Կացին (մուլտֆիլմ)
«Կացին» (ռուս.՝ Топор), 1994 թվականի[1] նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված «Հայֆիլմ» կինոստուդիայում Հովհաննես Թումանյանի «Կացին ախպեր» հեքիաթի մոտիվներով[2]։ Ռեժիսորը և սցենարի հեղինակը Ռոբերտ Սահակյանցն է[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ և պրիտչա |
Ռեժիսոր | Ռոբերտ Սահակյանց |
Սցենարիստ | Ռոբերտ Սահակյանց |
Բեմադրող նկարիչ | Ռոբերտ Սահակյանց |
Երաժշտություն | Ռոբերտ Ամիրխանյան |
Երկիր | Հայաստան |
Լեզու | հայերեն |
Ընկերություն | Հայֆիլմ |
Թվական | 1994 |
Սյուժե
խմբագրելՄի գյուղում ապրում էին մարդիկ, որոնք չգիտեին կացնի գոյության մասին, այդ պատճառով էլ ցուրտ ձմռանը տաքանում էին ցախով՝ ջարդելով այն ձեռքերով, քարերով և այլ միջոցներով։ Անցնող փայտահայտը նրանց է նվիրում իր կացինը։ Բայց սկսնակ փայտահայտները չէին կարողանում օգտագործել փայտահայտի գործիքը և սկսում են սպանել կամ խեղանդամ դարձնել միմյանց։ Գյուղական ժողովը որոշում է չար գործիքը նետել կրակի մեջ։ Կացնի կոթը այրվում է, սակայն երկաթե մասը մնում է ու ավելի շատ վնաս է տալիս մարդկանց։ Եվ նույնիսկ երբ նրան գցում են բանտ, նա էլի չի հանգստանում, և այրված խոտից վառվում է բանտը, ու հրդեհը տարածվում է ամբողջ գյուղում։ Գյուղացիներն սկսում են ուրախանալ հրդեհի տաքությունից։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ - Ռոբերտ Սահակյանց
- Ռեժիսոր - Ռոբերտ Սահակյանց
- Բեմադրող նկարիչ - Ռոբերտ Սահակյանց
- Նկարիչ-մուլտիպլիկատոր - Վլադիմիր Մայիլյան
- Նկարիչներ - Մ. Գազազյան, Մ. Գալստյան, Ս. Գալստյան, Մ. Դեպոյան, Դ. Մախուլյան, Զ. Նազարյան, Լ. Հովսեփյան, Դ. Սահակյանց, Ա. Թումանյան
- Օպերատոր - Ալիսա Կյուրդիան
- Կոմպոզիտոր - Ռոբերտ Ամիրխանյան
- Հնչյունային օպերատոր - Կարեն Կուրդիյան
- Պրոդյուսերներ - Յուրի Մարգարյան, Արկադի Մինասով, Իգոր Շահնազարով[3]
Ծանցանկ
խմբագրել- ↑ Мультфильм "Топор"
- ↑ 2,0 2,1 «Կացին» մուլտֆիլմը Յութուբում
- ↑ «Կացին» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում