Ռոբերտ Բրայանի «Ռոբին» Քուք (անգլ.՝ Robert Brian «Robin» Cook, մայիսի 4, 1940(1940-05-04)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ և վիպասան, որը մասնագիտանում է ակնաբուժական վիրաբուժության ոլորտում և որի ստեղծագործությունների թեմաներն են բժշկությունը և հանրային առողջությունը։ Ռոբերտ Քուկին ճանաչում են բերել գիտաֆանտաստիկայի ժանրում իր իսկ բժշկական թեմաները ներկայացնելը։

Ռոբին Քուկ
անգլ.՝ Robin Cook
Ծնվել էմայիսի 4, 1940(1940-05-04)[1][2][3] (83 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունբժիշկ, բժիշկ-գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, բժշկական տեքստերի հեղինակ և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բժշկական դպրոց, Ուեսլեական համալսարան, Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ, Հարվարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Ժանրերթրիլեր և գիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներComa? և Godplayer?
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան
Կայքrobincook.com
 Robin Cook (novelist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Քուկը ծնվել է 1940 թվականի մայիսի 4-ին, ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Լոնգ Այլենդի ամենամեծ Բրուքլին թաղամասում։ Վաղ մանկությունը անցկացրել է Վուդսայդում, Քուինսում։ Ութ տարեկան հասակում նա իր ավագ եղբոր և ծնողների հետ տեղափոխվել է Նյու Ջերսի նահանգի Լեոնիա թաղամաս, որտեղ առաջին հերթին կարող էր օգտվել իր սեփական սենյակը ունենալու շքեղությունից։ Երկու տարի անց նրանց միանում է նաև քույրը, ով փոխում է Քուքի կյանքը, դարձնելով վերջինիս պատանի։

Դեռևս 6-րդ դասարանում Քուկն սկսում է հետաքրքրվել հնագիտությամբ և ընտրում այն որպես ապագա մասնագիտություն։ Ուշադրության կենրոնում ունենալով հնագույն քաղաքները և հասնելով 10-րդ դասարան, նա հասկացավ , որ պետք է ծնված լիներ մեկ հազարամյակ առաջ։ Ավարտելով ավագ դպրոցը, նա ցուցաբերեց բժշկության հանդեպ հետաքրքրություն։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Ուեսլեյան համալսարանը, որտեղ գերազանց առաջադիմությամբ ավարտում է քիմիայի ֆակուլտետը և Կոլումբիայի համալսարանի Ֆիզիկայի և Վիրաբուժության քոլեջը։ Այնուհետև գիշերային հերթափոխով և հանգստյան օրերին նա սկսեց աշխատել Կոլումբիայի երիցական հիվանդանոցի լաբորատորիայում, աջակցելով սրտաբան-վիրաբույժների թմին։ Այս բարդագույն օրերի դրական ձեռքբերումը հանդիսացավ բժշկական ամառային դպրոցի հրավերը Մոնակոյի Օվկիանոսագիտության ինստիտուտում։ 1969 թ.-ին զորակոչվում է ծառայության ԱՄՆ-ի ծովային նավատորմի ջոկատի շարքերրը, որտեղ նա անցնում է սուզորդների ռազմածովային դասընթացներ։ Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում ավարտելով իր ծառայությունը «USS Kamehameha» անվամբ սուզանավի վրա, նա տեղափոխվում է «Սուզորդական ծովային լաբորատորիա», որպես ռազմածովային բժիշկ սպա։ Ստանձնելով այդ պաշտոնը, նա իր ակտիվ մասնակցությունն է ունենում ջրասուզության հետազոտման գործում և հրապարակում է իր առաջին գիրքը՝ «A Medical Watch Standers Guide to Saturation Diving» «Ինտերնատուրայի տարին» անվամբ։ Քուկը ծառայել է 1969 թ.-ից մինչև 1971 թ.-ը՝ հասնելով փոխգնդապետի կոչմանը։ Ավարտելով զինվորական ծառայությունը և թողնելով ռազմածովային ենթասպայի պաշտոնը՝ բժիշկ Քուկը բնակություն է հաստատում Անգլիայում։ Այնտեղ նա ընդունվում է Հարվարդի համալսարանի ակնաբուժության ֆակուլտետը։ Ապա ավարտելուց անմիջապես հետո նա դառնում է Հարվարդի Կեննեդիի անվան դպրոցի հայցորդ, միառժամանակ ակնաբուժքկքն մասնավոր գործունեություն ծավալելով Մասսաչուսեթսի Մարբլեհեդ քաղաքում։ Դրան զուգահեռ նա սկսում է դասավանել նաև Հարվարդի Բժշկական դպրոցում և ընդունել հիվանդների Մասաչուսեթսի հիվանդանոցում։

