Ռոբերտ Բարթոն Ինգլանդ (անգլ.՝ Robert Barton Englund; հունիսի 6 ,1947 Գլենդել, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որի ամենահայտնի դերը «Մղձավանջ Էլմ փողոցում» սարսափ ֆիլմաշարի հորինված սերիական մարդասպան Ֆրեդի Կրյուգերի դերն է։ 1987 և 1988 թվականներին այս շարքի ֆիլմերում նկարահանվելու համար արժանացել է «Սատուրն» մրցանակի անվանակարգի։ 2001 թվականին ստացել է այդ մրցանակը կարիերայում նվաճումների համար։

Ռոբերտ Ինգլանդ
Ծննդյան թիվ՝հունիսի 6, 1947(1947-06-06)[1][2] (76 տարեկան)
Ծննդավայր՝Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և գրող
Պարգևներ՝
IMDb։ID 0000387
robertenglund.com

Ռոբերտ Ինգլանդը դասական դպրոցի դերասան է[3]։

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Ինգլանդը ծնվել է տնային տնտեսուհի Ջենիս Մաքդոնալդի և ավիացիոն ինժեներ Քենթ Ինգլանդի ընտանիքում, ովքեր մասնակցել են ՆԱՏՕ-ի Lockheed U-2 հետախուզական ինքնաթիռի մշակմանը[3][4]։ Նա մասամբ շոտլանդական ծագում ունի, մասամբ՝ շվեդական (շվեդերենին վատ է տիրապետում)։ Ինգլանդը սկսեց դերասանական վարպետություն սովորել 12 տարեկանում՝ ընկերոջը ուղեկցելով Կալիֆորնիայի պետական ​​համալսարանի Նորթրիջի մանկական թատերական ծրագրին[5]։

Ավագ դպրոցում սովորելիս նա հաճախել է Միչիգան ​​նահանգի Բլումֆիլդ Հիլզ քաղաքի Քրենբրուկ թատերական դպրոցը (կազմակերպված Քրենբրուկ կրթական համայնքի կողմից)։ Այնուհետև նա երեք տարի հաճախել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, նախքան ուսումը թողնելը և տեղափոխվել Միչիգանի Օքլենդի համալսարան, որտեղ նա վերապատրաստվել է «Meadow Brook Theatre»-ում, որն այն ժամանակ եղել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի մասնաճյուղ։

Ինգլանդն ունեցել է հինգ հաջող տարի՝ հանդես գալով տարածաշրջանային թատրոնում[6],Շեքսպիրի և Բեռնարդ Շոուի պիեսները ներառյալ։ Առաջին անգամ ամուսնացավ 1968 թվականին բուժքույր Էլիզաբեթ Գարդների հետ[7]։ Կարճ ժամանակ անց վերադարձավ Արևմտյան ափ՝ փնտրելով աշխատանք կինոաշխարհում, և երկրորդական դեր ստանձնեց «Բասթեր և Բիլի» ֆիլմում, որի ռեժիսորն է Դենիել Պետրին։

Կարիերա խմբագրել

Սկզբնական փուլ խմբագրել

Ցանկանալով ստանալ կինոյում իր առաջին դերը՝ Ինգլանդը փորձեր անցավ «Աստղային պատերազմներ» ֆիլմում Հան Սոլոյի դերի համար, որտեղ նրա ընկեր Մարկ Հեմիլը ընտրվեց, որպես Լյուկ Սքայուոքերի դերակատար[8][9]։ Կինոյում իր դեբյուտը մեկնարկեց է «Eaten Alive» ֆիլմից։ Այնուհետև նա հայտնվեց, որպես Ռեյնջեր, 1981-ին Ռոջեր Կորմանի կողմից արտադրված «Գալակտիկական ահաբեկչություն» ֆիլմում[10]։ Այդ ժամանակվանից ի վեր դերասանը նկարահանվել է ավելի քան հարյուր ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցում հաճախ խաղում էր «ներդներին» և «րեդնեկներին»։ Դերասանը լայնորեն հայտնի դարձավ՝ մարմնավորելով անմեղ այլմոլորակային Ուիլիին 1983 թվականին նկարահանված «V» մինի-սերիալում և դրա շարունակություններում՝ «V: Վերջին ճակատամարտ» 1984 թ․ արտադրված և «V: Հեռուստասերիալ»։ Վերջին նախագծում նա ընդգրկվել էր հիմնական դերասանական կազմի մեջ[11]։

