Մկրտիչ Սարգսյան
հայ արձակագիր
Մկրտիչ Դիվինի Սարգսյան (մայիսի 2, 1924, Ախալքալաք, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2002, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից: ԽՄԿԿ անդամ 1947 թվականից:
Մկրտիչ Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 2, 1924 |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 23, 2002 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1951) |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Գրական թերթ և Հայաստանի գրողների միություն |
Պարգևներ | ՀԽՍՀ պետական մրցանակ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան |
Զավակներ | Դավիթ Սարգսյան |
Մկրտիչ Սարգսյան Վիքիքաղվածքում | |
Մկրտիչ Սարգսյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Մկրտիչ Սարգսյանի հուշատատակը Երևանի Բաղրամյան պողոտայում
Մկրտիչ Սարգսյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 2-ին, Ջավախքի Ախալքալաք քաղաքում։
- 1931-1941 թթ. սովորել է Ախալքալաքի միջնակարգ հայկական դպրոցում։
- 1942-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վարել հրաձգային վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնները։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» I և II աստիճանների շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։
- 1945-1947 թթ. աշխատել է Ախալքալաքի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և զինղեկ։
- 1947-1951 թթ. ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։
- 1952-1959 թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմում պրոպագանդայի և ագիտացիայի, այնուհետև՝ կուլտուրայի բաժնի հրահանգիչ։
- 1958 թ. ընդունվել է ՀԳՄ շարքերը։
- 1959-1962 թթ.` ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։
- 1960 թ. ընդունվել է Հայաստանի ժուռնալիստների միության շարքերը։
- 1961 թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է նկատողություն՝ «Գրական թերթում» Հրանտ Մաթևոսյանի «Ահնիձոր» ակնարկի մասին փառաբանող հոդված տպագրելու համար։
- 1962-1970 թթ՝ Հայպետհրատի գլխավոր խմբագիր։
- 1965 թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է խիստ նկատողություն՝ Քրիստափոր Թափալցյանի «Պատերազմ» վեպի IV հատորի տպագրության համար։
- 1966 թ.` ուղևորություն Սիրիա և Լիբանան, ընդունելություն Սիմոն Վրացյանի կողմից Փալանջյան ճեմարանում։
- 1969 թ. խմբագրել է Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն, որը լույս է տեսել նույն տարում և կալանվել պետական, կուսակցական վերադաս մարմինների կողմից։
- 1975 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվել է հանրապետության կուլտուրայի վաստակավոր գործիչի կոչում։
- 1975 թ. ընտրվել է ՀԳՄ քարտուղար և համատեղությամբ՝ կուս. բյուրոյի քարտուղար։ Աշխատել է մինչև 1986 թ.։
- 1976, 1981 թթ. ՀԿԿ XXVI և XXVII համագումարներում ընտրվել է ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ։
- 1968, 1980, 1982 թթ. ընտրվել է ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի երեք գումարումների դեպուտատ։
- 1981 թ. ԽՍՀՄ գրողների միության VII համագումարում ընտրվել է ԽՍՀՄ ԳՄ վարչության անդամ։
- 1983 թ. «Խաղաղություն պատերազմից առաջ» ժողովածուի համար շնորհվել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկրի կոչում։
- 1984 թ. ԽՍՀՄ գրողների միության կազմավորման 50-ամյակի կապակցությամբ և ծննդյան 60-ամյա առիթով պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով։
- 1984 թ. «Ձոն Երևանին» բանաստեղծությունը ՀԳՄ վարչության որոշմամբ արժանացել է «Երևանը և երևանցիները» մրցանակաբաշխության առաջին մրցանակին։
- 1986-1991 թթ. աշխատել է ՀԳՄ-ում գրական խորհրդատու[1]։
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Երգեր, Երևան, 1957, 127 էջ։
- Գետակ, Երևան, 1959, 172 էջ։
- Կյանքը կրակի տակ, Երևան, 1963, 412 էջ։
- Շատ եք փոխվել, աղջիկներ, Երևան, 1964, 80 էջ[2]։
- Տիրամոր պատկերի առջև, Երևան, 1965, 40 էջ։
- Կարոտի երգ, Երևան, 1966, 76 էջ[3]։
- Ճակատագրով դատապարտվածներ, Երևան, 1967, 532 էջ։
