Ռուդոլֆ Մյոսբաուեր
Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմ.՝ Rudolf Ludwig Mößbauer, հունվարի 31, 1929[1][2][3][…], Մյունխեն[1] - սեպտեմբերի 14, 2011[4][2][3][…], Գրյունվալդ, Մյունխեն, Վերին Բավարիա), գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961)։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-1957 թվականներին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960 թվականներին՝ Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967 թվականներին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961 թվականից՝ պրոֆեսոր), 1964-1972 թվականներին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972 թվականից՝ Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։
Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958 թվականին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը՝ առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мёссбауэр Рудольф Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Münchner Physik-Nobelpreisträger Mößbauer ist tot (գերմ.) // Bild — B: Axel Springer SE, 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ 6,0 6,1 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
- ↑ https://www.pas.va/en/academicians/deceased/moessbauer.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51311.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Mössbauer_Rudolf
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #121192334 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 12,0 12,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1961 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — RAS.
Աղբյուրներ
խմբագրել- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Մյոսբաուեր» հոդվածին։ |