Մղձավանջներ Էլմ փողոցում խմբագրել

Այն բանից հետո, երբ դերասանը խաղաց չարագործների մի ամբողջ շարք, ռեժիսոր Ուես Քրեյվենը հրավիրեց նրան խաղալու իր նոր ֆիլմում գլխավոր դերը։ Այս դերը հայտնի դարձրեց Ռոբերտ Ինգլանդին և, միևնույն ժամանակ, նրան անճանաչելի դարձրեց բարդ դիմահարդարման տակ։ Խոսքը «Մղձավանջը Էլմ փողոցում» ֆիլմից Ֆրեդի Կրյուգեր անունով հայտնի մոլագարի մասին է։ Ֆրանշիզը այնքան հաջողակ դարձավ, որ ի վերջո 1984-2003 թվականներին Ինգլանդի մասնակցությամբ նկարահանվեցին ութը ֆիլմ, ընդ որում վերջինը՝ «Ֆրեդին ընդդեմ Ջեյսոնի» քրոսովեր ֆիլմն էր։ Բացի այդ, 1988-ից 1990 թվականներին Ինգլանդը նկարահանվել է Կրյուգերի դերում նաև հեռուստատեսությամբ։ Երկու տարվա ընթացքում նկարահանվել է «Ֆրեդիի մղձավանջները» անթոլոգիա-հեռուստասերիալի 44 դրվագ, որում մոլագարին տրվել է յուրօրինակ հաղորդավարի դեր, ով հայտնվում էր յուրաքանչյուր դրվագի սկզբում և վերջում։ Որոշ պատմություններում Կրյուգերը դարնում էր սյուժեի կարևոր մաս կամ պատմվածքը ամբողջությամբ կենտրոնացվում էր այս կերպարի վրա։ «Մղձավանջներ»-ի յոթերորդ մասում Ինգլանդը, բացի Ֆրեդիից, խաղացել է նաև ինքն իրեն։

Դագ Բրեդլիի հետ միասին (ով մարմնավորել է Փինհեդին «Դժոխքից հարություն առածը» ֆիլմերի շարքում) Ինգլանդը միակ դերասանն է, ով 8 սարսափ ֆիլմերում նկարահանվել է նույն դերում։ Ինքը՝ Ինգլանդը, բազմիցս ասել է, որ շատ ուրախ է դերով՝ երկար ժամանակ բացառապես դրական կերպարների հետ ասոցացվելուց հետո։ Մոլագարի այս կերպարը հակասում է դերասանի բնավորությանը, որի մասին նրա բոլոր գործընկերները միաբերան ասում են, որ նա ամենաբարի և հաճելի մարդկանցից է։ Նույնը հաստատում են նաև դիմահարդարները՝ նա այնքան ընկերասեր էր ու զրուցասեր, որ բարդացնում էր դիմահարդարման գործընթացը։

