Ադանայի որբանոց (անգլ.՝ Adana Orphanage), որբանոց, որը գործել է Օսմանյան կայսրության Ադանա քաղաքում՝ այդ քաղաքում կոտորածներից մազապուրծ հայ երեխաների համար[1]։ Որբանոցի շենքը ներկայումս գտնվում է Ադանայի գիտական ավագ դպրոցի հաշվեկշռում։ Շինությունը եռահարկ է ու կառուցված է հյուսիս-եվրոպական ոճով[2]։

Ադանայի որբանոց
Տեսակորբանոց
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԱդանա
Հարկեր3
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Հայ որբերը 1919 թվականին
 
Որբանոցի ներքին բակը

1909 թվականի ապրիլին Ադանա քաղաքում տեղի ունեցած կոտորածների հետևանքով անտուն էր մնացել մոտ 3500 հայ որբ երեխա։ Ադանայի նահանգապետ Ջեմալ փաշան, որը նշանակվել էր օգոստոսի 8-ին հետաքննելու ջարդերը, որոշեց հայ երեխաների համար որբանոց կառուցել։ Հայկական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ Ադանայի վիլայեթը շինարարությունն սկսեց 1909 թվականի վերջին։ Որբանոցն իր աշխատանքները սկսեց 1911 թվականին՝ տանիք տալով մոտ 500 հայ որբերի[3]։ Չնայած մյուս հայկական ու բողոքական միսիոներական որբանոցներին, որբանոցում ուսումնական գործընթացն իրականացվում էր բացառապես թուրքերենով։ Որբանոցի ղեկավար կազմն ընտրվել էր միսիոներական մյուս որբանոցներից։ Հայազգի Վահագն Տաթևյանը նշանակվել էր որբանոցի տնօրեն։ Այդ ժամանակ ուժի մեջ էին մտել 1908 թվականի Սահմանադրության քաղաքացիության և աշխարհիկության մասին դրույթները, որոնք խոչընդոտում էին քրիստոնեական ուսնունքներին ու հայոց լեզվով կրթությանը[4]։

Այդ առիթով Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը 1912 թվականին բողոք էր ներկայացրել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարություն։ Բողոք-դիմումը մերժվել էր, քանի որ կայսրության քաղաքականությունը միտված էր որբերի թուրքացմանն ու նրանց պատրաստմանը զինված ուժերի համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որբանոցն վերանվանվեց «Enver Paşa Dar el Yetem»[5]։ Տնօրեն Տաթևյանն սպանվեց 1916 թվականին Սիսում՝ Կիլիկիայի կաթողիկոսության առջև։ Մուդրոսի զինադադարից հետո, որբանոցի կառավարումն անցավ «Որբախնամ» կազմակերպության ձեռքը, իսկ տնօրենի պաշտոնում նշանակվեց Խաչատուր Կրուզյանը։ 1920 թվականին որբանոցում կար գրեթե 1200 երեխա, այդ թվում Սեբաստիայից և Կեսարիայից բռնի տեղահանվածներ[6]։

Շինությունն այսօր խմբագրել

Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո որբանոցը փակվեց։ Այդ ժամանակներից ի վեր որբանոցի շենքում գործում է պետական դպրոց։ Այդտեղ հիմնադրված առաջին դպրոցը Տղա ուսուցիչների վերապատրաստման դպրոց էր։ Դրանից հետո, այն ծառայեց որպես Աղջիկ ուսուցիչների վերապատրաստման դպրոցի։ Ավելի ուշ, այս շենքում տեղակայվեց Չուկուրովայի համալսարանի կրթության ֆակուլտետը և Ադանայի անատոլիական ավագ դպրոցը։ Ներկայումս այնտեղ գործում է Ադանայի գիտական ավագ դպրոցը, որն այս շենք է տեղափոխվել 1987 թվականին։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nor Zartonk » 1909 Adana Katliamı Tarihçilerin Merceği Altında». norzartonk.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  2. «EYTAMHANE» (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «BİR OSMANLI ERMENİ YETİMHANESİ: ADANA'DAKİ DÂRÜLEYTÂM-İ OSMÂNÎ'NİN KISA TARİHİ (1909-1918)». www.ermenisorunu.gen.tr. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «2009 Emirgan'ından 1909 Adana'sına: Sis'e, Darson'a, Haçin'e Bakmak | Aslı Odman |». Birikim Dergisi. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  5. Aram Sahaguian, Tütsaznagan Urfan yev ir hayortinerı (Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդինրը), Beyrut, 1955
  6. Un siècle d'histoir de l'UGAB, Imp. CHIRAT, 2006