«Հասարակ մուլտֆիլմ» (անգլ.՝ Regular Show), ամերիկյան Cartoon Network հեռուստաալիքի արտադրության մուլտսերիալ, ստեղծված Ջեյմս Քուինթելի կողմից Cartoon Network հեռուստաալիքի համար։ Թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին։ Ռուսական կրկնօրինակմամբ ցուցադրվել է 2012 թվականի ապրիլ 28-ից։ Մուլտսերիալը ստացել է «Էմմի» մրցանակ։

Հասարակ մուլտֆիլմ
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, կատակերգական հեռուստասերիալ և սյուրռեալիստիկ հումոր
ՍտեղծողJ.G. Quintel?
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքCartoon Network
Եթերաշրջաններ8
Սերիաների քանակ261
ԸնկերությունCartoon Network Studios
Էկրաններին է
հունվարի 16, 2017
Սերիայի տևողություն11 րոպե
cartoonnetwork.co.uk/show/regular-show(անգլ.)

8 եթերաշրջաններից[1] հետո 2016 թվականի սեպտեմբերի 13-ին Cartoon Network հեռուստաալիքը հայտարարեց մուլտսերիալի փակման մասին։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է երկու ընկերների՝ Մորդեկայի և Րիգբիի արկածների մասին։ Այս երկուսը աշխատում են քաղաքային այգում, Սկիպս անունով ձնեմարդու և մշտապես ուրախ Պոպսի հետ, Բենսոնի ղեկավարության ներքո։ Այգում աշխատում են նաև Մասլ Մենը և Թխի թող գա-ն։ Մորդեկայը և Րիգբին անընդհատ փորձում են խուսափել աշխատանքից և զվարճանալ, այդ պատճառով հաճախ ստիպված են վճարել իրենց անպատասխանատվության համար։ Մտածելով միայն զվարճանքի մասին ընկերները միշտ ընկնում են անելանելի իրավիճակների մեջ, սակայն վերջում նրանց հաջողվում է դուրս գալ անհարմար վիճակներից հավատարիմ ընկերների օգնությամբ։

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Մորդեկայը 23-ամյա կապույտ ճայ է։ Նա անիմացիայի գլխավոր հերոսներից մեկն է, որը հանդիսանում է նաև Րիգբիի (մյուս գլխավոր հերոսը) լավագույն ընկերը։ Նրանք աշխատում են քաղաքային այգում, սակայն իրենց ծույլության պատճառով հազվադեպ են կատարում իրենց պարտականությունները։ Մորդեկայը լինելով ավելի բարեխիղճ միշտ փորձում է կատարել իր աշխատանքը, սակայն հաճախ ընկնում է հիմար իրավիճակների մեջ փորձելով մրցակցել Րիգբիի հետ։ Նա գաղտնի սիրահարված էր տեղական սրճարանում աշխատող մատուցողուհի Մարգարեթին, սակայն Մարգարեթի հեռանալուց հետո, Մորդեկայը երկար ժամանակ փորձելով մոռանալ նրան ի վերջո սկսում է հանդիպել Սի-Ջեյի հետ։ Մուլտսերիալի վերջում դառնում է նկարիչ և հանդիպում է իր ապագա կնոջը, որը կիսով չափ չղջիկ է։ Ռուսական կրկնօրինակումը կատարել է Պրոխոր Չեխովսկոին։
  • Րիգբին 23-ամյա ջրարջ է։ Մորդեկայի լավագույն ընկերն է և գլխավոր հերոսներից մեկը։ Նա միշտ նախանձել է իր փոքր եղբայր Դոնին, քանի որ Դոնն ավելի բարձրահասակ, ավելի գեղեցիկ և ավելի ուժեղ է քան ինքը։ Չորս եթերաշրջանների ընթացքում Րիգբին մահանում է չորս անգամ, բայց ամեն անգամ հարություն է առնում։ Երրորդ եթերաշրջանի 33-րդ սերիայում խոստովանում է, որ իրեն դուր է գալիս Էյլինը։ Մասլ Մենի հարսանիքի ժամանակ խոստովանում է, որ հանդիպում է Էյլինի հետ և 8-րդ եթերաշրջանի վերջում նրանք ամուսնանում են։ Ռուսական կրկնօրինակումը կատարվել է Դիոմիդ Վինոգրադովի կողմից։

Էպիզոդներ խմբագրել

Եթերաշրջան Էպիզոդների քանակ Ցուցադրման ժամանակահատված
Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի վերջ
1 12 սեպտեմբերի 6, 2010 թվական նոյեմբերի 22,2010 թվական
2 28 նոյեմբերի 29, 2010 թվական օգոստոսի 1, 2011 թվական
3 40 սեպտեմբերի 19, 2011 թվական 3 сентября 2012
4 40 հոկտեմբերի 1, 2012 թվական օգոստոսի 12, 2013 թվական
5 40 սեպտեմբերի 2, 2013 թվական օգոստոսի 14, 2014 թվական
6 31 հոկտեմբերի 9, 2014 թվական հունիսի 25, 2015 թվական
7 39 հունիսի 26, 2015 թվական հունիսի 30, 2016 թվական
8 31 սեպտեմբերի 26, 2016 թվական հունվարի 16, 2017 թվական

1 сезон

Номер Название
1 «The Power»
2 «Just Set Up the Chairs»
3 «Caffeinated Concert Tickets»
4 «Death Punchies»
5 «Free Cake»
6 «Meat Your Maker»
7 «Grilled Cheese Deluxe»
8 «The Unicorns Have Got to Go»
9 «Prank Callers»
10 «Don»
11 «Rigby’s Body»
12 «Mordecai and the Rigbys»

Ադապտացիա խմբագրել

2013 թվականին մուլտսերիալի մոտիվներով թողարկվել է Regular Show Mordecai and Rigby in 8-Bit Land պաշտոնական տեսախաղը,որը ստեղծվել է Way Technologies ընկերության կողմից։ Քննադատներ կողմից[2][3] խաղը ստացել է տարբեր գնահատականներ։

2015 թվականին թողարկվել է «Regular Show: The Movie» լիամետրաժ ֆիլմը, որում պատմվում է Մորդեկայի և Րիգբիի պատանեկության և նրանց ապագայի մասին։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին ֆիլմը հասանելի դարձավ iTunes, Google Play և մի շարք այլ հարթակների թվային ծառայություններում, իսկ նույն թվականի հոկտեմբերի 13-ին թողարկվեց DVD[4] տարբերակով։ Cartoon Network հեռուստաալիքում պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barsanti, Sam (September 13, 2016). «Regular Show to blast itself into orbit for final season». The A.V. Club. Onion.
  2. «Regular Show: Mordecai and Rigby in 8-Bit Land for 3DS». GameRankings (անգլերեն). CBS Interactive Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. «Regular Show: Mordecai and Rigby in 8-Bit Land for 3DS Reviews». Metacritic (անգլերեն). CBS Interactive Inc. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  4. Denise Petski (2015 թ․ օգոստոսի 13). «'Regular Show: The Movie' Sets Digital & DVD Launch Ahead Of TV Premiere». Deadline.com (անգլերեն). Penske Business Media, LLC. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել