«Գրական Ադրբեջան» (ադրբ.՝ Ədəbi Azərbaycan), գրական-գեղարվեստական երկամսյա հանդես Խորհրդային Ադրբեջանում։ Հանդիսացել է Ադրբեջանի գրողների միության օրգանը։ Լույս է տեսել 1957-89 թվականներին, Բաքվում։ Խմբագիրներն են եղել Սամվել Գրիգորյանը, Վլադիմիր Աբրահամյանը։ Հանդեսը ելնում էր գրականության կուսակցականության և ժողովրդայնության, սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների կենսագործման դիրքերից։

Գրական Ադրբեջան
Տեսակհանդես
ԵրկիրԱդրբեջան
Հաճախականություներկամսյա հանդես
Սամվել Գրիգորյանը 1956-81-ին եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիրը

«Երիտասարդ ձայներ» բաժնում տպագրում և գրախոսվում էր սկսնակ բանաստեղծների ստեղծագործությունները։ Հանդեսը պրոպագանդում էր այսպես կոչված՝ ժողովուրդների բարեկամության և եղբայրության գաղափարները, հետևում գրական և մշակութային կապերին։ Ամսագիրը լուսաբանում էր հանրապետության հայ հատվածի մշակութային կյանքը։ Թղթակցում էին Ադրբեջանի, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի գրողները։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 29-30։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 195