Մեհմեթ Ռուհի Սու (թուրքերեն՝ Mehmet Ruhi Su, 1912[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 20, 1985(1985-09-20)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք օպերային, ֆոլկ երգիչ ու սազի վիրտուոզ[2][3][4]։

Ռուհի Սու
թուրքերեն՝ Ruhi Su
Դիմանկար
Ծնվել է1912[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 20, 1985(1985-09-20)[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտություներգիչ, օպերային երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երաժիշտ
 Ruhi Su Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել

Մեհմեթ Ռուհի Սուն ծնվել է 1912 թվականին Վանում[4]։ Իր ծննդյան ու արմատների վերաբերյալ երգիչն այս կերպ է արտահայտվել. «Ես երեխաներից մեկն եմ, որը լքվել էր Առաջին համաշխարհային պատերազմ ժամանակ»։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ընտանիքին կորցնելուց հետո[4]՝ նրան Վանից տանում են Ադանա ու տալիս երեխաներ չունեցող աղքատ մի ընտանիքի[5]։ Այդ ընտանիքի հետ որոշ ժամանակ ապրելուց հետո՝ Ռուհի Սուն ուղարկվել է որբանոց։ Վերջինս Ադանա քաղաքում գործող որբանոց էր, որն ստեղծվել էր Ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերի համար[6]։

1931 թվականին ավարտել է Քուլելիի ռազմական ավագ դպրոցը։

Երաժշտական կարիերա

խմբագրել

10 տարեկանում սկսել է ջութակ նվագել։ 1936 թվականին ավարտել է Երաժշտական ուսուցիչների դպրոցը, իսկ 1942 թվականին՝ Անկարայի պետական կոնսերվատորիայի օպերայի բաժինը։ Հաջորդած 10 տարիներին, որպես բաս բարիտոն, հանդես է եկել Անկարայի պետական օպերային համերգասրահում։ Նրա խաղացանկում եղել են Մադամ Բաթերֆլայը, Ֆիդելիոն, Տոսկան և Ռիգոլետտոն։ Իր երաժշտական կրթության շրջանակներում ուսանել է նաև թուրքական ֆոլկ երաժշտություն, իսկ օպերայում աշխատելու տարիներին հանդես եկել տարբեր ռադիոհաղորդումներում՝ նվագելով սազ ու երգելով ֆոլկ երգեր։

Ձերբակալություն

խմբագրել

1952 թվականին Ռուհի Սուն ձերբակալվում է։ Նա մեղադրվում էր Թուրքիայի կոմունիստական կուսակցությանն անդամակցելու մեջ, որի գործունեությունն արգելված էր այդ երկրում։ Նա դատապարտվում է 5 տարի ազատազրկման, ինչը դարձավ օպերայում նրա կարիերայի ավարտը։ «Չկատարած հանցանքի համար» կրելով իր պատիժը՝ Ռուհի Սուն իրեն ամբողջությամբ նվիրում է ֆոլկ երաժշտությանը։

Ֆոլկ երաժշտության ուսումնասիրություններ

խմբագրել

Գյուղից գյուղ ճանապարհորդելով Անատոլիայում՝ Ռուհի Սուն սկսեց հավաքել ֆոլկ տարբեր երգեր։ Նա փորձեց մեծացնել անատոլիական հարուստ մշակույթի վերաբերյալ ազգային իմացության մակարդակը՝ իր կոմպոզիցիաները հիմնելով սուֆի պոետներ Յունուս Էմրեի, Փիր Սուլթան Աբդալի ստեղծագործությունների, Քյոռօղլուի,Քարաջաօղլանի ու Դադալօղլուի մոտիվների վրա։

 
Ռուհի Սուի գերեզմանաքարը Ստամբուլի Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Ռուհի Սուն մահացել է 1985 թվականի սեպտեմբերի 20-ին ու թաղված է Ստամբուլի Զինջիրլիքույու գերեզմանատանը։ Նրա կինը՝ Սըդըքա Սուն մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 18-ին։ Որդին՝ Իլգին Ռուհի Սուն ապրում է Ստամբուլում[7]։ 2009 թվականին անհայտ անձինք կրակ էին բացել նրա գերեզմանաքարի վրա[8]։

Ալբոմներ

խմբագրել
  1. (1972) Seferberlik Türküleri Ve Kuvayi Milliye Destanı
  2. (1972) Yunus Emre
  3. (1972) Karacaoğlan
  4. (1972) Pir Sultan Abdal
  5. (1974) Şiirler – Türküler
  6. (1974) Köroğlu
  7. (1977) El Kapıları
  8. (1977) Sabahın Sahibi Var

Մահվանից հետո՝

  1. (1986) Pir Sultan'dan Levni'ye
  2. (1987) Kadıköy Tiyatrosu Konseri I
  3. (1987) Kadıköy Tiyatrosu Konseri II
  4. (1988) Beydağı'nın Başı
  5. (1988) Dadaloğlu Ve Çevresi
  6. (1989) Huma Kuşu Ve Taşlamalar
  7. (1990) Sultan Suyu "Pir Sultan Abdal'dan Deyişler"
  8. (1990) Ruhi Su performs Sufi Hymns by Yunus Emre and Pir Sultan Abdal
  9. (1991) Dostlar Tiyatrosu Konseri (Sümeyra Çakır İle Birlikte)
  10. (1992) Ankara'nn Taşına Bak
  11. (1993) Semahlar
  12. (1993) Çocuklar, Göçler, Balıklar
  13. (1993) Zeybekler
  14. (1993) Ezgili Yürek
  15. (1993) Ekin İdim Oldum Harman
  16. (1993) Uyur İken Uyardılar
  17. (1994) Barabar
  18. (1995) Aman Of

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 100 yaşında bir dev: Ruhi Su. Radikal. 5 September 2012. Retrieved 30 October 2013
  3. Van Information. Turkey Travel Bazaar. Retrieved 30 October 2013
  4. 4,0 4,1 4,2 Ruhi Su ölümünün 25. yılında anıldı. Etkin Haber Ajansı. 21 September 2010. Retrieved 31 October 2013
  5. Ruhi Su Anıldı. Bianet. 24 September 2007. Retrieved 31 October 2013
  6. Ruhi Su. Yüzyıllık öykü Bianet. 19 May 2012. Retrieved 17 January 2020
  7. Bianet 18 October 2006 Արխիվացված 29 Սեպտեմբեր 2007 Wayback Machine
  8. «Ruhi Su'nun anıt mezarına saldırı». Sabah.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուհի Սու» հոդվածին։