ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտը մաթեմատիկական հետազոտություններով զբաղվող ակադեմիական ինստիտուտ է Հայաստանում։
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | ակադեմիական ինստիտուտ |
Հիմնադրված է | 01.07.1971 |
Տնօրեն | Ռաֆիկ Արամյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Մարշալ Բաղրամյան 24/5, 0019 |
Կայք | math.sci.am |
Պատմություն
խմբագրելԺամանակակից մաթեմատիկայի ուղղությամբ հետազոտությունները Հայաստանում սկիզբ են առել դեռևս 1944 թվականից, երբ նորաստեղծ Հայաստանի գիտությունների ակադեմիայում հիմնադրվեց մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքը։ Բաժանմունքը հետագայում վերակազմավորվեց որպես Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ, որի առաջին տնօրենն էր ակադեմիկոս Արտաշես Շահինյանը։
Կազմավորման առաջին տարիներին ինստիտուտը հիմնականում զբաղվում էր ֆունկցիաների տեսությամբ։ Ժամանակի ընթացքում հետազոտությունների դաշտը ընդլայնվելով ներառեց նաև դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ֆունկցիոնալ անալիզը, հավանականությունների տեսությունը և մաթեմատիկական վիճակագրությունը։
1971 թ. Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտից առանձնացավ Մաթեմատիկայի ինստիտուտը։ Ինստիտուտի տնօրեններ են եղել ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը (1971-1989, 1989-1994 թվականներին պատվավոր տնօրեն), ակադեմիկոս Նորայր Առաքելյանը (1989-1991, 1997-2006 թթ.), ակադեմիկոս Ալեքսանդր Թալալյանը (1991-1997 թթ.), ֆ.մ.գ.դ. Բագրատ Բատիկյանը (2006-2010 թթ.), ԳԱԱ թղթ. անդամ Վալերի Մարտիրոսյանը (2011-2012 թթ.)։ Ակադեմիկոսներ Սերգեյ Մերգելյանը, Ռաֆայել Ալեքսանդրյանը, Ռուբեն Համբարձումյանը, Անրի Ներսեսյանը նույնպես կարևոր ներդրում են ունեցել ինստիտուտի կայացման և զարգացման հարցում։
Տնօրեններ
խմբագրել1971-1989 թթ. Մխիթար Ջրբաշյան
1989-1991 թթ. Նորայր Առաքելյան
1991-1997 թթ. Ալեքսանդր Թալալյան
1997-2006 թթ. Նորայր Առաքելյան
2006-2010 թթ. Բագրատ Բատիկյան
2011-2012 թթ. Վալերի Մարտիրոսյան
2012-2019 թթ.Ռաֆայել Բարխուդարյան
2019-2022 թթ. Գրիգորի Կարագուլյան
2022 թ. Ռաֆիկ Արամյան