Խոսող ձուկը (մուլտֆիլմ)

Խոսող ձուկը, 1983 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված հայկական մուլտֆիլմ՝ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա[1]։

Picto infobox cinema.png
Խոսող ձուկը
ռուս.՝ Ух ты, говорящая рыба!
Խոսող ձուկը (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ և հեքիաթ
ՌեժիսորՌոբերտ Սահակյանց
ՀնչյունավորումValery Plotnikov?, Leonid Belozorovich?, Արտյոմ Կարապետյան, Իրինա Կարտաշյովա և Բորիս Պլոտնիկով
Պրոդյուսերնկարիչ` Ռոբերտ Սահակյանց
ԵրաժշտությունՌոբերտ Ամիրխանյան
ՕպերատորԱլիսա Քյուրդիան
Հնչյունային օպերատորԿարեն Կուրդիյան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՀայֆիլմ
Տևողություն7,31 րոպե
ՍիկվելԿապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...
Թվական1983

ՍյուժեԽմբագրել

Ծերունին որսում է խոսող ձուկ, որը խնդրում է բաց թողնել իրեն՝ դա պատճառաբանելով իր պապի խոսքերով՝ «Լավություն արա ու ջուրը գցիր։ Այն չի կորչի և բարությամբ կվերադառնա քեզ»։ Ծերունին հասկանում է, որ ձուկը դժվար թե իրեն երբևէ կարողանա օգնել, բայց այնուամենայնիվ ազատ է արձակում նրան։

Ծերունին նստում է ափին ու մտածում, որ ուտելու ոչինչ չկա։ Հուսահատությունից նա բացականչում է՝ «Է-էհ»։

Հանկարծ գետնի տակից հայտնվում է հրեշը, որը մշտապես փոխում է իր տեսքը, ու բացականչում. «Ես այստեղ եմ։ Ինչո՞ւ կանչեցիր»։ Ծերունին զարմանում է, քանի որ ինքը ոչ ոքի չէր կանչել։ Հրեշը բացատրում է, որ իր ինքը Էեհն է՝ մեծ, ամենակարող, բարի հրաշագործը։ Նա ծերունուն առաջարկում է ուզել՝ ինչ ցանկանում է, ինքն ամեն ինչ կարող է։ Քանի որ ծերունին ու նրա կինը սոված էին, Էեհը նրան նվիրում է կախարդական սեղան և սովորեցնում օգտվել դրանից։ Ծերունին շնորհակալություն է հայտնում հրեշին ու շտապում տուն։

Նա տանն օգտագործում է սեղանը, սակայն հայտնվում է հրեշն ու ասում, որ ինքը մի փոքր պայման ունի. ուղիղ կեսգիշերին ինքը հյուր կգա ու մինչև արևածագ հարցեր կտա։ Եթե կարողանան պատասխանել, սեղանը կմնա նրանց, եթե չկարողանան, թող իրենց մեղադրեն։

Երեկոյան ծեր ամուսինների տուն է գալիս մի պատանի և խնդրում գիշերելու տեղ տալ իրեն։ Չնայած զգուշացումներին, որ կեսգիշերին հրեշը կգա ու կսպանի բոլոր երեքին, նա մնում է։

Կեսգիշերին հայտնվում է «բարի» Էեհը, և պատանին գնում է նրան ընդառաջ։ Հրեշն սկսում է հարցեր տալ, իսկ պատանին պատասխանում է, ընդ որում՝ նրա պատասխանները շուտասելուկային բնույթի էին ու շփոթեցնող, և Էեհը չի հասցնում հասկանալ դրանք ու նոր հարցեր է տալիս։ Ի վերջո Էեհը հասկանում է, որ սկսում է խելագարվել։ Չդիմանալով՝ հրեշը սլանում է վերև՝ դեպի աստղերը, որտեղ նրան հարվածում է ասուպը։

Ծերունիները հարցնում են, թե ով է պատանին։ Վերջինս հիշեցնում է իր պապի խոսքը՝ «Լավություն արա ու ջուրը գցիր»։ Այդպես խոսող ձուկը, որը հայտնվել էր պատանու կերպարանքով, օգնում է ծերունուն։ Դրանից հետո նա կրկին վերածվում է ձկան ու սուզվում ծովում։

ԴերերԽմբագրել

  • Ա. Բելոզորովիչ (ձայն)
  • Վ. Պլոտնիկով (ձայն)
  • Արտյոմ Կարապետյան - ծերունի (ձայն)
  • Իրինա Կարտաշյովա - ծեր կին (ձայն)

Նկարահանող խումբԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Հայկական կինո, լիակատար կատալոգ, 1924-1999, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա, 2000։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Խոսող ձուկը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին։ Վերցված է 2015-10-22 

Արտաքին հղումներԽմբագրել