Կարիերա խմբագրել

Ռոբին Քուկի գրական գործունեությունը սկսեց իր առաջին նովելը գրելուց անմիջապես հետո, երբ նա դեռ սկսնակ բժիշկ էր «USS Kamehameha» միջուկային սուզանավի վրա։ Այդտեղ արդեն արտացոլվում էր այն առողջարար հոգեբանական ազդեցությունը, որը թողել էր բժշկական կրթությունը երիտասարդ ֆիզիկոսի վրա։ Դրանից հինգ տարի անց՝ 1977 թվականին նա գրում է իր «Կոմա» անունով աշխատությունը, որը հրապարակվում է, երբ նա դեռևս Կեննեդիի բժշկական դպրոցի ակնաբուժության ֆակուլտետի ավագ կուրսի ուսանող էր։ Այս աշխատությունը հիմք է հանդիսանում նոր գրական ժանրի՝ միստիկ-թրիլերի ստեղծման համար և փոխում է մարդկանց ընկալումը, այդ թվում նաև բժշկության ընկալումը ԶԼՄ-ներում։ Մինչև այս աշխատությունը բժշկությունը գտնվում էր հանընդհանուր հիմքերի վրա, գրքի լույս տեսնելուն պես առաջ եկան հարցեր, որոնցից էր նաև ոչ փորձառու բժիշլների և վատ հիվանդանոցների հարցը։ Այսօր Ռոբին Քուքը շուրջ 37 բեսթսելլերների հեղինակ է, որոնք միլիոնավոր կրկնօրինակներով վաճառվել են։ Բժիշկ Քուքի գրքերի մեծ մասը նպատակ ունեն բացահայտելու բազմաթիվ բժշկական, բիոտեխնոլոգիական և հասարակական հարցեր։ Իր առաջին իսկ գրքում բժիշկ Քուքի մտադրությունն ուներ բարձրացնելու բնակչությանը վերաբերող ընդհանուր մտահոգությունները։ Այդպիսի հարցերը ներառում էին օրգանների փոխպատվաստումը («Կոմա»), նյարդաբջիջների ձևավորումը, քրոմոսոմների փոխպատվաստումը («Քրոմոսոմ 6»), ուտելիքի թունավորումը («Տոքսին«), հիվանդությունների տարածումը և սկզբնաղբյուրը («Բռնկում, վարակ, համաճարակ»), մարդու գենետիկայի վերծանումը («Մարկեր») և այլն։ Քուկի վերջին գիրքը «Ծննդոց»-ն է, որտեղ նա ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է օգտագործել նախնիների ԴՆԹ-ն դատաբժշկական փորձաքննության մեջ։ Բազմաթիվ թատերական ներկայացումներ են բեբադրվել և հեռուստաֆիլմեր են նկարահանվել Քուքի գրքերի հիման որա։ 2009 թ֊ին Ռոբին Քուքը Մայքլ Այսների հետ միասին առաջին անգամ հանրությանն է ներկայացնում 53 րոպեանոց գիտաֆանտաստիկ ֆիլմը։ Այժմ Քուկը համագործակցում է մի շարք հաջողակ գործարարների հետ՝ նպատակ ունենալով հիմնադրել ՙՙCook-Blackwood Productions՚՚ և նկարահանել ֆիլմեր և հեռուստանախագծեր իր գրքերի հիման վրա։ Ակնկալվում է, որ նկարահանումները շուտով կսկսեն գլխավոր դերերում Լորին Մոտգոմերին և Ջեք Ստափելթոնը։

Բիզնես խմբագրել

Բիզնեսի ոլորտում Քուկը հանդիսանում է ծրագրավորմամբ զբաղվող ընկերության համահիմնադիր, Նյու Հեմպշիրի սպորտային համալիրի գործընկեր, Նյու Հեմփշիրի դահուկային մարզադաշտի ներդրող, ինչպես նաև նա հանդիսանում է անշարժ գույքի գործակալությունների տնօրեն։ Նրա բացառիկ ներդրումային ռազմավարությունը իր ճանաչումն է գտել 80-ական թվականներիբ Նյու Յորք Թայմսի բիզնեսի վերաբերյալ հոդվածների շարքում։ Վաղ անցյալում նա համագործակցում էր ռեստորանային և շինարարական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։

Հոբբի խմբագրել

Բժիշկ Քուկի հոբբիները հիմնականում ներառում էին ինտերիեր, ճարտարապետական դիզայն, ինտերիերի թարմացում և աթլետիկա։ Թեթև աթլետիկան ներառում էր բասկետբոլ և թենիս, այսօր դրանք փոխարինվել են հեծանվավազքով։ Այսօր նա անցկացնում է իր ժամանակը Ֆլորիդայում, որը իր մշտական բնակատեղին է, Նյու Հեմփշիրում, ՈՒոթերվիլ Վէլիյում, ամառը՝ Բոսթոնում և Մասաչուսեթսում։

Մրցանակներ խմբագրել

Քուկն իր աշխատանքների համար արժանացել է հետևյալ մրցանակների՝ 1982 թ-ին «Ուեսլեյան համալսարանի անվանի շրջանավարտ»-ի մրցանակի, «Ջեյմս Մաքքոնագիի» անվան մրցանակի 2012 թ-ին, «rp» մրցանակի 2002 թ-ին որպես հեղինակ, «Գրական լեգենդ» մրցանակի է արժանացել 2014 թ-ին Ֆլորիդայի Գրական ժառանգություն փառատոնի կողմից։ 2014 թ-ին նա առաջինն է ստանում Ռոբերտ Պարքերի անվան մրցանակը՝ որպես առեղծվածային ստեղծագործությունների հեղինակ։ 2004 թ-ին Ջորջ Բուշի կողմից նա նշանակվում է Վաշինգտոնի «Վուդրո Վիլսոնի» անվան կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։ Նա ընդգրկված է նաև ԱՄՆ-ի ակնաբուժաական ակադեմիայի տնօրենների խորհրդում։ «rp» մրցանակի 2002 թ-ին որպես հեղինակ, «Գրական լեգենդ» մրցանակի է արժանացել 2014 թ-ին Ֆլորիդայի Գրական ժառանգություն փառատոնի կողմից։

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

Գրքերի շարք Ջեք Սթապլթոնը և Լորի Մոնտգոմերը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Քուկ» հոդվածին։