Ռուսական երաժշտական մշակույթը 19-րդ դարի 60-ական թվականներին

Ռուսական օպերայի հիմքը դրվեց Մ.Գլինկայի շնորհիվ` «Իվան Սուսանին» (պատմական, հայրենասիրական), «Ռուսլան և Լյուդմիլա» (էպիկական, քնարական) ։ Գրել է սիմֆոնիաներ, սակայն չենք տեսել, չի կատարելագործել։ Պ.Ի.Չայկովսկին գրեց «Կամարենյան» ֆանտազիան, որը մաքուր ազգային թեմատիզմ է։ Հիմք դրեց ծրագրայնությանը, սյուժետայնությանը, սակայն սիմֆոնիային սկիզբ չդրեց։ Գրել է ռոմանսներ (ռոմանսի հիմքը` Ա.Ալյաբև, Ա.Վարլամով և Ա.Գուրիլև)։ Գլինկայի ռոմանսները արդեն ակադեմիական էր, այսինքն` չէին նվագում ուղղակի խնջույքին, այլ բեմում։ Ա.Դարգամժսկու ռոմանսներում բառի խորքայնություն էր։ Նա հասցրեց շփվել երիտասարդ սերնդի հետ` լինելով Մ.Մուսորգսկու և Ա.Բորոդինի ուսուցիչը։ 19-րդ դարի 1867թ. ստեղծվեց հողային ռեֆորմ, վերացավ ստրկությունը։ Նոր ալիք բարձրացավ, ազգային ինքնագիտակցությունը վերելք ապրեց։ Ազատություն տրվեց ակտիվ գործիչներին, բացվեցին դպրոցներ, կրթօջախներ, գիմնազիաներ, մշակույթը զարգացավ։ Բուռն վերելք ապրեց գեղանկարիչների սերունդը, որոնք ոգևորված պատկերեցին Ռուսաստանը, դրանք էին` Ի.Ռեպինը, Ի.Կրամսկոյը, Ա.Իվանովը, Վ.Սուտիկովը և այլն։ Նրանք իրենց նկարները ցուցահանդեսի էին դնում Վոլգայի փոքր քաղաքներում (շարժական ցուցահանդես)[1]։ Վլադիմիր Ստասովը` գրականագետ, գրող, խոսում էր Ռուսաստանի լուսավոր ապագայի մասին։ Ռուսական երաժշտությունը մեծ զարգացման հասավ 19-րդ դարի 60-ական թվականներին։ Հայտնվեցին նոր կոմպոզիտորներ, որոնք կարճ ժամանակահատվածում շատ մեծ ճանաչում ստացան` Ա.Ռուբինշտեյն, Մ.Բալակիրև, Մ.Մուսորգսկի, Ա.Բորոդին, Պ.Ի.Չայկովսկի և ուրիշներ։ Եթե միջև 60-ականնները համերգներն անցկացվում էին միայն պալատներում և ազնվականների սրահներում, ապա 1859թ.-ից հիմնադրվեցին երաժշտական ընկերություններ Մոսկվայում և Պետերբուրգում` Ռուբինշտեյն եղբայրների կողմից, որոնց նպատակը, սիմֆոնիկ համերգաշար կազմակերպելն էր, ցանկացած խավի մարդկանց համար, այնուհետև հիմնվեցին Մոսկվայի և Պետերբուրգի կոնսերվատորիաները (Ռուինշտեյնների կողմից) ։ Այստեղ ուսուցումը հիմնված էր արտասահմանյան արվեստի դասական ավանդույթների վրա[2]։

Հզոր խմբակ խմբագրել

Գաղափարական առաջնորդը` Վ.Ստասովն էր, անդամներն էին` Մ.Բալակիրև, Ա.Բորոդինը, Մ.Մուսորգսկին, Ն.Ռիմսկի-Կորսակովը, Ց.Կյուին։ Նրանք իրենց համարում էին Մ.Գլինկայի հետևորդները և իրենց ստեղծագործություններում պահպանում էին ռուսական ազգային երգերն ու մեղեդիները։ Նրանք հարստացրին ռուսական օպերան, սիմֆոնիկ երաժշտությունը և ստեղծեցին նոր բովանդակությամբ վոկալ գործեր։ Հսկայական է նաև ժողովրդական երգի նշանակությունը, որի միջոցով նրանք նոր փուլ են մտցնում մասնագիտացված երաժշտությունը։ Մեծ ուշադրության արժանացան` ուկրաինական, լեհական, չեխական, իսլամական ժողովրդական ստեղծագործությունները:Մեծ ուշադրություն դարձրեցին արևելքին։ Նրանք զարգացնում են նաև ռուս դասական օպերան` հանդիսանալով պատմական դրամա ժանրի հիմնադիրը(Պսկովուհին, Իշխան Իգր, Թագավորի հարսնացուն) ։

Իրենց ստեցծագործություններում նրանք նախապատվություն էին տալիս ծրագրային-սիմֆոնիկ երաժշտությանը, հատկապես` սիմֆոնիկ-պոեմ պատկերին (Ն.Ռիմսկի Կորսակով` «Սադկո», «Անթար», Մ.Բալակիրև` «Լիր արքա» ) :Նրանք գրում էին ռոմանսներ։ Առաջ եկավ` ռոմանս-երգը, ռոմանս-բալլադը, ռոմանս-ելևէջը, ինչպես նաև սոցիալական մերկացնող ռոմանսը[3]։

Անտոն Ռուբինշտեյն (1829-1894) խմբագրել

Անտոն Ռուբինշտեյնը` ներկայացավ որպես փայլուն դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ, ՌՄՕ-ի հիմնադիր։ Ունեցել է պատմական համերգներ` Պետերբուրգում, Վիեննայում, Փարիզում, Լայպցիգում։ Գրել է` «Դև» (Մ.Լերմոնտով «Մցիրի» պոեմ), «Կուլիկովյան ճակատամարտը» օպերանրեը, «Օվկիանոս» սիմֆոնիկ պոեմը։ 5 կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, 6 սիմֆոնիա, 10 լարային կվինտետ, Կոնցերտշտյուկ As dur, ֆանտազիա, Ռուսական կապրիչո, 4 սոնատ դաշնամուրի համար, թեմա և վարիացիաներ, 200 պիես, հատվածներ օպերաներից և ցիկլեր:Դաշնամուր նվագել սովորել է սկզբում` մոր, հետո ` Վիլուանի մոտ։ 1844-1848 թվականներին ապրել է Բեռլինում և Վիեննայում, ծանոթացել Ֆ.Մենդելսոնի, Ֆ.Լիստի հետ, որոնք նրա ոճի ձևավորման համար մեծ ազդեցություն են թողել։ Նա 19-րդ դարի երկրորդ կեսին խոշորագույն դաշնակահարի համբավ է ձեռք բերել։ 1859թ Ռուբինշտեյնը առաջինը կազմակերպեց նախապատրաստական կուրսեր բոլորի համար` անվճար։ 1862թ. ստեղծեց Պետերբուրգի կոնսերվատորիան, որի առաջին շրջանավարտը եղավ` Պ.Ի Չայկովսկին։ Ստեղծեց ՌՄՕ ցանցը, որը համախմբում էր արվեստագետներին և բացահայտում նոր տաղանդներ։

Նիկոլայ Ռուբինշտեյն (1835-1881) խմբագրել

Նիկոլայ Ռուբինշտեյնը սովորել է Տ.Կուլլակի (դաշնամուր), Զ.Դենի (թեորիա) և Վ.Վիլուանի մոտ։ Նա Մոսկվայի կոնսերվատորիայի հիմնադիրն է, որը դարձավ խոշորագույն երաժշտական կենտրոն։ Նա եվրոպական խոշորագույն դաշնակահարներից էր։ Կատարել է` Պ.Ի.Չայկովսկու «Առաջին դաշնամուրային կոնցերտը» և Մ.Բալակիրևի «Իսլամեյը», որը նվիրված էր իրեն։ Ռուբինշտեյնը կատարել է կլավիսինիստներից մինչև իր ժամանակակիցների ստեղծագործությունները։ Նիկոլայը նաև մանկավարժ էր, նրա մոտ սովորել են` Տանևը, Զիլոտին, Զաուերը։ Տանևը նրան նվիրեց «Յոհան Դամասկին» կանտատը։ Նիկոլայ Ռուբինշտեյնը գրել է` մազուրկաներ, բոլերո, տարանտելաներ, պոլոնեզներ և այլն։ Խմբագրել է` Ֆ.Մենդելսոնի, Ֆ.Շուբերտի, Ռ.Շումանի ստեղծագործությունները։

Միլի Բալակիրև (1837-1910) խմբագրել

Բալակիրևը ապրել և մահացել է Պետերբուրգում, բազմակողմանի երաժիշտ էր` դաշնակահար, դիրիժոր և հասարակական գործիչ, շատ ազդեցիկ մարդ։ Նա աշխատում էր պալատական երգեցիկ կապելայում, սա նյութական աղբյուր էր։ Պետերբուրգում հիմնադրել է անվճար երաժշտական դպրոց, որտեղ սովորում էին նաև աղքատ ընտանիքի երեխանները։ Ռուսական երաժշտական ընկերության գլխավոր դիրիժորն էր։

Սիմֆոնիկ ստեղծագործություններ են` «Լիր արքա», Նախերգանք` 3 ռուսական թեմայով, Նախերգանք իսպանական մարշի թեմայով։ «Չեխիայում» սիմֆոնիկ պոեմ, «1000 տարի» սիմֆոնիկ պոեմ, «Թամարա» սիմֆոնիկ պոեմ, 2 սիմֆոնիա (C dur,d moll), սյուիտ Շոպենի 4 պիեսից։

Դաշնամուրային ստեղծագործություններ` Իսլամեյ, Սոնատ b moll, Կապրիչո, 3 սկերցո, Տարանտելա, Տոկատ, 7 վալս, Մելանխոլիկ վալս, Վալս-էքսպրոմտ, Դումկա, Ձկնորսի երգ, Իսպանական սերենադ։

Մշակումներ` Մ.Գլինկայի «Ժավարոնոկ» տրանսկրիպցիա, «Արագոնյան խոտան», ֆանտազիա «Իվան Սուսանին» թեմայով, «Գիշերը Մադրիդում»։ Նախերգանք Է.Բեռլիոզի «փախուստ դեպի Եգիպտոս» ։

«Իսլամեյը» կառուցվածքով նորարական ֆանտազիա է` կրկնակի վարիացիաներ են, իսկ իմաստը ֆանտազիան է։ Բացկացած է 2 թեմաներից, զգացվում է սոնատային ալեգրոյի ձևը։ Առաջին թեման ունի պարային բնույթ, հիշեցնում է լեզգինկա, երկրորդ թեման ավելի քնարական է, կրում է արևելյան կիրք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ИСТОРИЯ МУЗЫКИ,60-64» (PDF).
  2. «Учебник по истории русской музыки» (PDF).
  3. Մ.Բաղդասարյան. Ռուս Երաժշտության Պատմության Ուսումնական Ձեռնարկ,մաս 1. էջեր 59–65.