
- Մայրամուտի կրակներ, 1973, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
- Հատնըտիր, 1977, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն
- Дыхание земли, 1978, Баку, Издательство "Язычы"
- Огни заката, 1982, Москва, Советский писатель
- Առանց քեզ, 1982, Բաքու, «Յազըչի» հրատարակչություն
- Աշնանային մեղեդիներ, 1986, Բաքու, «Յազըչի» հրատարակչություն
- Стихотворения, 1987, Москва, "Художественная литература"
Այլ տպագրություններ
խմբագրել- Սամվել Գրիգորյան, Նվիրական անուններ, Հուշեր, 1974, Բաքու, Գյանջլիք
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Սաբիր, Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1957, 222 էջ։
- Սաբիր, Մանկական բանաստեղծություններ, Բաքու, 1960, 54 էջ։
- Սաբիր, Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1962, 229 էջ։
- Հարազատների աշխարհում (նմուշներ Ադրբեջանի դասական պոեզիայից), Բաքու, 1964, 222 էջ։
- Երկեր, հ. 2,1968, Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն։
- Ընտիր էջեր (նմուշներ Ադրբեջանի ժամանակակից պոեզիայից), Բաքու, 1970, 179 էջ։
- Էլչին Թեյմուր, Ձյունանուշն ու Աստղանուշը (պոեմ), Երևան, «Հայաստան»,1970, 37 էջ։
- Ռուստամ Սուլեյման, Արևոտ ճամփաներ (բանաստեղծություններ), Բաքու, 1974, 236 էջ։
- Էլչին Թեյմուր, Հառաչանք (պոեմ), Երևան, «Հայաստան», 1975, 21 էջ։
- Բայաթիներ, 1979, Բաքու «Յազըչը», 105 էջ։
- Բայաթիներ, 1984, Բաքու «Յազըչը»։
Այլ ժողովածուներում ներառված բանաստեղծություններ՝ թարգմանաբար
խմբագրել- Мастера художественного перевода, Евгений Елисеев, "Круг Друзей", 1987, Москва, Советская Россия, с. 108-113 .
Բանաստեղծի մասին
խմբագրել- Վլադիմիր Իսահակյան <Սամվել Գրիգորյանի պոեզիան>, 1982, Բաքու, <Յազըչը> հրատարակչություն
- Сурен Каспаров "Самвел Григорян", 1982, Баку, Язычы
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1977, Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիա
- ↑ 4,0 4,1 [(Վլադիմիր Իսահակյան 1982)]
- ↑ 5,0 5,1 [(Ս. Կասպարով 1982)]
- ↑ Կ. Տարիվերդիեվա (մայիսի 15, 1987 թ.))։ «Մեծ բարեկամության երգիչը/ПЕВЕЦ ВЕЛИКОЙ ДРУЖБЫ, ռուս.»։ «Վիշկա»/«Вышка», No112 (1791),։ газета ЦК КП Азербайджана։
- ↑ ԽՍՀՄ բանաստեղծներ (հունիսի 9, 1987 թ.)։ «Սամվել Գրիգորյան, մահախոսական, ռուս.»։ «Бакинский Рабочий», No 133 (20959),։ Орган ЦК КП Азербайджана, Верховного Совета и Совета Министров Аз.ССР։
- ↑ Վ. Մնացականյան (հունիսի 19, 1987 թ.)։ «Վերջին ճանապարհը»։ «Գրական թերթ», No 25 (2841),։ Հայաստանի գրողների միություն։ )
- ↑ 9,0 9,1 Կ. Տարիվերդիեվա (մայիսի 15, 1987 թ.))։ «Մեծ բարեկամության երգիչը/ПЕВЕЦ ВЕЛИКОЙ ДРУЖБЫ, ռուս.»։ «Վիշկա»/«Вышка», No112 (1791),։ газета ЦК КП Азербайджана։
- ↑ Մկրտիչ Սարգսյան (ապրիլի 29, 1977 թ.)։ «Բանաստեղծի ճանապարհը»։ «Գրական թերթ», No 17 (1904)։ Հայաստանի գրողների միություն։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Գրիգորյան (բանաստեղծ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 227)։ |