Արմեն Սմբատյան (պետական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սմբատյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Վոլոդյայի Սմբատյան (սեպտեմբերի 26, 1977, Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար։
Արմեն Սմբատյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կրթություն
խմբագրել- 1984-1994 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
- 1994-1999 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
- 2001-2003 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։
- 2004-2007 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան՝ իրավագիտություն մասնագիտությամբ, իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1998-1999 թթ. - աշխատել է ՀՀ բանկային համակարգում։
- 1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- 2002-2007 թթ. - շինարարական ընկերության փոխտնօրեն։
- 2004 թ. - ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գյուղական համայնքների զարգացման միավորման գյուղական համայնքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, մշակման և համայնքների անձնագրավորման փորձագետ։
- 2006-2007 թթ. - «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար-գլխավոր մենեջեր։
- 2007-2010 թթ. - ՀՀ աշխատանքի պետական տեսչության Երևանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ։
- 2010-2011 թթ. - ՀՀ աշխատանքի պետական տեսչության ն պետի տեղակալ։
- 2010-2011 թթ. - ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողների արհեստակցական միության նախագահ։
- 2007-2011 թթ. - թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2011 թ. հուլիսի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ նշանակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով[1]։
- 2011 թ. հուլիսի 14-ին ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար[2]։
- Դասավանդել է ՀՀ համայնքային ծառայության վերապատրաստման, ՀՀ ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման դասընթացներում։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Պարգևներ
խմբագրել- Երկու անգամ խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
Նախորդող Աբրամ Բախչագուլյան |
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյան 14 հուլիսի 2011 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |