Ռոբերտ Ֆոգել (անգլ.՝ Robert William Fogel, հուլիսի 1, 1926(1926-07-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3][4] - հունիսի 11, 2013(2013-06-11)[5][6], Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][8][9]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսության պատմության ուսումնասիրության նոր ուղղության ստեղծման համար («Կլիոմետրիա»), որը ենթադրում է տնտեսական վիճակագրության կիրառում տնտեսական զարգացման պատմության ուսումնասիրության ժամանակ (1993)։ Համարվում է կլիոմետրիայի համահիմնադիրներից մեկը։

Ռոբերտ Ֆոգել
անգլ.՝ Robert Fogel
Ծնվել էհուլիսի 1, 1926(1926-07-01)[1]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3][4]
Մահացել էհունիսի 11, 2013(2013-06-11)[5][6] (86 տարեկան)
Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][8][9]
Քաղաքացիություն ԱՄՆ[10][11]
Մասնագիտությունտնտեսագետ, տնտեսության պատմաբան, պատմաբան, գրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Հարվարդի համալսարան, Ռոչեստերի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Կոռնելի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և պատմություն
Պաշտոն(ներ)համալսարանի դասախոս
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[12]
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան, Կոռնելի համալսարան և Սթայվեսանթի անվան ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[13]
Գիտական ղեկավարՍայմոն Կուզնեց և George Heberton Evans?[14]
Եղել է գիտական ղեկավարRobert Margo?, John Komlos?, Joseph D. Reid?, Kenneth Sokoloff?, Richard H. Steckel?, Dora L. Costa?, Hugh Rockoff?, Կլաուդիա Գոլդին[14], Michael Bordo?[14], Javier Arturo Birchenall Jiménez?[14], Tayatat Kanjanapipatkul?[14], Lorens A. Helmchen?[14], Stephen Talbot Easton?[14], Douglas K. Adie?[14], Paul James Albanese?[14], Dianne Connally Betts?[14], Wallace Gardner Blackhurst?[14] և W. H. Bruce Brittain?[14]
Ազդվել էEvsey Domar? և Սայմոն Կուզնեց
Պարգևներ
 Robert Fogel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հրեա ընտանիքում, ովքեր 1922 թվականին Կոստանդնուպոլսով ներգաղթել են ԱՄՆ խորհրդային Օդեսայից[16][17]։ Ծնվելուց մեկ տարի անց հայրը (նախկինում Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող) սկսեց զբաղվել բիզնեսով՝ 1933 թվականին եղբոր հետ բացելով մսի արտադրության ընկերություն, որտեղ 1940 թվականին արդեն աշխատում էր ավելի քան 100 աշխատող[18][19]։

Մեծացել է Ստորին Մանհեթենի Իսթ Սայդում։ 1944 թվականին ավարտել է Ստայվեսանտի անվան շնորհալի երեխաների ավագ դպրոցը։ Սովորել է Կորնելի (1944-1948, բակալավրիատ) և Կոլումբիայի համալսարաններում (1956-1960, մագիստրատուրա)։ Ջոն Հոփկինսի անվան համալսարանում 1963 թվականին Ս․ Կուզնեցի ղեկավարությամբ ստացել է դոկտորի աստիճան։ Երիտասարդ տարիքում մասնակցել է կոմունիստամետ ծրագրերի[20]։ 1948-1956 թվականներին աշխատել է հոր մսապատրաստման և մսավերամշակման ընկերությունում, մասնակցել է Գ․ Ուոլեսի նախընտրական արշավին, որտեղ 1948 թվականին ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Էնիդ Մորգանի հետ։ Դասավանդել է Հարվարդի և Չիկագոյի համալսարաններում։

1998 թվականին եղել է Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։

Ըստ նրա՝ արդյունաբերության մեջ ոչ մեծ նորամուծությունները ավելի շատ են նպաստում վերջինիս էվոլյուցիային, քան տեխնոլոգիական խոշոր հայտնագործությունները։ Հիմնովին ուսումնասիրել է հետևյալ թեման․ «ի՞նչ կլիներ ԱՄՆ տրանսպորտային համակարգի հետ, եթե երկաթգծերը չհայտնաբերվեին»։

Ընտանիք խմբագրել

  • Եղբայրը՝ Եֆիմ Ֆոգել (անգլ.՝ Ephim Gregory Fogel նոյեմբերի 15, 1920, Օդեսա - հունիսի 13, 1992, Իթակա), պոետ, լեզվաբան և գրականագետ, թարգմանիչ, ով անգլերեն է թարգմանել Օսիպ Մանդելշտամի ստեղծագործությունները, Կորնելի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր[21][22][23][24][25]։
  • Կինը՝ Էնիդ Ֆոգել (1948 թվականից) (բնածին անուն՝ Էնիդ Կասանդրա Մորգան, անգլ.՝ Enid Cassandra Fogel, 1923-2007) 2 որդի՝ Մայքլ (անգլ.՝ Michael P. Fogel) և Ստիվեն (անգլ.՝ Steven D. Fogel)[26]։

Աշխատություններ խմբագրել

  • Railroads and American Economic Growth։ Essays in Econometric History (1964)
  • Time on the Cross։ The Economics of American Negro Slavery (1974)
  • Scientific History and Traditional History (1982)

Գրականություն խմբագրել

  • Блауг М. Фогель, Роберт У. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 313-315. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Robert W Fogel
  2. 2,0 2,1 2,2 Robert W. Fogel, an innovative and Nobel Prize-winning economic historian, dies at 86 // The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 2013. — ISSN 0190-8286; 2641-9599
  3. 3,0 3,1 3,2 Robert Fogel, Nobel Laureate for Economic History, Dies at 86Bloomberg News, 2013.
  4. 4,0 4,1 4,2 Robert Fogel dies at 86; economic historian won Nobel Prize // Los Angeles TimesLA: 2013. — ISSN 0458-3035; 2165-1736
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119044978 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 Robert Fogel; fused data, history to upend theories // The Boston GlobeBoston: John W. Henry, 2013. — ISSN 0743-1791
  8. 8,0 8,1 8,2 University obituaries // University of Chicago Magazine — 2013.
  9. 9,0 9,1 9,2 http://alumniandfriends.uchicago.edu/site/c.mjJXJ7MLIsE/b.8864655/k.9005/In_memoriam.htm
  10. http://www.nytimes.com/1987/07/14/business/careers-studying-business-history.html
  11. http://www.britannica.com/EBchecked/topic/1336704/Railroads-and-American-Economic-Growth-Essays-in-Economic-History
  12. 12,0 12,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  13. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 Mathematics Genealogy Project — 1997.
  15. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1993Nobel Foundation.
  16. Автобиография на сайте Нобелевского комитета
  17. Ephim Fogel, 71, Poet And English Professor
  18. Интервью с Робертом Фогелем
  19. «A Life of Learning» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. «Robert Fogel Interview» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. Ephim Fogel, 71, Poet And English Professor (некролог в The New York Times)
  22. Осип Мандельштам в переводах Ефима Фогеля
  23. Integrating Delaware: The Reddings of Wilmington
  24. Brian Boyd «Vladimir Nabokov: The American Years»
  25. The Fogel Era Begins
  26. Enid M. Fogel, 1923-2007 (The University of Chicago)

Արտաքին հղումներ խմբագրել