Ամիրխանյան
Ամիրխանյանները Կոթիում
խմբագրելԱմիրխանյանները համարվում են Կոթի գյուղի հիմնադիր հնագույն տոհմերից մեկը։ Ազգանվան հիմքը արաբական Ամիր, և մոնղոլական Խան բառերն են, որոնք երկու լեզվում էլ նշանակում են տիրակալ։
Գյուղից մոտ 2 կմ հեռու` արևմտյան ուղղությամբ, կա մի հանդամաս, որն անվանում են Ամիրխանանց տներ
Կոթի գյուղի արևմուտք` Ամիրխանանց տներ հանդամաս տանող ճանապարհին` գյուղից և հանդամասից մոտավորապես հավասար հեռավորության վրա գտնվում է Ամիրխանյանների հնագույն և մինչև այժմ գործող տոհմային գերեզմանոցը։
Ամիրխանյանները բազմանալով տեղափոխվել են այլ վայրեր, մասնավորապես` Սարիգյուղ, Գոշ, Իջևան, Դիլիջան, Ալավերդի, Վանաձոր, Երևան, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ և այլ վայրեր։ Ամիրխանյանների մի ճյուղը կոչվում է Օնանանց, մյուսը` Կուշնանց, մյուսը` Գնդզանց։
Ամիրխանյան տոհմի մի խոշոր գերդաստանի եղբայրներ համերաշխ չեն եղել։ Եղբայրների թշնամությունն անհանգստացրել է Սահակ նահապետին և նա, քննության առնելով այդ գործը, բացահայտում է, որ մեղավորը նրանց կանայք են։ Նա պահանջում է եղբայրներից, որ յուրաքանչյուրը վերցնի իր ընտանիքը և հեռանա գյուղից։ Եղբայրներն այդ որոշմանը դեմ գնալ չեին կարող։ Մեծ եղբոր կինը Ալավերդու կողմերից էր, և նա, վերցնելով իր ընտանիքը, տեղափոխվում է Մարց։ Միջնեկ եղբայրն իր ընտանիքով, հարազատներով, կնոջ բարեկամներով և այլ գյուղացիներով հեռանում է գյուղից, բնակության վայր ընտրում Ջողազ գյուղից արևմուտք գտնվող մի բարձունք և նոր հիմնած գյուղն անվանում Նորաշեն։ Փոքր եղբայրը նույնպես իր հարազատներով, բարեկամներով ու այլ գյուղացիներով հեռանում է և Գոշավանքի մոտ հիմնում Գոշ գյուղը։
Այստեղ հարկ եմ համարում ավելացնել, որ եղբայրներից ավագը եղել է իր մահացած եղբոր որդու խնամակալը և իր հետ Մարց է տարել եղբորորդուն, որը 10֊12 տարեկան պատանի էր։ Հետագայում, ավագ եղբոր սերունդները վերցնելով մայրական կողմի ազգանունը, գրվել են Մելիքսեթյան։ Պատանին, որի անունը Սարգիս էր, պահպանում է իր տոհմական Ամիրխանյան ազգանունը։ Սարգիսը հիմք է դնում Մարցի Ամիրխանյանների տոհմին։ 1831թ գրված Մարց գյուղի ծխամատյանում նշված է Սարգիս Ամիրխանյանը, որպես ծխի տեր։
Ամիրխանյաններից են ճյուղավորվել.
Շահնազարյանները, Մանեսյանները, Ռևազյանները, Երկնափեշյանները[2]։
Ազգանունը կրողներ
խմբագրել- Աբրահամ Հարությունի Ամիրխանյան (1838-1913), թարգմանիչ, մանկավարժ, բանասեր[3]։
- Առուստամ Ամիրխանյան (19-րդ դար), ոսկերիչ, արծաթագործ վարպետ[4]։
- Արարատ Ամիրխանյան (1966-1994), հայ ազատամարտիկ։
- Համո Ազիզի Ամիրխանյան (1906-1986), հայ գրականագետ, լրագրող[3][5][6]։
- Միքայել Դավթի Ամիրխանյան (ծնվ․ 1932), գրականագետ[6]։
- Նաթան Աբրահամի Ամիրխանյան (1872-1949), հայ կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար, մանկավարժ[3][6]։
- Շավարշ Մեհրաբի Ամիրխանյան (1894-1959), հայ հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ, խմբագիր[3]։
- Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան (ծնվ. 1939), հայ կոմպոզիտոր[6]։
- Սերգեյ Սուրենի Ամիրխանյան (1962-1994), հայ ազատամարտիկ։
- Վյաչեսլավ Ալեքսանդրի Ամիրխանյան (ծնվ. 1953), հայ ռեժիսոր, սցենարիստ և դերասան։
- Օֆելյա Սերգոյի Ամիրխանյան (ծնվ․ 1939), արձակագիր, գրադարանավար[7]։
- Ֆրունզե Աբրահամի Ամիրխանյան (1937-2004), հայ հնչյունային օպերատոր, ռեժիսոր[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Տիգրան Ավետիսյան, Հայոց ազգանունների բառարան, Ե., 2010, էջ 15:
- ↑ Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջեր 261֊263. ISBN 9789939865959.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 556։
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևան․ բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Ե․, 1995, էջ 224։
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., 1986, էջ 41։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Հանրագիտական բառարան, Ե., 2016, էջ 97։
- ↑ Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, էջ 16։