Հետագա աշխատանքներ խմբագրել

Նման վառ չարագործ դերի կատարումը դերասանին շնորհեց սարսափ աստղի կոչում[12] և օգնեց նրան դերեր ստանալ այլ հայտնի սարսափ բեմադրություններում։ 1989 թվականին Ինգլանդը խաղացել է Գաստոն Լերուի «Օպերայի ուրվականը» վեպի համանուն սարսափ-ադապտացիոն ֆիլմում, որտեղ դերասանը ստացել էր գլխավոր դերը[13]։ 1994 թվականին «Ուես Քրեյվենի նոր մղձավանջը» ֆիլմի թողարկումից հետո, Կրյուգերի ֆրանշիզը յոթ տարվա ընդմիջում ապրեց մինչև 2003 թվականին Ինգլանդի մասնակցությամբ վերջին ֆիլմի թողարկումը՝ «Ֆրեդին ընդդեմ Ջեյսոնի»[14]։ Այդ ընթացքում Ինգլանդը հասցրեց նկարահանվել այլ հայտնի սարսափ ֆիլմերում, ինչպիսիք են՝ Սթիվեն Քինգի «Մանգլեր» (1995) պատմվածքի ֆիլմ-ադապտացիան[15], Ուես Քրեյվենի «Երազանքների մասնագետ» (1997) պրոդյուսերական նախագիծը[16], երիտասարդական սլեշերների նոր ալիքի ներկայացուցիչում, թրիլլերում՝ «Քաղաքային լեգենդ»-ում (1998) հիմնված մոլագարների և հրեշների մասին ամերիկյան հայտնի սարսափ պատմությունների վրա[17], «Սարսափի վարպետներ» անթոլոգիա հեռուստասերիալի դրվագում, որը կոչվում է «Մեռյալների պար» (2005)[18], ինչպես նաև սև կատակերգության տարրերով «2001 մոլագար» (2005) սարսափ ֆիլմում[19]։ Հաջորդաբար կատարելով սարսափ ֆիլմերում և այլ նախագծերում դերեր՝ Ինգլանդը հայտնվում է հայտնի հեռուստասերիալներում, որպես հրավիրված աստղ․ դերասանին կարելի է տեսնել այնպիսի շոուներում, ինչպիսիք են «Բաբելոն 5», «Ուոքեր։ Տեխասյան ոճի արդարադատություն», «Ամուսնացած են... երեխաների հետ» և «Հմայվածները»։

Ժամանակակից ժամանակաշրջան խմբագրել

2009 թվականին դերասանը հայտնվեց «Վախի կլինիկա» ինտերնետային սերիալում՝ նկարահանվելով հինգ դրվագներում բժիշկ Անդովերի դերում[20]։ «Forces Of Geek»-ից Թոդ Սոկոլովին տված հարցազրույցում Ինգլանդը նշել է, որ ուրախ կլիներ կրկնել Ուիլի դերը Ամերիկյան հեռարձարկման ընկերությանում (ABC) «V» -ի նոր տարբերակում[21], սակայն սերիալը չեղարկվեց նախքան պրոդյուսերների հետ բանակցություններ սկսելը։

2010 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Ինգլանդը նկարահանվելու է «Սթրենջլենդ 2. Առաքյալ» ֆիլմում, որը Դի Սնայդերի ֆիլմի շարունակությունն է[22], սակայն նախագիծն այդպես էլ չիրականացավ[23]։ Դերասանը հայտնվեց «Ոսկորներ» հեռուստասերիալի «Slasher» դրվագում, նա մարմնավորում էր ավագ դպրոցի էքսցենտրիկ պահակ Տեմպերանս Բրենանին[24]։ Ինգլանդը հայտնվեց, որպես հրավիրված աստղ 2010 թվականի «Streamy Awards»-ում[25] և «Weekend Of Horrors» Կալիֆորնիական փառատոնին, որը տեղի ունեցավ 2010 թվականի հոկտեմբերի 8-ին[26]։ Մայիսին Ինգլանդը հայտնվեց «Creation Entertainment Weekend Of Horrors» փառատոնին[27]։ Այդ ժամանակ էլ դեր է ստանում «Ինկուբուս» թրիլլերում[28]։ 2000-ականների վերջին դերասանը նկարահանվել է «Չակ»[29], «Գերբնական»[30] և «Հանցավոր մտքեր»[31] հեռուստասերիալներում։

Դերասանը խաղացել է ինքն իրեն «Ընդլայնում»-ում (անգլ.՝ Escalation) «Մեռյալների կանչը» (անգլ.՝ Call Of The Dead) քարտեզի վրա «Call of Duty: Black Ops» խաղի զոմբիների դեմ պայքարի ռեժիմում, որում նա գլխավոր հերոսներից մեկն է[32]։ Նա հայտնվեց «Հավայի 5.0» հաղորդաշարի Հելոուինի թեմայով[33] դրվագում և 2012 թվականին նկարահանվեց «Channel 4»-ի համար Հելոուինին նվիրված «Come Dine With Me» հատուկ ծրագրում։

Անձնական կյանք խմբագրել

Ինգլանդը երկու անգամ եղել է ամուսնացած, սակայն չունի երեխաներ[34]։ Առաջին կին՝ Էլիզաբեթ Գարդներ (ամուսնության տարիներ 1968-1986թթ.): Այնուհետև նա սկսեց հանդիպել դերասանուհի Ռոքսան Ռոջերսի հետ 1986-1988 թվականներին[34]։ Ռոջերսը փոքր դեր ունեցավ իր ռեժիսորական դեբյուտում՝ «976-EVIL»-ում։ Նրա երկրորդ և ներկայիս կինը Նենսի Բութ Ինգլանդը է՝ դիմահարդարման և ռեկվիզիտների մասնագետ։ Ռոբերտը Նենսիին անվանում է «իր կյանքի սերը»։ Նրանք 1988 թվականից ամուսնացած են։ Երաժիշտ Սենդի Ռոջերսը և դերասան Սեմ Շեպարդը դերասանի նախկին աներձաքերն են։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ Դեր Նշումներ
1974 Բասթեր և Բիլի Buster & Billie Ուայթի
1975 Խռովություն Hustle Ատրճանակով մարդ
1976 Աստղ է ծնվել A Star Is Born Մարթի տիտրերում նշված չէ
1976 Մնա սոված Stay Hungry Ֆրանկլին
1976 Սնթ․ Այվս St. Ives Գանգստեր № 1
1977 Կովբոյներներից վերջինը The Last Of The Cowboys Բիբո Քրոզյեր
1977 Մահացու թակարդ Eaten Alive Բաք
1978 Մեծ չորեքշաբթի Big Wednesday տեսարանի հետևում ձայն; գլխավոր հերոսների ընդհանուր ընկեր
1978 Արյունով եղբայրներ Bloodbrothers Մոտ
1981 Գալակտիկական ահաբեկչություն Galaxy Of Terror Ռեյնջեր
1981 Թաղված և մահացած Dead & Buried Հարրի
1984 Մղձավանջ Էլմ փողոցում A Nightmare On Elm Street Ֆրեդի Կրյուգեր
1985 Մղձավանջ Էլմ փողոցում 2. Ֆրեդիի վրեժը A Nightmare On Elm Street 2: Freddy’s Revenge Ֆրեդի Կրյուգեր
1987 Մղձավանջ Էլմ փողոցում 3. Երազի մարտիկներ A Nightmare on Elm Street 3: Dream Warriors Ֆրեդի Կրյուգեր
1988 Մղձավանջ Էլմ փողոցում 4. Երազների վարպետը A Nightmare on Elm Street 4: The Dream Master Ֆրեդի Կրյուգեր
1989 Մղձավանջ Էլմ փողոցում 4. Երազների երեխա A Nightmare on Elm Street: The Dream Child Ֆրեդի Կրյուգեր
1989 Օպերայի ուրվականը The Phantom Of The Opera Էրիկ Դեստլեր / Օպերայի ուրվական
1990 Ֆորդ Ֆաիլաենի արկածները The Adventures Of Ford Fairlane Սմայլի
1991 Մահվան պար Dance Macabre Էնթոնի Վեիգեր / Մադամ Գորդենկո
1991 Ֆրեդին մահացել է։ Վերջին մղձավանջ Freddy’s Dead: The Final Nightmare Ֆրեդի Կրյուգեր
1993 Գիշերային սարսափներ Night Terrors Մարկիզ դե Սադ / Պոլ Շևալիե
