Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...
«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...» (ռուս.՝ «В синем море, в белой пене…»), 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված հայկական մուլտֆիլմ[1]։
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Ռեժիսոր | Ռոբերտ Սահակյանց |
Պրոդյուսեր | նկարիչ` Ռոբերտ Սահակյանց |
Երաժշտություն | Ռոբերտ Ամիրխանյան |
Օպերատոր | Ալիսա Քյուրդիան |
Հնչյունային օպերատոր | Կարեն Կուրդիյան |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 7,46 րոպե |
Պրիկվել | Խոսող ձուկը |
Սիկվել | Բարեկենդանը |
Թվական | 1984 |
Սյուժե Խմբագրել
Երաժշտական ֆիլմ՝ հայկական ժողովրդական հեքիաթների թեմաներով։ Մուլտֆիլմում հնչում է «Քամին ծովում» երգը[2]՝ Անահիտ Կանաչյանի կատարմամբ։
Տղան իր պապիկի հետ ծովում ձուկ է բռնում, և հանկարծ նրանց ձկնորսական ցանցում հայտնվում է մի կուժ։ Տղան բացում է կուժի բերանը, և այնտեղից դուրս է գալիս ծովերի տիրակալը։ Նա ստիպողաբար տղային տանում է իր ստորջրյա թագավորությունը, որպեսզի նրան իր աշակերտը և ժառանգորդը դարձնի՝ ամուսնացնելով իր միակ դստեր հետ։ Բայց տղան չի ուզում, որ իր ամբողջ կյանքում խորտակի նավեր մարդկանց հետ, նույնիսկ հարստություն ձեռք բերելու համար, սակայն ձևացնում է, որ ինքը համաձայն է ծովի տիրակալի առաջարկին, և խորամանկությամբ նրան ստիպում է ետ մտնել կուժի մեջ, որից հետո ինքն անմիջապես հայտնվում է իրենց նավակի մեջ՝ պապիկի կողքին, իսկ կուժը նետում է ծով։
Դերեր Խմբագրել
- Ծովի արքա -Գարրի Բարդին (ձայնը)
- Տղա - Յարոսլավա Տուրիլովա (ձայնը)
- Արքայի դուստր - Անահիտ Կանաչյան (երգող ձայնը)
Նկարահանող խումբ Խմբագրել
- Սցենարի հեղինակ/ռեժիսոր/նկարիչ/մոնտաժ - Ռոբերտ Սահակյանց
- Օպերատոր - Ալիսա Քյուրդիան
- Կոմպոզիտոր - Ռոբերտ Ամիրխանյան
- Հնչյունային օպերատոր - Կ. Կուրդիյան
- Երգչուհի՝ Ա. Կանաչյան
- Խմբագիր - Հ. Բեյլերյան
- Տնօրեն- Ս. Պետրոսյան
Մեջբերումներ մուլտֆիլմից Խմբագրել
Երեք հարյուր տարի հետո ես քեզ կամուսնացնեմ իմ դստեր հետ։ |
Եթե ուզում ես հարուստ և երջանիկ լինել, մնա մեզ հետ, կլինես մեր թագավորը։ |
Բայց, եթե կուզես, ձուկ մնա։ Նա ձուկ սիրում է։ Հա-հա, տապակած... |
Բայց, եթե կուզես, ձուկ մնա, լողալով հասիր պապիկիդ։ Նա ձուկ սիրում է. տապակած։ |
Աղբյուրներ Խմբագրել
Հայկական կինո, լիակատար կատալոգ, 1924-1999 թթ., Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա, 2000 թ.։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ(չաշխատող հղում)
- ↑ В море ветер
Արտաքին հղումներ Խմբագրել
- Մուլտֆիլմը youtube կայքում
- Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ//Аниматор.ру կայքում