Յունուս Էմրե (թուրք.՝ Yunus Emre, 1240?—1321?), թյուրք բանաստեղծ, սուֆիզմի հետևորդ: Մեծ ազդեցություն է ունեցել թուրքական գրականության վրա[1]: 1991 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր «Յունուս Էմրեի համաշխարհային տարի»[2]:

Յունուս Էմրե
Statue of Yunus Emre, Eskişehir 05 (cropped).jpg
Ծնվել էենթդ․ 1240
ԾննդավայրՓոքր Ասիա, Թուրքիա
Վախճանվել էենթդ․ 1321
Վախճանի վայրԱնատոլիա, Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, Միստիկա և քաղաքական գործիչ
Լեզութուրքերեն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Yunus Emre Վիքիպահեստում

Համարվում է թուրքական քնարերգության հիմնադիրներից մեկը: Նրա ամենահայտնի արտահայտություններից է «Sevelim ve sevilelim» արտահայտությունը, որը թուրքերենից թարգմանած նշանակում է «Եկեք սիրենք և լինենք սիրված»: Նրա աշխատությունների լեզուն մոտ է եղել Կենտրոնական և Արևմտյան Անատոլիայի բնակչության առօրյա խոսակցական լեզվին[3]:

Ահմեդ Յասավիի և Սուլթան Վելեդի հետ միասին առաջին անգամ խոսակցական թյուրքերենը սկսել է կիրառել քնարերգության մեջ, այլ ոչ թե պարսկերենը կամ արաբերենը:

Բացի թյուրքերենից, ստեղծագործել է նաև արաբերենով և պարսկերենով:

Քուլա քաղաքից ոչ շատ հեռու գտնվում է Յունուս Էմրեի դամբարանը: 1946 թվականին Յունուս Էմրեի բառերի հիման վրա ճառ է գրել Ահմեդ Ադնան Սայգունը:

ՀիշատակԽմբագրել

2014 թվականին նկարահանվել է «Յունուս Էմրե. սիրո ձայնը» ֆիլմը (թուրք.՝ Yunus Emre — Aşkın Sesi)[4], որտեղ գլխավոր դերում հանդես է եկել թուրք հայտնի դերասան Դեվրիմ Էվինը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Encyclopædia Britannica (2007)»։ Britannica.com։ Վերցված է 2015-11-13 
  2. Halman Talat (2007)։ Rapture and Revolution։ Syracusa University Press, Crescent Hill Publications։ էջ 316 
  3. Edouard Roditi. "Western and Eastern Themes in the Poetry of Yunus Emre", Journal of Comparative Poetics, No. 5, The Mystical Dimension in Literature (Spring, 1985), p. 27
  4. О жизни турецкого поэта Юнуса Эмре снимут кинофильм

Արտաքին հղումներԽմբագրել

  • Յունուս Էմրեի բանաստեղծությունները և թարգմանությունները աշպարհի տարբեր լեզուներով [1]