Ռուբենս Չինարով

խորհրդահայ դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Ռուբենս Չինարով (իսկական անունը՝ Ռուբեն Զարմայրի Մսերյան, մայիսի 3, 1869(1869-05-03)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 12, 1943(1943-01-12)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդահայ դերասան, դրամատուրգ, թարգմանիչ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935)[2]։ Հրապարակախոս, խմբագիր Զարմայր Մսերյանի որդին, լեզվաբան Լևոն Մսերյանի եղբայրը[3]։

Ռուբենս Չինարով
Ծնվել էմայիսի 3, 1869(1869-05-03)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 12, 1943(1943-01-12)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ և թարգմանիչ
Ծնողներհայր՝ Զարմայր Մսերյան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Զարմայրի Մսերյանը ծնվել է 1869 թվականին Մոսկվայում։ Միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստացել է ծննդավայրում[3]։

1884 թվականին սկսվել է նրա դերասանական գործունեությունը Ֆեոդոր Կորշի ռուսական դրամատիկական թատրոնում (Մոսկվա)։ Այնտեղ խաղացած լավագույն դերերից է Իտալացի ծառան (Իվան Տուրգենևի «Երեկո Սոռենտոյում»)[4]։

1887 թվականից նա մասնակցել է Մարիա Սավինայի, Նիկոլայ Սոլովցովի և այլոց շրջագայություններին։ 1898 թվականին վերադարձել է Կորշի թատրոն, որտեղ խաղացել է պարզամիտների դերեր։ 1905 թվականից կատակերգական դերերով հանդես է եկել Մոսկվայի «Էրմիտաժ», «Ակվարիում» և այլ թատրոնների բեմերում, իսկ 1921 թվականից, որպես հանդիսավար և ֆելիետոնիստ հանդես է եկել էստրադայում[4]։ Ելույթ է ունեցել նաև Օդեսայի, Խարկովի, Կիևի թատրոններում[2], երկար տարիներ գործել է Կազանում[3]։

Մսերյանը նաև կատակերգությունների, վոդևիլների և ֆարսերի հեղինակ և թարգմանիչ էր[4]։ Նա հեղինակել է 49, թարգմանել ու փոխադրել ավելի քան 100 պիես։ «Թանկագին համբույր» պիեսի շնորհիվ նա ձեռք է բերել ճանաչում։ Այն բեմադրվել է 1897 թվականին Կորշի թատրոնում։ Հայկական թատրոնում պիեսը բեմադրվվել է Կ. Չալաբյանի, Ե. Խաժակի, Անդրանիկի (Սողոմոնյան) և այլոց թարգմանությամբ[2]։ Կովկասի թատրոններում 1910-ական թվականներին բեմադրվել է նաև նրա «Դիմակը հանածը» պիեսը[3]։

Մսերյանը գրել է նաև հոդվածներ, որոնցում անդրադարձել է թատերական գործիչներ Պետրոս Ադամյանի, Ստեփան և Ալմա Սաֆրազյանների, Գոհարիկ Շիրինյանի, Հովհաննես Կյուրեղյանի գործունեությանը[2]։ Տպագրվել է Ռուբեն, Չինարով, Կորրեսպ և այլ կեղծանուններով[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Чинаров, Р. Дорогой поцелуй. Шутка в 1 д. Одесса [1897];
  • Чинаров, Р. Нос по ветру. Ком.-шутка в 3 д. Одесса 1900;
  • Чинаров, Р. Поезд № 12. Дорожная сценка в 1 д. СПб. 1900;
  • Чинаров, Р. Когда мы сонные проснемся. Шутка в 1 д. М. 1900;
  • ...?. Переводчик. Шутка в 1 д. / Пер. Чинаров, Р.. — М., 1900;
  • Чинаров, Р. Отец взрослой дочери. Шутка в 1 д. М. 1913[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ռուբենս Չինարով
  2. 2,0 2,1 2,2 2,3 «AV Production - Ռուբենս Չինարով»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-13-ին։ Վերցված է 2021-06-13 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ստեփանյան Գառնիկ (1990)։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Գ, գիրք 1, Մել-Ռ։ Երևան: Սովետական գրող։ էջ 83։ ISBN 5-550-00265-5 
  4. 4,0 4,1 4,2 «ЧИНА'РОВ Рубенс Зармайрович»։ istoriya-teatra.ru։ Վերցված է 2021-06-13 
  5. «Чинаров, Р. (текст)»։ feb-web.ru։ Վերցված է 2021-06-13