Վիրտուոզ (իտալ.՝ virtuoso, լատին․՝ virtusուժ, խիզախություն, տաղանդ), տեխնիկական նշանակալից դժվարությունները փայլուն կերպով հաղթահարող երաժիշտ, արտիստ, նկարիչ։ «Վիրտուոզ» տերմինը գործածվում է գլխավորապես երաժիշտ-կատարողների՝ նվագողների և երգիչների վերաբերմամբ։ Վիրտուոզ կատարողի արվեստն անխզելիորեն կապված է արտիստական ոգեշնչվածության հետ, որը գրավում է լսարանը և նպաստում ստեղծագործության վառ ու տպավորիչ մեկնաբանությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։