- Զինվորներ և սիրահարներ։ Որոշել եմ սպանել պատերազմը։ Կյանքը կրակի տակ։ Ճակատագրով դատապարտվածներ։ Երևան, 1969, 600 էջ։
- Սերժանտ Կարոն։ Ճանապարհ։ Կանգառ նահանջի ճանապարհին, Երևան, 1970, 232 էջ։
- Բարև, բարի արև, Երևան, 1973, 536 էջ։
- Քեռի Սիմոնը, Երևան, 1974, 72 էջ։
- Երկեր, 2 գրքով, գիրք 1, Երևան, 1976, 832 էջ։
- Երկեր, 2 գրքով, գիրք 2, Երևան, 1977, 704 էջ։
- Քաջ Նազար, Երևան, 1980, 384 էջ։
- Շահմարի առեղծվածը, Երևան, 1981[4]:
- Խաղաղություն պատերազմից առաջ, Երևան, 1981, 520 էջ։
- Աստղաբույլ, Երևան, 1983, 240 էջ։
- Գարուն էր, ձյուն էր արել, Երևան, 1984, 520 էջ[5]։
- Չմակարդվող արյուն, Երևան, 1985, 472 էջ։
- Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Երևան, 1988։
- Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 2, Երևան, 1988[6]:
- Խաղաղություն պատերազմից առաջ։ Չմակարդվող արյուն (վեպեր), Երևան, 1989, 752 էջ[7]։
- Գրիգոր Նարեկացի, Երևան, 1989, 384 էջ[8]:
- Լույս լեռան պես, Երևան, 1990, 488 էջ[9]:
- Շահմարի առեղծվածը, Երևան, 1992, 152 էջ:
- Ակամա երգիծաբաններ (մանրապատումներ), Երևան, 1994, 156 էջ[10]:
- Խաչված քաղաքը, Երևան, 1996, 188 էջ:
- Նոր էջ Ակամա երգիծաբաններ-ից, Երևան, 1998, 128 էջ:
- Դարավերջի հայը, Երևան, 1999, 416 էջ[11]:
- Դարձ: Դրամատիկական վիպակ երկու գործողությամբ: Հայաստան, 2001, 46 էջ[12]:
- Երկերի ժողովածու, հատ. Ա. Բանաստեղծություններ, Երևան, 2004, 236 էջ:
- Քայլի'ր, ինչպես, որ մեծին է վայել… (անտիպ երկերի ժողովածու), Երևան, 2004, 336 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. Դ. Ինքնատիպ խոսք (արձակ ստեղծագործություններ), Երևան, 2005, 456 էջ:
- Սեր իմ, հավետ դու եղիցի (բանաստեղծություններ), Երևան, 2008, 140 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. Բ. Նժույգ իմ ազնիվ (բանաստեղծություններ), Երևան, 2009, 600 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. Գ. Վիպական ճանապարհ, Երևան, 2010, 504 էջ:
- Դեպի լեռն Աբուլ (Ջավախքյան թեմաներով ստեղծագործությունների ժողովածու), Երևան, 2013, 664 էջ:
- Սերժանտ Կարոն (պատմվածքներ, վիպակ, վեպ), Երևան, 2015, 528 էջ:
- Նամականի, Երևան, 2016, 284 էջ:
ՄամուլԽմբագրել
- Ազապ Վաղոն; Փչան Եղիշը (պատմվածքներ): «Գարուն», 1967, № 1, էջ 86-88։
ԳրականությունԽմբագրել
- Մկրտիչ Սարգսյան. գրողի ճանապարհը (կենսամատենագիտություն), Երևան, 2000։
- Աղաբեկյան Կ., Երեք դիմանկար, Երևան, 1983։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, Երևան, 1984, էջ 223:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003:
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 485-486:
- Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 415:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (1964)։ Շատ եք փոխվել, աղջիկներ։ Հայպետհրատ
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (1966)։ Կարոտի երգ։ Հայաստան
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (1992)։ Շահմարի առեղծվածը: Վիպակ։ Գիր գրոց։ ISBN 9785807904898
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի, Զեյթունցյան Պերճ Արմենակի (1984)։ Գարուն էր, ձյուն էր արել: Պատմվածքներ։ Սովետ. գրող
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (1988)։ Ընտիր երկեր: Վեպ, վիպակ ; 2 հ։ Սովետ. գրող։ ISBN 9785550000199
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (1989)։ Խաղաղություն պատերազմից առաջ: Չմակարդվող արյուն : Վեպեր։ Սովետ. գրող։ ISBN 9785550002186
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (1989)։ Գրիգոր Նարեկացի: Պատմավեպ։ Արեւիկ։ ISBN 9785807701770
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (1990)։ Լույս լեռան պես: Ժողովածու։ Հայաստան։ ISBN 9785540006187
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (1993)։ Ակամա երգիծաբաններ։ Գիր գրոց։ ISBN 9785807908681
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (1999)։ Դարավերջի հայը: Վեպ։ Հայաստան
- ↑ Սարգսյան Մկրտիչ Դիվինի (2001)։ Դարձ: Դրամատիկական վիպակ երկու գործողությամբ։ Հայաստան։ ISBN 9785540018234