Քրիստափոր Վերմիշյան
Քրիստափոր Աբակումյան - Վերմիշյան(ց) (հունվարի 2, 1863, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1933, Պյատիգորսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1933), հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[2]։
Քրիստափոր Աբակումյան - Վերմիշյան(ց) | ||
| ||
---|---|---|
Դեկտեմբերի 13, 1918 - փետրվարի 7, 1919 | ||
Նախորդող | Լևոն Ղուլյան | |
Հաջորդող | Սահակ Թորոսյան | |
| ||
Հոկտեմբերի 11, 1904 - սեպտեմբերի 14, 1905 | ||
Նախորդող | Ալեքսանդր Միքայելյանց Արղության - Երկայնաբազուկ | |
Հաջորդող | Վասիլի Չերքեզով | |
Կուսակցություն՝ | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Կրթություն՝ | Թիֆլիսի ռեալական ուսումնարան Բաքվի ռեալական ուսումնարան | |
Գիտական աստիճան՝ | Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու | |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հունվարի 2, 1863 | |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն | |
Վախճանի օր | 1933 | |
Վախճանի վայր | Պյատիգորսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |
Թաղված | Պյատիգորսկ | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | |
Զավակներ | Գրիգորի Վերմիշև, Յուրի Վերմիշև և Կոնստանտին Վերմիշև | |
Կենսագրություն
խմբագրելՍկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի, ապա Բաքվի ռեալական ուսումնարաններում[1]։ 1884 թվականին գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի աստիճանով ավարտելով Պետրովսկի հողագործական և անտառամշակման ակադեմիան՝ աշխատանքի է անցնում Ս. Կ. Բագրատիոն - Մոխրանսկու կալվածքում[1][2]։
1885 թվականին Ք. Վերմիշյանցը արդեն ընտրվել էր որպես Կովկասում պետական ունեցվածքի նախարար Ի. Ի. Տիխևի լիազոր անձ և ստացել էր առաջադրանք ուսումնասիրելու Ախալցխայի և Ախալքալաքի գավառների արքունի գյուղացիության տնտեսական դրությունը[1]։ 1886 թվականին Ք. Վերմիշյանն ընտրվում է Կովկասյան գյուղատնտեսական ընկերության քարտուղար, ապա՝ արդյունահանող արքունի վարելահողերի գնահատող[1]։ 1888 թվականին ընտրվում է հողագործական գործիքների և մեքենաների Կովկասյան ցուցահանդեսի կոմիտեի համակարգող քարտուղար, իսկ 1889 թվականին նրան է վստահվում Կովկասյան գյուղատնտեսական ընկերության խորհրդի անդամությունը[1][2]։
1891 թվականին Ք. Վերմիշյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ։ Այդ ժամանակ քննարկվում է նաև նրան քաղաքային վարչության ադնամություն տալու հարցը[1]։ Նոր պաշտոնում Վերմիշյանն առաջարկում է քաղաքային խորհրդին ստեղծել հայրենասիրական բյուրո։ Նրա առաջարկը վերջնական հաստատման համար ուղարկվում է քաղաքային վարչություն[3]։ Սակայն ավելի ուշ փոխադրվում է Բաթում և կառավարում Թիֆլիսի Առևտրական բանկի մասնաճյուղը[2][4]։
1896 թվականի հոկտեմբերի 7-ին Ք. Վերմիշյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ։ 1898 թվականին «Պոլիտեխնիկումի» կառուցման գաղափարը հիմնավորելու և պաշտպանելու նպատակով Ք. Վերմիշյանը գործողվում է Բաքու[5]։ Նույն թվականի նոյեմբերի 2-ին նահանգային իշխանությունների կողմից հեռացվում է զբաղեցրած պաշտոնից[2][5]։
1899 թվականից աշխատանքի է անցնում Մանթաշյանի նավթային ընկերությունում[2][4]։
Ք. Վերմիշյանը պայքարել է հակահայկականության դեմ։ Նա ծավալուն ուսումնասիրությամբ[6] պատասխանել է վրացի գրող Ի.Ճավճավաձեի հակագիտական և հակահայկական գրքին։ Վերմիշյանի պատասխան հրատարակությունը իր ժամանակին արժանացել է գրախոսների դրվատանքին[2][7][8]։
Ք. Վերմիշյանը Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել 1904 թվականի հոկտեմբերի 11-ին 45 կողմ, 27 դեմ ձայներով[7]։ Այդ պաշտոնում պաշտոնավարել է մինչև 1905 թվականի սեպտեմբերի 14-ը[9]։ Չնայած որ պաշտոնավարման ժամկետը շատ կարճ էր և համընկել էր տարածաշրջանում սկսված հայ-թուրքական (թաթարական) ընդհարումներին՝ նա կարողացավ արդյունավետորեն իրականացնել իր աշխատանքը։ Որպես պաշտոնատար անձ և որպես ազգությամբ հայ՝ նրանից ակընկալվում էր ազգամիջյան կրքերը հանգստացնելու ուղղությամբ առավել խելամիտ և նպատակային գործունեություն։ Երբ Թիֆլիսում տարածվեծ Բաքվի հայ-թաթարական ընդհարումների մասին լուրը, Վերմիշյանը նամակով դիմեց Բաքվի հայտնի թուրքերին (Հաջի-Զեյնալ-Աբդին Թաղիև, «Կասպի» («Каспий») լրագրի խմբագիր Ալի Մարդան բէկ Թոփչիբաշև, հրապարակախոս Ահմեդ բեկ Աղաև, Հասան բեկ Մելիքով, Աշուրով, Հաջիև և այլն)՝ խնդրելով ստապ ազդել իրենց կրոնակիցների վրա և դադարեցնելու հակահայ շարժումները։ Միևնույն ժամանակ նա դիմեց Կովկասի կառավարչապետի պաշտոնակատար գեներալ-ադյուտանտ Մալամային՝ խնդրելով, որ նա շտապ միջոցներ ձեռնարկի կոտորածի առաջն առնելու ուղղությամբ[10][11][12][13]։ Ընդհարումներից տուժածների ընտանիքներին օգնելու նպատակով կազմակերպում է նաև հանգանակություն[2][14]։
