Ռուբեն Համբարձումյան (մաթեմատիկոս)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Վիկտորի Համբարձումյան (հոկտեմբերի 28, 1941[1][2], Ելաբուգա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1976), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1986 թվական, թղթակից անդամ 1982 թվական)[4]։ 1996-2009 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ «Տեղեկագիր. մաթեմատիկա» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Կոմբինատոր ինտեգրալ երկրաչափության դպրոցի հիմնադիրն է։
Ռուբեն Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1941[1][2] (83 տարեկան) Ելաբուգա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ[1] և Երևանի պետական համալսարան[2] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, Ինտեգրալ երկրաչափություն և Պատահական պրոցես |
Ալմա մատեր | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] և ակադեմիկոս[2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1975) |
Գիտական ղեկավար | Յուրի Պրոխորով[3] |
Հայտնի աշակերտներ | Վիկտոր Կարո Օհանյան[3] |
Ինչով է հայտնի | Ինտեգրալ երկրաչափություն, ստոխաստիկ երկրաչափություն, պատահական պրոցեսներ |
Պարգևներ | |
Հայր | Վիկտոր Համբարձումյան[1][2] |
Վիկտոր Համբարձումյանի որդին է, Ռաֆայել Համաբարձումյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Համբարձումյանը ծնվել է Թաթարստանի Ելաբուգա քաղաքում Վիկտոր Համբարձումյանի և Վերա Ֆեոդորովնայի ընտանիքում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1963 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում, 1978 թվականից՝ հավանականությունների տեսության մեթոդների բաժնի վարիչ, 1999 թվականից՝ ինտեգրող և ստոխաստիկ երկրաչափության բաժնի վարիչ։ 1968 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 1978-1986 թվականներին՝ ամբիոնի վարիչ[5]։
Աշխատանքները վերաբերում են ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափությանը, պատահական պրոցեսների տեսությանը։ Լուծել է Բյուֆոն-Սիլվեստրի խնդիրը, տվել Հիլբերտի 4-րդ խնդրի կոմբինատորային լուծումը, կառուցել կոմբինատորային ինտեգրալ երկրաչափության տեսությունը։ Կարևոր են նաև Համբարձումյանի պատմական բացահայտումները և նրա՝ 2015 թվականին Գերմանիայում լույս տեսած «Վիլսոնյան Հայաստան» աշխատությունը։ Առաջադրել է ֆակտորացման հաշիվը՝ երկրաչափական հավանականությունների տեսության մեջ[6][7]։
Պարգևներ
խմբագրել- ՀԼԿԵՄ ԿԿ մրցանակ (1965)
- Քեմբրիջի համալսարանի Ռ․ Դավիդսոնի անվան մրցանակ (1982)
- Անանիա Շիրակացու մեդալ (2013)[8]
Աշխատություններ
խմբագրելՌուսերեն
խմբագրել- О случайных полях отрезков и случайных мозаиках на плоскости // Теория вероятн. и её примен., 18:3 (1973), 515-526[9]
- Об одном приложении связи броуновского блуждания с задачей Дирихле // Теория вероятн. и её примен., 10:3 (1965), 539-543[9]
- Распределения Пальма и случайные раскраски плоскости // Второе российско-армянское совещание по математической физике, комплексному анализу и смежным вопросам. 9 октября 2008 г., 13:25[9]
- Комбинаторные принципы в стохастической геометрии // Ереван, АН Арм ССР, Ин-т математики, 1980[10].
- Аналитические результаты комбинаторной интегральной геометрии: Обзор // 1999, 34 (6). pp. 7–51. ISSN 00002-3043[11]
Անգլերեն
խմբագրել- A note on pseudometrics on the plane. Zeitschrift für Wahrscheinlichkeitstheorie und Verwandte Gebiete[12] 37, 145-155 (1976).[13]
- Sevan Methodologies revisited: Random line processes, Journal of Contemporary Mathematical Analysis , Volume 48, 2013, Issue 1, pp. 4–22[14]
- Parallel X-ray Tomography of Convex Domains as a Search Problem in Two Dimensions, Journal of Contemporary Mathematical Analysis , Volume 48, 2013, Issue 1, pp. 23–34
- Stochastic Geometry, Geometric Statistics, Stereology (Proceedings of the Conference held at Oberwolfach, 1983). Teubner - Texte zur Mathematik, Band 65, Leipzig 1983
- Stochastic and Integral Geometry, (Proceedings of the Second Sevan Symposium on Integral and Stochastic Geometry), in Acta Applicandae Mathematicae, Vol 9, Nos 1-2 (1987)
- Chord calculus and stochastic geometry, Journal of Contemporary Mathematical Analysis, Vol 42, 2007, pp. 3–27[15]
- A. A. Krasnovsky Jr., N. N. Drozdova, Ya. V. Roumbal, A. V. Ivanov, and R. V. Ambartzumian, "Biophotonics of molecular oxygen: activation efficiencies upon direct and photosensitized excitation, " Chin. Opt. Lett. 3, S1-S4 (2005)[16]
- Ambartzumian, R. V. (2013) Parallel X-ray tomography of convex domains as a search problem in two dimensions. Հայաստանի ԳԱԱ Տեղեկագիր. Մաթեմատիկա, 48 (1). pp. 37–52. ISSN 00002-3043[17]
Գրքեր
խմբագրել- Р. В. Амбарцумян. Комбинаторная интегральная геометрия с приложениями к математической стереологии. - 1982 (английский перевод опубликован John Wiley & Sons, Inc.)[18]
- Р. В. Амбарцумян, Й. Мекке, Д. Штоян. Введение в стохастическую геометрию. - М.: Наука, 1989[19]
- Р. В. Амбарцумян. Дифференциальные и интегральные вычисления факторизации и геометрическая вероятность. - 1990 (английский перевод опубликован Cambridge University Press)[20]
- Р. В. Амбарцумян. Вильсоновская Армения: истории за провалившимся проектом. - 2015[21]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Ռուբեն Վիկտորի Համբարձումյանի կենսագրականը ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ 9,0 9,1 9,2 Информация на сайте Mathnet.ru(ռուս.)
- ↑ КОМБИНАТОРНЫЕ ПРИНЦИПЫ В СТОХАСТИЧЕСКОЙ ГЕОМЕТРИИ(ռուս.)
- ↑ Амбарцумян, Р. В. (1999) Аналитические результаты комбинаторной интегральной геометрии : Обзор. Հայաստանի ԳԱԱ Տեղեկագիր. Մաթեմատիկա, 34 (6). pp. 7-51. ISSN 00002-3043 http://mathematics.asj-oa.am/id/eprint/580(չաշխատող հղում)
- ↑ «Journal of Theoretical Probability». springer.com.
- ↑ J.C. Alvarez Paiva, Hilbert’s Fourth Problem in Two Dimensions Mass Selecta: Teaching and Learning Advanced Undergraduate Mathematics. S. Katok, A. Sossinsky, and S. Tabachnikov (eds.), Amer. Math. Soc., Rhode Island, 2003, 165-183.
- ↑ Ambartzumian R. V. Sevan methodologies revisited: Random line processes(անգլ.) // Journal of Contemporary Mathematical Analysis : journal. — Т. 48. — С. 4-22. —
- ↑ Ambartzumian R. V. Chord calculus and stochastic geometry (und) // Journal of Contemporary Mathematical Analysis. — 2007. — Т. 42. — № 1. — С. 3-27. —
- ↑ OSA | Biophotonics of molecular oxygen: activation efficiencies upon direct and photosensitized excitation
- ↑ Parallel X-ray tomography of convex domains as a search problem in two dimensions - ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր։ Մաթեմատիկա =Известия НАН Армении: Математика =Proceedings of the NAS Arme...(չաշխատող հղում)
- ↑ «Combinatorial Integral Geometry With Applications to Mathematical Stereology». abebooks.co.uk. 1982 թ․ փետրվարի 12.
- ↑ bücher.de IT and Production. «Ruben V. Ambartzumjan, Joseph Mecke, Dietrich Stoyan, sowie Werner Nagel ( Hrsg)». buecher.de.
- ↑ «Factorization Calculus and Geometric Probability». Cambridge University Press.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռուբեն Համբարձումյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Համբարձումյան (մաթեմատիկոս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 108)։ |