1994 Մանգլեր The Mangler Ուիլյամ Հարթլի
1994 Մղձավանջ Էլմ փողոցում 7. Նոր մղձավանջ Wes Craven’s New Nightmare Ֆրեդի Կրյուգեր / ինքնիրեն է խաղում
1996 Արնախումների պատերազմներ The Vampyre Wars Չկա տվյալ
1996 Մարդասպանի լեզուն La Lengua Asesina Բանտապետ
1997 Թղթե բրիգադ The Paper Brigade Խենթ տակարագործ միայն տեսաերիզ
1997 Երազանքների մասնագետ Wishmaster Ռեյմոնդ Բոմոնթ
1997 Տիեզերական որոնում 2 Starquest II Հայր Օ'Նիլ
1997 Կատարյալ թիրախ Perfect Target Գնդապետ Շեյքվել
1998 Հանդիպեք Դիդլսին Meet The Deedles Նեմո
1998 Քաղաքային լեգենդ Urban Legend Պրոֆեսոր Ուիլյամ Վեքսլեր
1998 Ստրեինջլենդ Strangeland Ջեքսոն Ռոթ
1999 Արքայազնը և սերֆերը The Prince & The Surfer Կրատսկի
2002 Սառը քրտինք Cold Sweat Սթարինգ
2002 Երանի մեռած լինեիր Wish You Were Dead Բերնի Գարսես
2003 Ոչ ոք ոչինչ չգիտի Nobody Knows Anything! Ջեք Սեմփսոն
2003 Փոթորիկ Windfall Սքրեթչ
2003 Ֆրեդին ընդդեմ Ջեյսոնի Freddy Vs. Jason Ֆրեդի Կրյուգեր
2005 2001 մոլագար 2001 Maniacs Քաղաքապետ Բաքման
2006 Մահասպան Heartstopper Շերիֆ Բերգեր
2006 Կացին Hatchet Սամսոն
2007 Ջեք Բրուկս. հրեշներին սպանող Jack Brooks: Monster Slayer Պրոֆեսոր Գորդոն
2008 Շեկահեր Red Ուիլ Դասթ
2008 Զոմբի մերկապարուհիները Zombie Strippers! Յեն
2011 Ինկուբուս Incubus Դեմոն Ինկուբուս
2012 Մերկապարուհիները ընդդեմ մարդագայլերի Strippers vs. Werewolves Թեփեր
2012 Զոմբի մուտանտներ Zombie Mutation Երազների մարդ
2013 Առողջարան Sanitarium Սեմ
2014 Վախի կլինիկա Fear Clinic Բժիշկ Անդովեր
2014 Քանթեմիր Kantemir Ջոն
2015 Վախի լիճ։ Անակոնդա Lake Placid vs. Anaconda Джим Бикерман
2015 Զվարճանքի այգում կոտորածություն The Funhouse Massacre Ուորդեն Քեյն
2017 Կեսգիշերային մարդը The Midnight Man Բժիշկ Գուդբերի
2017 Գիշերային աշխարհ Nightworld Ջեյքոբ
2017 Մղձավանջներ հանդերձարանում Nightmares in the Makeup Chair ինքնիրեն է խաղում վավերագրական ֆիլմ
2020 Խավարի որոնման մեջ. Մաս 2 In Search of Darkness: Part II ինքնիրեն է խաղում վավերագրական ֆիլմ
2021 Կտրուկ Abruptio ինքնիրեն է խաղում հետարտադրական
2022 Տարօրինակ դեպքեր Stranger Things Վիկտոր Կրիլл

Հեռուստատեսություն խմբագրել

Հեռուստատեսություն
Թվական Անվանում Բնօրինակ Պարտականություններ Նշումներ
1977 Հարդի տղաները/Նենսի Դրյույի գաղտնիք The Hardy Boys/Nancy Drew Mysteries Գար դրվագ «Mystery Of The Fallen Angels»
1977 Երիտասարդ Ջո։ Մոռացված Քենեդի Young Joe, The Forgotten Kennedy Ուիլի հեռուստաֆիլմ
1978 Կին ոստիկան Police Woman Ջոնաս դրվագ «Sons»
1978 Քաջություն և կիրք The Courage & The Passion Սերժանտ Բել հեռուստաֆիլմ
1979 Փաթի Հերսթի փորձությունները The Ordeal Of Patty Hearst Իրազեկիչ հեռուստաֆիլմ
1979 Ոստիկանական պատմություն։ Արդարադատության կոչ Police Story: A Cry For Justice Շիննկարիչ հեռուստաֆիլմ
1983 Հաղթանակի նշան V Ուիլի մինի-սերիալ
1984 Հաղթանակ։ Վերջին ճակատամարտը V: The Final Battle Ուիլի մինի-սերիալ
1984—1985 Հաղթանակի նշան V Ուիլի 19 դրվագ
1985 Հոլիվուդյան բիթ Hollywood Beat Կապիտան Խաչակիր փորձնական դրվագ
1985 Գիշերային դատարան Night Court Առնոլդ Պրեմինգեր դրվագ «Dan’s Boss»
1985 Որսորդ Hunter Վոն դրվագ «Million Dollar Misunderstanding»
1986 ՄաքԳայվեր MacGyver Թիմ Վեքսլեր դրվագ «Flame’s End»
1986 Ճանապարհների ասպետ Knight Rider Էդվարդ Քենթ դրվագ «Fright Knight»
1986 Հյուսիս և հարավ, Գիրք 2 North & South, Book II Մարդը անապատում 1 դրվագ
1986—1987 Դաունթաուն Downtown Դենիս Շոթոֆեր 14 դրվագ
1987 Անվստահություն Infidelity Սքոթ հեռուստաֆիլմ
1988 Ամերիկյան քաղաքականություն D.C. Follies Ֆրեդի Կրյուգեր «Freddy Krueger’s Nightmare: Dan Quayle Elected President» դրվագ
1988—1990 Ֆրեդիի մղձավանջները Freddy’s Nightmares Ֆրեդի Կրյուգեր 44 դրվագ
1992 Մղձավանջաների սրճարան Nightmare Cafe Բլեքի 6 դրվագ
1994 Փերի Մեյսոնի առեղծվածները. ճակատագրական ապրելակերպի դեպքը A Perry Mason Mystery: The Case Of The Lethal Lifestyle Փիթեր Քարթրայթ հեռուստաֆիլմ
1994 Մահկանացու վախ Mortal Բժիշկ Ռալֆ Ուաննամեյքեր հեռուստաֆիլմ
1995 Բաբելոն 5 Babylon 5 Երեմիա 1 դրվագ «17 մակարդակ-ը բացակայում է»
1995 Լեգենդ Legend Մորդեքայ / Ուիլի Մայլս 1 դրվագ
1995 Չասված ճշմարտություն The Unspoken Truth Էռնեստ Թրեյնոր հեռուստաֆիլմ
1996 Ուոքեր։ Տեխասյան ոճի արդարադատություն Walker, Texas Ranger Լայլ Էքերթ 1 դրվագ
1996 Սահողացողներ Sliders Բժիշկ Ջեյմս Էլդոն 1 դրվագ
1997 Ամուսնացած են... երեխաների հետ Married… With Children Լյուցիֆեր 1 դրվագ
1999 Ջեյմի Ֆոքսի շոու The Jamie Foxx Show Քլայվ 1 դրվագ
1999 Հյուլիզ The Hughleys Չար արյունարբու Բրայան 1 դրվագ
2000 Պիթոն Python Բժիշկ Անտոն Ռուդոլֆ հեռուստաֆիլմ
2001 Մղձավանջային սենյակ Nightmare Room Պարոն Բել 1 դրվագ
2001 Հմայվածները Charmed Գամել 1 դրվագ
2003 Ես նրա հետ եմ I’m With Her Լեոնարդ Հեքմեն 1 դրվագ
2005 Մղձավանջ Էլմ փողոցում․ Իսկական մղձավանջներ A Nightmare on Elm Street: Real Nightmares ինքնիրեն է խաղում / Ֆրեդի Կրյուգեր 6 դրվագ
2005 Սարսափի վարպետներ Masters Of Horror MC, ակումբի մենեջեր «Մեռյալների պար» սերիա
2007 Մեղուների պարս Black Swarm Էլի Ջայլս հեռուստաֆիլմ
2009 Վախի կլինիկա Fear Clinic Բժիշկ Անդովեր 1 եթերաշրջան
2010 Ոսկորներ Bones Ռեյ Բագսլի 1 դրվագ
2010 Չակ Chuck Բժիշկ Ստենլի Ուիլրեյթ 1 դրվագ
2010 Գերբնական Supernatural Բժիշկ Ռոբերտ 1 դրվագ
2011 Հավայի 5.0 Hawaii Five-0 Սեմյուել Լի 1 դրվագ
2012 Հանցավոր մտքեր Criminal Minds Դետեկտիվ Հասներ 1 դրվագ
2012 Վախի լիճ։ Վերջին գլուխ Lake Placid: The Final Chapter Ջիմ Բիքերման հեռուստաֆիլմ
2013 Աշխատասերներ Workaholics Բժիշկ Տելամերիկորփ/Ջոշ 1 դրվագ
2015 Դժոխքի խոհանոց Hell’s Kitchen ինքնիրեն է խաղում 1 դրվագ
2015 Վախի լիճ։ Անակոնդա Lake Placid vs. Anaconda որսորդ Ջիմ Բիքերման հեռուստաֆիլմ
2018 Գոլդբերգներ The Goldbergs Ֆրեդի Կրյուգեր 1 դրվագ
2020 Իսկական ահաբեկչություն Ռոբերտ Ինգլանդի հետ True Terror with Robert Englund ինքնիրեն է խաղում 1 եթերաշրջան
2020 Իսկական ահաբեկչություն Ռոբերտ Ինգլանդի հետ True Terror with Robert Englund ինքնիրեն է խաղում 1 դրվագ
2022 Տարօրինակ դեպքեր Stranger Things Վիկտոր Կրիլ 4-րդ եթերաշրջան