Ք. Վերմիշյանը տարբեր տարիների նաև ակտիվ կերպով թղթակցել է զանազան թերթերի, որոնց մեծ մասը ռուսալեզու էին[2][15]։
1907 թվականի դեկտեմբերի 9-ին Ք.Վերմիշյանը մասնակցում է Թիֆլիսի ժողովարանում կայացած «Թիֆլիսի առևտրականների փոխադարձ օգնության ընկերության» անդամների ընդհանուր ժողովին[2][16]։
1909 թվականին խմբագրում է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Բաքու» («Баку») թերթը, որի հրապարակումները, ենթարկվում էին խիստ քննադատության[2][17][18][19][20]։
1911 թվականը Վերմիշյանցի համար գաղափարական բուռն պայքարի ժամանակաշրջան էր։ Նրա գաղափարական հակառակորդներն ու մասնավորապես Ստեփան Շահումյանը քննադատում էին իրեն՝ որպես պրոլետարական մամուլի գոյությանը խոչընդոտողի, քննադատություններից խուսափողի և բուրժուազիայի շահերի պաշտպանի։ Հատկանշական է, որ Վերմիշյանին չի հաջողվում պատշաճ պատասխան տալ իրեն ուղղված բավականին սուր հրապարակումներին[21][22]։ Նա իր գաղափարական հակառակորդներին պատասխանում էր իր խմբագրությամբ լույս տեսնող «Баку» թերթում[2]։
1912 թվականը գրեթե ամբողջությամբ Ք. Վերմիշյանը անցկացնում է դատական գործընթացներում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Դաշնակցություն կուսակցության թռուցիկը տպագրելու համար։ Դատական գործընթացի ավարտին նա մեղավոր ճանաչվեց պատժագրքի 1044 հոդվածի առաջին կետով և դատապարտվեց 300 ռուբլի տուգանքի կամ վճարել չկարողանալու դեպքում 3 ամիս բանտարկության[2][23][24][25][26]։
Ք. Վերմիշյանը հեղինակել է բազմաթիվ գիտական, գաղափարախոսական և հրապարակախոսական նյութեր[2][27][28]։
Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների ու պարենի նախարարի պաշտոնը[29]։
Եղել է Թիֆլիսի «Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արևելքի միություն» օթյակի անդամ[29]։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո նա շարունակել է թղթակցել տարբեր պարբերականների[2][30]։
Վախճանվել է 1933 թվականին և թաղվել Պյատիգորսկի հայկական գերեզմանոցում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Тифлисская дума 1891г. (краткая биография гласных), «Новое Обозрение», 1891, N 2425, ст 1.(ռուս.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
- ↑ «Տարազ» 1891, N 5, էջ 89։
- ↑ 4,0 4,1 «Տարազ» 1904, N 24, էջ 222։
- ↑ 5,0 5,1 “Известия Тифлисской городской думы”, 1911, N 4, ст. 20.
- ↑ Вермишев Х., Материалы для истории грузино-армянских отношений; ответ на книжку кн И.Г.Чавчавадзе - Ярмянские ученые и “вопиющие камни”, СПБ, 1904.
- ↑ 7,0 7,1 «Տարազ» 1905, N 34:
- ↑ «Լումայ» 1904, N 4, էջ 231-234։
- ↑ М-ч. А., Новый городской голова города Тифлиса, “Новое Обозрение”, 1904, N 18.(ռուս.)
- ↑ «Լումայ» 1905, N 1, էջ 158։
- ↑ «Տարազ» 1905, N 4, էջ 57։
- ↑ Вермишев Х., Из недавняго прошлаго: 29 августа 1905г. в Тифлисской городской думе, Баку, 1917.
- ↑ “Кавказское Слово”, 1917, N 7.
- ↑ «Տարազ» 1905, N 5, էջ 65։
- ↑ “Тифлисский Листок”, 1906, N 38.
- ↑ «Հովիւ» 1907, N 47, էջ 751։
- ↑ «Հովիւ» 1909, N 42, էջ 662-663։
- ↑ «Հովիւ» 1909, N 46, էջ 728-729։
- ↑ «Հովիտ» 1910, N 7, էջ 103։
- ↑ «Հովիտ» 1910, N 32, էջ 505-506։
- ↑ “Современная Жизн”, 1911, N 2, 3.
- ↑ Շահումյան Ստ., Երկեր, հ. 2, Երևան, 1957, էջ 130-131, 134-138։
- ↑ «Տարազ» 1912, N 11, էջ 191։
- ↑ «Հովիտ» 1912, N 11, էջ 175։
- ↑ «Հովիտ» 1912, N 20, էջ 320։
- ↑ «Հովիտ» 1912, N 47, էջ 751։
- ↑ Вермишев Х., К вопросу о кресьтянском банке, “Новое Обозрение”, 1887, N 1228, 1229, 1249.
- ↑ Вермишев Х., Духоборы Ахалкалакскаго уезда, “Кавказ”, 1890, N 174, 175.
- ↑ 29,0 29,1 Հայ մասոններ-2. «Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն»:
- ↑ «Օգնիր Հայաստանին» 1922թ., փետրվարի 10 (ուրբաթ), «Հայաստանի գիւղացիների գիւղատնտեսական կարիքները» հոդված, հեղինակ՝ Վերմիշյան։