Հայ հեղափոխական դաշնակցություն (Կանադա)

Հայ հեղափոխական դաշնակցությունը 1910-1920 թվականներին տեղական կազմակերպություններ է հիմնել Հարավային Օնտարիոյի փոքր քաղաքներում, որտեղ ավելի շատ հայեր կային, քան մեծ քաղաքներում։

1950-ականներին նոսրացել էր փոքր քաղաքների բնակչությունը, իսկ նորեկ հայերը նախընտրում էին մեծ քաղաքները, ուստի կուսակցությունը տեղակայվեց մեծ քաղաքներում։ ՀՀԴ տեղական կազմակերպությունն էլ կենտրոնացել է այդ վայրերում։ 1910-1920-ական թթ. տեղական կազմակերպությունները ենթակա էին ԱՄՆ-ի կենտրոնական վարչությանը։ 1956 թվականին Մոնրեալում հիմնադրվել է ՀՀԴ «Միհրան Փափազյան» կոմիտեն, Տորոնտոյում՝ «Սողոմոն Թեհլերյան» կոմիտեն, ինչպես նաեւ ՀՀԴ Կանադայի երիտասարդական միության «Լեւոն Շանթ» կոմիտեն։