Հնչյունավորող խմբագրել

Հեռուստատեսություն
Թվական Անվանում Բնօրինակ Դեր Նշումներ
1998 Սիմփսոնները The Simpsons Ֆրեդի Կրյուգեր 1 դրվագ
2002—2005 Արդարադատության լիգա Justice League Ֆելիքս Ֆաուստ 3 դրվագ
2004 Սուպեր կապիկների անհաղթ թիմը Super Robot Monkey Team Hyperforce Go! Ռինգմաստեր 1 դրվագ
2005—2007 Բեթմեն The Batman Հանելուկասաց / Էդվարդ Էնիգմա 3 դրվագ
2008—2009 Սարդ-Մարդու նոր արկածներ The Spectacular Spider-Man Էդրիան Թումս / Անգղ 5 դրվագ
2009 Սուպերհերոսների ջոկատ The Super Hero Squad Show Դորմամու 1 դրվագ
2011 Легион супергеров Марвел Marvel Super Hero Squad Online Դորմամու խաղ
2012 Հասարակ մուլտֆիլմ Regular Show Սթեգմեն/ Անթի-Փոփս 8 դրվագ
2012 Կանաչ լապտեր. անիմացիոն շարք Green Lantern: The Animated Series Միգլում 1 դրվագ
2014 Նինջա - կրիաներ Teenage Mutant Ninja Turtles երազի կուղբեր «Երազում» դրվագ
2015 Հալկը և Հ․Ա․Ր․Վ․Ա․Ծ գործակալները Hulk and the Agents of S.M.A.S.H. Պլուտոն 1 դրվագ

Ռեժիսոր խմբագրել

Որպես ռեժիսոր
Թվական Անվանում Բնօրինակ
1988 Սատանայի հեռախոս 976-EVIL
2008 Մարդասպանի տուն Killer Pad

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #1012429210 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. SNAC — 2010.
  3. 3,0 3,1 «Robert Englund Biography» (անգլերեն). Yahoo TV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. FilmReference.com. «Robert Englund Biography (1949?-)» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Actor Calls Freddy of 'Nightmare' Fame a Challenging Role». The Telegraph. 1988 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Robert Englund». Wizard World. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  7. Yarbrough, Jeff (1987 թ․ մարտի 23). «Hold the Cutting Words, Please, for Robert Englund, the Friendly Cuss Who Plays Elm Street's Nightmare Stalker». People. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 4-ին.
  8. Klenthur, Herner. «Happy Birthday Robert Englund!» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  9. Scy-Fi Love. «Robert Englund Exclusive Interview, Part 1: 'Star Wars', Willie & 'V', A Role In New 'V' & Listening To 'Monty Python' With Mark Hamill» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  10. HorrorNews.com (2012 թ․ հունվարի 24). «Film Review: Galaxy Of Terror (1981)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  11. Spraggins, Jason (2010 թ․ փետրվարի 19). «Actor Robert Englund Talks About Horror, The New Nightmare Franchise & More» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  12. Joblo.com. «The Arrow Interviews Robert Englund» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  13. Shirey, Eric (2011 թ․ նոյեմբերի 7). «November 4: Robert Englund's 'Phantom Of The Opera' Hits Theaters 22 Years Ago» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  14. UPI.com. «Robert Englund Promos New Film 'Freddy vs. Jason'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  15. I-Mockery.com. «The Greatest Horror Movie Moments: The Mangler» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  16. Snider, Eric D. (2012 թ․ սեպտեմբերի 10). «Eric's Bad Movies: 'Wishmaster' (1997)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  17. Forever Cinematic. «Urban Legend (1998)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  18. Bloody Disgusting (2005 թ․ հոկտեմբերի 11). «Robert Englund In 'Masters Of Horror'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.(չաշխատող հղում)
  19. Condit, Jon (2006 թ․ մարտի 26). «Robert Englund In '2001 Maniacs' (2005)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  20. Bloody Disgusting (2013 թ․ հուլիսի 2). «Robert Englund Will Star In 'Fear Clinic' Alongside Kane Hodder». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  21. Telsch, Rafe (2008 թ․ հուլիսի 28). «Comic Con: Robert Englund Talks New V». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  22. HorrorMovieFans.com (2009 թ․ փետրվարի 6). «Robert Englund To Co-Star In 'Strangeland 2'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  23. Facebook Official Page. «Dee Snider's Strangeland II: Disciple». Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  24. De Leon, Kris (2010 թ․ մարտի 3). «First Look: Robert Englund On 'Bones'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  25. Nastasi, Alison (2010 թ․ մարտի 2). «Robert Englund Among Horror Nominees For The Streamy Awards». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  26. Rosenay, Charles F. (2010 թ․ մայիսի 18). «Jeffrey Combs, Dario Argento & Robert Englund At Weekend of Horrors». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  27. Thurston, Rene (2011 թ․ ապրիլի 20). «John Carpenter & Robert Englund at L.A. Weekend of Horrors, May 14-15». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  28. Faccenda, Anthony (2011 թ․ հոկտեմբերի 18). «Film Review: 'Inkubus' (2011) Starring Robert Englund». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  29. PerezHilton.com (2010 թ․ հոկտեմբերի 22). «Robert Englund Guest Stars On Chuck». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  30. Richenthal, Matt (2010 թ․ հոկտեմբերի 20). «Next Stop For Robert Englund: Supernatural». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  31. Gonzalez, Sandra (Febuary 21, 2012). «'Criminal Minds' Scares Up Guest Spots For Robert Englund & A 'Buffy' Alum». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  32. Stephany Nunneley (26 апреля 2011 года). «Black Ops: Escalataion's Zombie Mode Stars Romero, Freddy Krueger» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 27 апреля 2011-ին.
  33. Hibberd, James (2011 թ․ սեպտեմբերի 15). «'Nightmare On Elm Street' Star Joins 'Hawaii 5-0' For Halloween». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  34. 34,0 34,1 Bio. True Story. «Robert Englund Biography». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ինգլանդ» հոդվածին։