Զարմայր Մսերյան

հայ հրապարակախոս, խմբագիր

Զարմայր Մսերի Մսերյան (հոկտեմբերի 16 (28), 1836, Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 12 (24), 1899, Մոսկվա, Ռուսական կայսրություն), հրապարակախոս, խմբագիր։

Զարմայր Մսերյան
Ծնվել էհոկտեմբերի 16 (28), 1836
ԾննդավայրՀնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 12 (24), 1899 (62 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան (1855)
Մասնագիտությունխմբագիր և թարգմանիչ
ԱշխատավայրՃռաքաղ
Ծնողներհայր՝ Մսեր Մսերյան
ԵրեխաներԼևոն Մսերյան

Մսեր Մսերյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Զարմայր Մսերյանը ծնվել է 1836 թվականին Մոլդովայի Հնչեշտ քաղաքում։ 1855 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, նշանակվել վերակացու և թուրքերենի ուսուցիչ։ 1860-ական թթ․ վարել է պետական պաշտոններ։ 1858-1862 թվականներին հոր հետ խմբագրել է «Ճռաքաղ»-ը, 1861-1864 թվականներին՝ «Համբավաբեր Ռուսիո» հանդեսը։ 1872-1876 թվականներին հրատարակել է «Փարոս»-ը (վերջինիս Կոստանդնուպոլիսի թղթակիցն է եղել Հակոբ Պարոնյանը)[1][2]։ Առանձին գրքով լույս է ընծայել «Նոր այբբենարան հայերեն լեզվի ռուս, թարգմանությամբ» (1856)։ Կատարել է թարգմանություններ ռուսերենից ու ֆրանսերենից[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 61